

ԱվտոՎԱԶ խանութ
Ավտոպահեստամասերի ԱվտոՎԱԶ օնլայն վաճառքի խանութն ունի բազմաֆունկցիոնալ ինտերֆեյս, մեծածախ առևտուր կատարող հաճախորդների համար գրանցման և օնլայն պատվերի հնարավորություն, ինչպես նաև տարադրամի փոխարկիչ, յուրաքանչյուր բաժնի և ենթաբաժնի համար առանձին ունիվերսալ ֆիլտրեր ավելացնելու հնարավորություն: Այս խանութի ստեղծումից առաջ պատվիրատուն թերհավատորեն հարցնում էր՝ ինչպես կարելի է օնլայն վաճառել պահեստամասեր։ Այժմ, որոնողական համակարգում թոփ տեղեր գրավելուց հետո, այլ օնլայն հարթակն ապահովում է ավելի շատ շրջանառություն, քան պատվիրատուի օֆլայն խանութը։
- Ստեղծվել է՝ 2016թ.
- Կատարման ժամկետը՝ 60 օր
- Կայքի տեսակը՝ օնլայն խանութ
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, Codeigniter


Կայքերը պատրաստում ենք զրոյից
Աստուդիոն իր գործունեության առաջին իսկ օրվանից առևտրային կայքերը պատրաստում է զրոյից՝ առանց պատրաստի CMS շաբլոնների կիրառման։ Մենք ծրագրավորում ենք լիարժեք կառավարման համակարգեր, ստեղծում ենք անհրաժեշտ մոդուլները, ինտեգրում ենք SEO գործիքներ: Վերջինը թույլ է տալիս առաջխաղացման համար գումար խնայել: Մաքուր կոդը, օրիգինալ տեքստերի և կոնտենտի ստեղծումը, տեքստերի օպտիմալացումը և SEO գործիքների ճիշտ օգտագործումն առաջխաղացման համար խնայում են մոտավորապես բյուջեի 30%-ը:
Մեր առավելությունը
Մեր մեկ այլ առավելության մասին: Աստուդիո ընկերությունում ինտերնետ խանութի ստեղծումը ներառում է համալիր ծառայությունների ամբողջական փաթեթ՝ առաջխաղացման համար նախատեսված ներքին օպտիմալացում, տեքստերի խմբագրում, խորհրդատվություն: Դուք վճարում եք ինտերնետ խանութի ստեղծման համար, արդյունքում ստանում եք հետևյալ ծառայությունները՝ կայքի կոնտենտի ավելացում, սայթի և տեքստերի օպտիմալացում, սեմանտիկ միջուկի կազմում, որոնման համակարգերում մրցակիցների վերլուծություն և մետա-տեգերի ավելացում:



.jpg)
Մոբայլ տարբերակի ավելացում
Ի սկզբանե այս օնլայն խանութը մենք ստեղծել ենք առանց բջջային ադապտիվ տարբերակի, քանի որ 16 թվականին դրա ակտուալության հարցում չկարողացանք համոզել պատվիրատուին։ Հետագայում, իհարկե, դրա անհրաժեշտությունը զգացվեց և մենք իրականացրեցինք մոբայլ տարբերակի ավելացումը։

.jpg)