Գիտելիքի բազա

Ինչպիսի՞ սայթ ստեղծել

Գեղեցիկ վիզուալից բացի, ռեստորանի կայքը պետք է լինի պարզ, արագ և հարմար։ Էական է, որ անհրաժեշտ տեղեկատվությունը լինի հասանելի օգտատիրոջ համար։  

Ռեստորանի կայքում կարևոր է՝

  • Մենյու՝ գներով և որակյալ պատկերներով
  • Առցանց ամրագրում կամ պատվեր
  • Հասցե, քարտեզ և աշխատանքային ժամեր
  • Կոնտակտներ և սոց․ ցանցեր
  • Օնլայն վճարման անվտանգ և վստահելի գործիքներ։

Ծառայությունները ներկայացնող կայքը պետք է լինի վստահելի և արագ։ Կարևոր է, որ օգտատիրոջ համար առաջարկը լինի հասկանալի, իսկ հետադարձ կապը՝ հասանելի։ Այստեղ կարելի է նշել, թե ինչով է տվյալ ծառայութունը տարբերվում նմանատիպ այլ առաջարկներից։ 

Կարևոր է՝

  • Ծառայությունների նկարագրություն և գներ
  • Հաճախորդների կարծիքներ 
  • Կապի պարզ և արագ տարբերակ
  • Հստակ CTA։

Ուսումնական կենտրոնի կայքը պետք է լինի արագ, պարզ նավիգացիայով և SEO օպտիմալացված։ Կարևոր է ներկայացնել կենտրոնի պատմությունը, դասախոսների փորձն ու որակավորումը։

Կայքում պետք է տեղադրել՝ 

  • Դասընթացների և ծրագրերի նկարագրություն
  • Առցանց գրանցման հնարավորություն
  • Դասացուցակ և գներ
  • Կոնտակտներ
  • Սերտիֆիկատներ, կարծիքներ, 
  • Դրական օրինակներ, հաջողության պատմություններ։

Ատամնաբուժարանի կայքը պետք է հեշտացնի բուժառուի հերթագրումը։ Առողջապահական կայքերի համար առկա են հստակ պետական պահանջներ։

Կայքում պետք է լինի՝

  • Ծառայություններ և գներ
  • Պացիենտների համար նախատեսված ինֆորմացիա
  • Տեղեկություն բժիշկների մասին 
  • Հասցե, կոնտակտներ և աշխատանքային ժամեր
  • Կարծիքներ, սերտիֆիկատներ և աշխատանքի օրինակներ։

Արտասահմանում վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է բազմաֆունկցիոնալ և վստահելի e-commerce կայք, որը կապահովի վաճառք՝ տարբեր երկրներից օգտատերերի համար։

Կայքում կարևոր է ունենալ՝

  • Ապրանքների կատալոգ՝ նկարներով և նկարագրությամբ
  • Բազմարժույթ վճարային համակարգ
  • Առաքման և լոգիստիկ լուծումներ
  • Պատվեր ձևակերպելու պարզ գործընթաց
  • Վճարման անվտանգ համակարգերի ինտեգրացիաներ։

Տուրիստական ընկերության կայքը պետք է լինի հարմար, ունենա ճիտ աշխատող որոնման համակարգ, ամրագրումների հնարավորություն։ 

Կայքում կարևոր է ունենալ՝

  • Տուր փաթեթներ ըստ տեսակների և ուղղությունների
  • Վիզայի և հարակից ծառայությունների թվարկում
  • Բլոգ և ճանապարհորդական ուղեցույցներ
  • Ֆիլտրավորման համակարգ՝ տեղեկատվության արագ որոնման համար
  • Հատուկ առաջարկներ
  • Հետադարձ կապ և օնլայն աջակցություն։

Էսթետիկ կենտրոնի կայքը պետք է լինի ժամանակակից, գրավիչ վիզուալով, վստահելի և հեշտ օգտագործման համար՝ հատկապես օնլայն ամրագրումների դեպքում։

Այստեղ պետք է լինի՝

  • Ծառայությունների նկարագրություն և արժեքներ
  • Առաջ/հետո նկարներ կամ պորտֆոլիո
  • Ինֆորմացիա մասնագետների մասին՝ կրթություն և փորձ
  • Կապ, հասցե և աշխատանքային ժամեր
  • Հաճախորդների կարծիքներ։
Վերջին թարմացումը 24-04-2026