Գիտելիքի բազա

SMM հիմունքներ

SMM-ը (Social Media Marketing) սոց․ ցանցերում իրականացվող մարքեթինգի տեսակ է, որի նպատակը նոր հաճախորդների ներգրավումը և բրենդի ճանաչելիության բարձրացումն է։

SMM-ի միջոցով՝

  • Կառավարվում են բիզնես էջեր
  • Ստեղծվում և տարածվում է կոնտենտ
  • Իրականացվում է գովազդ։

Հայաստանում SMM-ի հիմնական ալիքներն են Facebook, Instagram, TikTok, LinkedIn։

SMM-ն ապահովում ու զարգացնում է բիզնեսի թվային ներկայությունը սոցիալական ցանցերում։

Հայաստանի մասշտաբով օրական ավելի քան 2 մլն մարդ օգտվում է սոց ցանցերից։ Իսկ բիզնեսը SMM-ի միջոցով ներազդում է նրանց վրա՝ առանց մեծ ծախսերի։

  1. Ստեղծեք և տարածեք հետաքրքիր, օգտակար կոնտենտ։
  2. Էսթետիկ վիդեոներով բարձրացրեք բրենդի ճանաչելիությունը։
  3. Պատշաճ հաղորդակցվեք պոտենցյալ հաճախորդների հետ։

Բարձրացնելով բրենդի տեսանելիությունը սոցցանցերում և ներգրավելով թիրախային լսարանին՝ SMM-ը նպաստում է բիզնեսի աճին։

ՍՄՄ-ի միջոցով բիզնեսը ստանում է արձագանքներ և կարևոր տվյալներ թիրախային լսարանի վարքագծի վերաբերյալ։

Արդյունքում՝

  • Հայտնվում են նոր հաճախորդներ;
  • Արձագանքների շնորհից կատարվում են բարելավումներ;
  • Աճում է բրենդի ճանաչելիությունը;
  • Բարձրանում են վաճառքների ցուցանիշները։
Վերջին թարմացումը 08-01-2026