Գիտելիքի բազա
Օնլայն խանութներ
Օնլայն խանութ բացելու և վաճառք ապահովելու համար անհրաժեշտ է նախապես պլանավորել գործընթացը։
- Ընտրեք թիրախային լսարանը
- Մասնագետի հետ նկարագրեք խանութի ֆունկցիոնալը
- Ընտրեք ecommerce CMS կամ այն պատվիրեք զրոյից
- Հիմնավոր ստուգեք պատրաստի ռեսուրսը
- Ավելացրեք ապրանքները, նկարներ և կոնտենտը
- Կարգավորեք վճարման և առաքման համակարգերը
- Կատարեք SEO և մարքեթինգային կարգավորումները։
Ինտերնետ խանութի արժեքը կախված է նախագծի բարդությունից, ֆունկցիոնալից և դիզայնից։ Գնի վրա կարող են ազդել բիզնեսի և տեխնիկական պահանջները, բեք էնդի ծրագրավորումը՝ պատրաստի CMS, թե՞ զրոյից մշակված կայք։
Կարևոր են՝
- Խանութի ֆունկցիոնալը
- Վճարային և հաշվապահական ծրագրի ինտեգրումը
- UX/UI դիզայնի բարդությունը
- Լրացուցիչ ավտոմատացումներ։
Տեխնիկապես հնարավոր է ստեղծել ինտերնետ խանութ առանց իրավաբանական անձի։ Սակայն ապրանքների վաճառքը ձեռնարկատիրական գործունեություն է, և նույնիսկ վաճառքը սոցիալական հարթակներում, պահանջում է ընկերության գրանցում։
Կարևոր է՝
- Վաճառքի կանոնների պահպանումը
- Բիզնեսի գրանցումը և հարկային կարգավորումը
- Օրինական գործընթացների ապահովումը։
Օնլայն խանութում վճարումներ ընդունելու համար անհրաժեշտ է իրավաբանական անձի փաստաթղթերով դիմել բանկ և ստանալ թույլտվություն, ապահովել բանկի պահանջները, ինտեգրել վճարային համակարգերը։
Անհրաժեշտ է՝
- Իրավաբանական անձի և բիզնեսի գրանցում
- Բանկի հետ պայմանագիր
- Բանկային հաշվի բացում
- Վճարային համակարգի ինտեգրում
- Տեխնիկական պահանջների իրականացում։
Վերջին թարմացումը 24-04-2026