AI առաջխաղացում
AEO-ն կայքը դարձնում է AI պատասխանների աղբնուր։ Այստեղ կարևոր է ունենալ ալգորիթմների համար հասկանալի կոնտենտի կառուցվածք, ինչի շնորհիվ AI-ն «հասկանում» է հարցերն ու պատասխանները։
AEO-ն ձեր կայքից կարող է ստանալ և որոնման արդյունքում ցուցադրել՝
- Հարց–պատասխաններ
- Կարճ, հստակ բացատրություններ
- Ցուցակներ և աղյուսակներ
- Սահմանումների պարզ ձևակերպումներ։
AIO առաջխաղացման նպատակն է ձեր կայքը AI համար դարձնել պատասխանների աղբյուր։ Դա իրենից ենթադրում է «AI-first» մոտեցում․ կայքը կառուցվում է ոչ միայն մարդկանց, այլ նաև AI-ի ընկալման տրամաբանությամբ։
AIO-ն ներառում է՝
- SEO
- GEO
- AEO
Թվարկվածները AI օպտիմալացման տեսակներ են, որոնց վերջնանպատակն է ստանալ տրաֆիկ և բրենդի առաջխաղացում։
GEO-ն օպտիմալացման մեթոդ է, որը կայքը դարձնում է գեներացվող պատասխանների վստահելի սկզբնաղբյուր AI մոդելների համար։ Կայքի կոնտենտը կառուցվում է այնպես, որ այն․
- Օգտագործվի պատասխանների ձևավորման համար,
- Ապահովի վստահելի և խորքային տեղեկատվություն,
- Օգնի AI մոդելներին ձևավորել կապակցված և տրամաբանական պատասխաններ։
Որպիսի կայքի կոնտենտը ճիշտ ընկալվի, ամփոփվի և վերօգտագործվի արհեստական բանականության կողմից կիրառում ենք LLMO գործիքը։
LLMO շրջանակում կոնտենտը պետք է՝
- Ունենա հստակ և տրամաբանական կառուցված,
- Պարունակի ստուգված ու վստահելի տեղեկատվություն,
- Հեշտությամբ ընկալվի և ամփոփվի AI մոդելների կողմից,
- Օգտագործվի որպես աղբյուր AI պատասխաններում։
AI-ն (արհեստական բանականություն) տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս մեքենայացված մոդելներին իրականացնել «մտավոր» աշխատանք։ AI-ն կարող է․
- Վերլուծել մեծ ծավալի տվյալներ
- Սովորել ունեցած փորձի հիման վրա
- Կանխատեսել արդյունքներ մաթեմատիկական հաշվարկների հիման վրա
- Ունեցած տվյալների հիման վրա պատասխանել հարցերին
- Ստեղծել տեքստային և վիզուալ բովանդակություն և այլն։