We are awarded IQS-2014 winner

Մենք դարձել ենք IQS-2014 մրցանակակիր

Աստուդիո ընկերությունը ստացել է բարձր գնահատական Business Initiative Directions (BID) միջազգային-վերլուծական կազմակերպության կողմից և 2014 թվականի մրցույթի արդյունքում արժանացել է International Quality Summit Award (IQS) ոսկե մրցանակի, որի հանձնումը տեղի կունենա Նյու-Յորքում մայիսի 26-ին:

Business Initiative Directions (BID) կազմակերպությունն ընկերություններին ընտրում և գնահատում է ավելի քան 170 երկրներիցˋ կարևորություն տալով գործնական արդյունքների, պատվիրատուների գոհունակության, տեխնոլոգիական նորամուծությունների, քաղաքակիրթ մրցակցության և այլ ցուցանիշներին: Հաղթող ընկերության ընտրությունը կատարվում է 50 մասնագետի կողմիցˋ հարցումների և ուսումնասիրությունների հիման վրա: 2014 թվականի մրցանակաբաշխությանը կմասնակցեն 74 երկրների ներկայացուցիչ-ընկերություններ, տարբեր ոլորտների մասնագետներ, տնտեսագետներ և որակի ստուգման բնագավառի էքսպերտներ:

Հայաստանից մինչ այժմ այս կազմակերպության մրցանակին են արժանացել մի քանի խոշոր ընկերություններˋ Թամարա ընկերությունըˋ 2001թ-ին, Ինգո Արմենիա և Անի Տուր ընկերություններըˋ 2010թ-ին, Մաստեր Պլյուս ուսումնական կենտրոնըˋ 2012-ին:

Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։

Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։

+374(99)35-50-05

Ուղարկել պատվեր

Quality Summit մրցանակի պատմությունը

Business Initiative Directions կազմակերպության գործունեության տարիների ընթացքում ընկերությունը որակի մրցանակներ է տվել 179 երկրի կազմակերպությունների։ BID-ի որակի մրցանակը հաջողության յուրահատուկ ցուցանիշ է միջազգային բիզնես հանրության համար։ Միրցանակը հանձնվում է բիզնեսի տարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպություններին և ընկերություններին, որոնք դառնալով մի թիմի անդամ, հնարավորություն են ստանում ընդլայնել բիզնես կապերը և, ինչու ոչ, գտնել նոր գործընկերներ։

Ընդունող հանձնաժողովը նպատակ է դրել մասնակցության հավասար հնարավորություններ ընձեռել բոլոր ընկերություններին՝ անկախ դրանք մեծությունից և գործունեության ոլորտից։ Այս նպատակով առաջադրվել է թեկնածուների գնահատման 7 հիմնական չափանիշ՝

  1. Առավելություններ
  2. Նորամուծություններ
  3. Հաճախորդների գոհունակություն
  4. Նոր մեթոդների և տեխնոլոգիաների կիրառում
  5. Շուկայում մրցակիցների նկատմամբ ունեցած դիրքը
  6. Ստրատեգիական պլանավորում
  7. Աշխատանքի բիզնես արդյունքները։

2535 18.02.2014

Օգտակա՞ր էր այս հոդվածը

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: