Կայքի կոնտենտի դերը SEO-ում

The Role of Website Content in SEO

Կայքը ձեր բրենդի դեմքն է, իսկ կայքի կոնտենտը՝ նրա ձայնը։ Այստեղ հավասարապես կարևոր են վիզուալ լուծումները, բովանդակությունը, ինչպես նաև մետա նկարագրությունները (title, description, headings, alt text և այլն), որոնք ապահովում են կայքի տեսանելիությունը որոնողական համակարգերում:

  • Կայքի գլխավոր էջի  բովանդակությունը պետք է առաջին վայրկյաններից փոխանցի բրենդի արժեքը, տրամադրի ամենակարևոր տեղեկատվությունը:
  • Առանցքային էջերից են նաև ծառայությունների և/կամ ապրանքների ներկայացման, հետադարձ կապի էջերը։ 
  • Հաճախ տրվող հարցերի (FAQ) և բլոգի (նորությունների) բաժինների միջոցով հնարավոր է ոչ միայն օգտակար նյութերի միջոցով գրավել հաճախորդներին, այլև՝ ձևավորել վստահություն որոնողական ալգորիթմների մոտ:

Astudio թիմը ոչ միայն ստեղծում է գրագետ ու հետաքրքիր տեքստային կոնտենտ, այլև առաջարկում է վիզուալներ, ai վիդեոներ և առաջխաղացման համար օգտակար այլ լուծումներ։

Ի՞նչ կոնտենտ է անհրաժետ կայքին

Կոմերցիոն կայքերի համար կոնտենտի ստեղծման ծառայությունը պարզապես տեքստեր գրել չէ․ դա բրենդի ձայնի, արժեքի, առավելությունների և վաճառքի ամբողջական համակարգ է, որը ստեղծում է արդյունավետ, շարունակական կապ հաճախորդի հետ: 

Վիդեո բովանդակությունն արդեն ցանկացած կոնտենտի հիմքն է։ Սոցիալական ցանցերի թելադրած խաղի կանոնները տեղափոխվել են այլ հարթակներ, այդ թվում՝ կորպորատիվ կայքեր։

  1. Ստեղծում ենք YouTube կորպորատիվ էջ
  2. Կատարում ենք կարգավորումները և ոճավորումը
  3. Ստեղծում ենք կարճ վիդեոներ, այդ թվում՝ ai օգնությամբ
  4. Վիդեոներն ինտեգրում ենք կայքում
  5. Կատարում ենք schema.org օպտիմալացում։

Տեքստային բովանդակությունը դեռևս ունի անփոխարինելի նշանակություն և հաճախորդի հետ կոմունիկացվելու, և SEO առաջխաղացման տեսանկյունից։

  1. Կազմում ենք կոնտենտ պլանը
  2. Ստեղծում ենք SEO պահանջներին համապատասխան վերնագրեր
  3. Գրում ենք իմիջային և վաճառող տեքստեր
  4. Կատարում ենք SEO և LLMO օպտիմալացում
  5. Կատարում ենք անհրաժեշտ թարգմանությունները
  6. Իրականացնում ենք կոնտենտի ընթացիկ սպասարկում։

SEO առաջխաղացմանն ուղղված կոնտենտի խմբագրումը թույլ է տալիս արագացնել էջերի ինդեքսավորումը, որակի շնորհիվ բարելավել դիրքերը։

  1. Վերլուծում ենք թեմատիկ բանալի բառերը
  2. Կազմում ենք սեմանտիկ միջուկը, 
  3. Բանալի բառերը տեղաբաշխում ենք ըստ էջերի
  4. Տեքստերը հարմարեցնում ենք ալգորիթմների տրամաբանությանը
  5. Ավտոմատացնում ենք meta title-ների գեներացումը
  6. Ստեղծում ենք մտածված meta description-ներ։

Վիզուալների, ճիշտ դիզայնի միջոցով էջերի ձևավորումը ոչ պակաս կարևոր է, քան տեքստային կամ վիդեո բովանդակությունը: Գործող կայքերի վրա տվյալ աշխատանքները կատարում ենք օգտատերերի փորձի ուսումնասիրության հիման վրա։

Բոլոր աշխատանքները Astudio-ում կարող եք պատվիրել և մեկանգամյա պայմանագրով, որպես առանձին ծառայություն, և երկարաժամկետ պայմանագրով՝ որպես SEO առաջխաղացման աշխատանքների անբաժանելի մաս։

Պատվիրել կոնտենտի ստեղծում և սպասարկում

Astudio ընկերությունն առաջարկում է կայքերի, ինտերնետ խանութների և ինֆորմացիոն պորտալների կոնտենտի մշտական սպասարկում՝ երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա։ Գնառաջարկը կատարում ենք առաջադրանքի, սպասարկվող կայքի և ռեսուրսների ծախսի վերլուծության արդյունքում։

Ծառայության շրջանակում առաջարկում ենք՝

  • Վիդեո կոնտենտի ստեղծում և հրապարակում
  • Տեսքտերի կազմում և թարգմանություն
  • Նկարների դիզայնի և վիզուալների ստեղծում
  • Ադմինի և օպերատորի ծառայություններ
  • Կոնտենտի SEO օպտիմալացում։

Այս ամենը պահանջում է փորձ, հմտություն, մասնագիտական բազմազան կարողություններ և գործիքակազմ։ Համագործակցությունը Astudio ընկերության հետ, ձեզ կազատի տարբեր որոկավորում ունեցող աշխատակիցների փնտրտուքից։

722 02.03.2026
Վերջին թարմացումը 07-03-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։

Local SEO-ն օգնում է ձեր բիզնեսին հայտնվել տեղական որոնման արդյունքներում և Google Maps-ում, երբ օգտատերը փնտրում է անհրաժեշտ ծառայություն կամ ապրանք։

Կարևոր են՝

  • Google Business Profile-ի ստեղծում և օպտիմալացում
  • Ճիշտ կոնտակտային տվյալներ բոլոր վստահելի աղբյուրներում
  • Ֆիզիկական հասցեի առկայություն
  • Հետադարձ հղումներ
  • Արագագործ և mobile-friendly կայք։

Google-ի առաջին էջում հայտնվելու համար կայքը պետք է լինի արագ, SEO օպտիմալացված և պարունակի օգտակար կոնտենտ։ Կարևոր է, որ կայքը համապատասխանի որոնողական համակարգերի պահանջներին և օգտատերերի ակնկալիքներին։

Առաջնային են՝

  • Որակյալ և օգտակար կոնտենտ
  • Մոբայլ ադապտացում
  • Կայքի բարձր արագություն բոլոր սարքերում 
  • Ներքին SEO օպտիմալացում: