
Առաջխաղացում առանց հղումների
Ալգորիթմների փոփոխությունից հետո Yandex-ն հանրայնացրել է առաջին արդյունքները: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ Մինուսինսկ ալգորիթմի գործարկման առաջին օրերի ընթացքում Yandex-ում իր առաջնային դիրքերը զիջել է SEO հղումներով առաջխաղացվող կայքերի ավելի քան 12%-ը: Նոր ալգորիթմի նպատակը գնված հիպերլինքերի միջոցով կայքերի առաջխաղացումից հրաժարվելն է կամ հակառակը՝ նոր մշակույթի ներդրումը՝ առաջխաղացում առանց հղումների: Yandex-ը խորհուրդ է տալիս նվազեցնել նման գնումների ֆինանսավորումը, դրա փոխարեն այդ գումարն ուղղել առաջխաղացման դասական մեթոդների զարգացմանը:
Դրական զարգացումն իր մասին իմաց տվեց արդեն իսկ Մինուսինսկի գործարկումից առաջ: 9000 վեբ-մասնագետներին ուղարկված նախազգուշացումների շնորհիվ նրանց 37%-ը նվազեցրել է գնված լինքերի քանակը: Կայքերը, որոնք անտեսեցին Yandex-ի նախազգուշացումները, զգացին տրաֆիկի և դիրքի իջեցում: Ընկերությունների տվյալների համաձայն՝ զգալի իջեցումները դիպչել են մոտ 500 ռեսուրսի: Պաշտոնական աղբյուրը զգուշացրել է, որ ալգորիթմի հաջորդ ալիքն առանց զգուշացման հետ կնետի ավելի մեծ քանակով վեբ կայքերի:
Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։
Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։
Ուղարկել պատվերՊե՞տք է արդյոք հրաժարվել հղումներից
Վեբ-մասնագետները հարցնում են՝ պե՞տք է արդյոք հրաժարվել հղումներից: Yandex-ի ներկայացուցիչները հորդորում են մասնագետներին հրաժարվել SEO հղումներից և զբաղվել միայն առաջխաղացման դասական մեթոդներով: Նրանք նաև տեղեկացնում են Մինուսինսկի աշխատանքի որոշ սկզբունքների մասին.
- Ալգորիթմը հստակ գիտի SEO հիպերհղումները և հաշվի չի առնում նրանց արժեքը: Կայքերի դիրքի վրա ազդում են նաև բորսայում գնված SEO հղումները:
- Մինուսինսկը հիպերհղումը նորմալ է համարում, եթե ընդունում է արդյունավետությունը մարդկանց համար: Այս կոնտեքստում սոցկայքերից հղումները նորմալ են համարվում:
- Կայքի ստորին հատվածի հիպերհղումները, որոնք ցույց են տալիս կայքը պատրաստողին, չեն ֆիլտրվում:
Կայքերի դիրքերի նվազեցումը Yandex-ը պլանավորում է իրականացնել դանդաղ, որպեսզի վեբ-մասնագետները չմտածեն շրջանցող ուղիների մասին, այլ հասցնեն ուղղել խաղի նոր կանոններին համապատասխան: Ընդ որում՝ Yandex-ը չի դիտարկում հղումների բացառման տարբերակը և զգուշացնում է, որ անցումը այլ դոմենի չի կարող փրկել կայքը սանկցիաներից:
Astudio ընկերությունն առաջարկում է կայքերի աուդիտ, տեխնիկական սխալների ուղղում, էջերի SEO օպտիմալացում, բանալի բառերի սեմանտիկ հիմքի կազմում, առաջխաղացում որոնողական համակարգերում:
Օգտակա՞ր էր այս հոդվածը