Տուրիստական կայքի պատրաստում
Տուրիստական կայքի պատրաստում զրոյից: Կայքն ունի անհատական պատվերով ծրագրավորված CMS, տուրերի և ուղղությունների ավելացման համակարգ և օնլայն հաշվիչներ: Կայքն ինտեգրել ենք մի քանի համաշխարհային գործընկերների b2b համակարգերին՝ Hotelbeds, Bokun, Aviasales և այլն։ Աստուդիո ընկերության թիմը շարունակում է համագործացությունը պատվիրատուի հետ և նախագծի զարգացումը։
- Ստեղծվել է՝ 2019թ.
- Կատարման ժամկետը՝ 180 օր
- Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
Ավիատոմսերի որոնում
Ավիատոմսերի որոնման և վաճառքի համար առաջին փուլում այն միացրել ենք Aviasales համակարգին: Համակարգի թերությունը նրանում է, որ ավիատոմսերի գնման համար հաճախորդն ուղղորդվում է դեպի օպերատորի էջ, իսկ հարթակը վաճառքից ստանում է տոկոսներ՝ առանց գների, հայտարարությունների և ինտերֆեյսի հիմնական դիզայնի կառավարման:
Հետագայում պորտալի կատարելագործման համար այն նախատեսվում է միացնել Amadeus E-Power Web Services, որը հնարավորություն կտա ամբողջությամբ կառավարել ցուցադրվող հայտարարությունները, գները, դիզայնը, ստանալ վճարում տուրիստական պորտալի անձնական կաբինետում, ցուցադրել էլեկտրոնային տոմսերը:
Հյուրանոցի որոնում
Հյուրանոց որոնելու և ամրագրելու համար պորտալում Aviasales-ից օգտագործվել է white label համակարգը: Որպես այլընտրանքային տարբերակ քննարկվում էր այն միացնել booking.com-ին, որը որպես գործընկեր վաճառքից վճարում է 3%, սակայն ի վերջո որոշվեց ինտեգրել հյուրանոցային ամրագրումների b2b ծառայությունների համաշխարհային գիգանտի՝ HotelBeds-ի API-ն: Ինտեգրում իրականացրել ենք 2 փուլով, անցնելով օպերատորի մասնագետների ստուգումը և լիարժեք սերտիֆիկացումը։
Պորտալի բջջային տարբերակ
Այս բնագավառում բջջային տարբերակի առկայությունը պարտադիր է: Այժմ օգտագործվել է Bootstrap 4.1, սակայն հետագայում նախատեսվում է ստեղծել առանձին բջջային հավելված (havelvaci stexcum):