Website home page
Creation of a travel website
Պորտֆոլիո

Տուրիստական կայքի պատրաստում

Տուրիստական կայքի պատրաստում զրոյից: Կայքն ունի անհատական պատվերով ծրագրավորված CMS, տուրերի և ուղղությունների ավելացման համակարգ և օնլայն հաշվիչներ: Կայքն ինտեգրել ենք մի քանի համաշխարհային գործընկերների b2b համակարգերին՝ Hotelbeds, Bokun, Aviasales և այլն։ Աստուդիո ընկերության թիմը շարունակում է համագործացությունը պատվիրատուի հետ և նախագծի զարգացումը։

  • Ստեղծվել է՝ 2019թ.
  • Կատարման ժամկետը՝ 180 օր
  • Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
Websites pages
Ticket search

Ավիատոմսերի որոնում

Ավիատոմսերի որոնման և վաճառքի համար առաջին փուլում այն միացրել ենք Aviasales համակարգին: Համակարգի թերությունը նրանում է, որ ավիատոմսերի գնման համար հաճախորդն ուղղորդվում է դեպի օպերատորի էջ, իսկ հարթակը վաճառքից ստանում է տոկոսներ՝ առանց գների, հայտարարությունների և ինտերֆեյսի հիմնական դիզայնի կառավարման:  

Հետագայում պորտալի կատարելագործման համար այն նախատեսվում է միացնել  Amadeus E-Power Web Services, որը հնարավորություն կտա ամբողջությամբ կառավարել ցուցադրվող հայտարարությունները, գները, դիզայնը, ստանալ վճարում տուրիստական պորտալի անձնական կաբինետում, ցուցադրել էլեկտրոնային տոմսերը:

Հյուրանոցի որոնում

Հյուրանոց որոնելու և ամրագրելու համար պորտալում Aviasales-ից օգտագործվել է white label համակարգը: Որպես այլընտրանքային տարբերակ քննարկվում էր այն միացնել booking.com-ին, որը որպես գործընկեր վաճառքից վճարում է 3%, սակայն ի վերջո որոշվեց ինտեգրել հյուրանոցային ամրագրումների b2b ծառայությունների համաշխարհային գիգանտի՝ HotelBeds-ի API-ն: Ինտեգրում իրականացրել ենք 2 փուլով, անցնելով օպերատորի մասնագետների ստուգումը և լիարժեք սերտիֆիկացումը։ 

Websites pages 1
Hotel search
Mobile website
Mobile version of the portal

Պորտալի բջջային տարբերակ

Այս բնագավառում բջջային տարբերակի առկայությունը պարտադիր է: Այժմ օգտագործվել է Bootstrap 4.1, սակայն հետագայում նախատեսվում է ստեղծել առանձին բջջային հավելված (havelvaci stexcum):

Mobile website 2
Mobile version of the portal

Տուրիստական պորտալների ստեղծում

Մարդկանց 70%-ը գնումներից առաջ ինֆորմացիա է փնտրում ինտերնետում։ Ցանկանո՞ւմ եք աչքի ընկնել։ Հինգ (5!) րոպեում մենք կհուշենք ինչպես։

Rating:5
(1007)