Վարկանիշի կառավարում (ORM, SERM)
Վարկանիշի կառավարումը ինտերնետում (անգլերեն՝ ORM - Online Reputation Management, SERM - Search Engine Reputation Management) անձի, բրենդի (ընկերության) հեղինակության վերահսկումն է ինտերնետում։ Վարկանիշի կառավարումը ենթադրում է համալիր գործողությունների շղթա՝ սոցիալական ցանցերի, լրատվամիջոցների և որոնողական համակարգերում ինֆորմացիայի մոնիտորինգից մինչև բարդ SEO գործիքների, սև և սպիտակ PR-ի կիրառում, կոնտենտ մենեջմենթ, համագործակցություն լայն լսարան ունեցող անհատների հետ։
Որոնումների արդյունքների կառավարում
SERM-ը պարզեցված լեզվով կարելի է թարգմանել, որպես որոնումների արդյունքների կառավարում։ Խոշոր լսարաններ ունեցող պետություններում այն ավելի հաճախ կիրառվում է քաղաքական դաշտում և հանդիսանում է նախընտրական քարոզարշավների, իշխանափոխությունների անբաժան գործիքներից մեկը։ Դիցուկ աֆրիկյան որևէ բռնապետությունում մի շատ հայտնի դեմք ցանկանում է, որ իր անուն ազգանունով Google-ում որոնում կատարելիս արդյունքների թոփ 10-յակում չհայտնվի արտահայություն պետական շահերի դեմ գործելու մասին։ Ինչ է նա անո՞ւմ․
- բյուջետային միջոցներից ֆինանսավորում է պետականամերձ հիմնարկություններ,
- ստեղծում է տասնյակ կլոն լրատվամիջոցներ,
- արտասահմանից հրավիրում է PR խորհրդականների,
- թիմակիցների միջոցով ներգրավում է մասնավոր ֆեյքերի ֆաբրիկաների,
- և բոլորը միասին գործում են մեկ նպատակի համար՝ բարձրացնել անձի վարկանիշը կամ ինֆորմացիոն հոսքում կորցնել բացասական հիշատակումներն ու ապացույցները։
Ամբողջ թիմն աշխատում է սոցիալական ցանցերում մեկնաբանությունների վրա, լրատվականներում դրական լուրերի տարածման վրա։ Իսկ եթե պետք է «մոռացության մատնել» ինչ-որ խայտառակ դեպք, ինչն անհնար է ծածկադմփոց անել, դաշտ է նետվում ավելի խայտառակ և արհեստական ուռճացված որևէ սենսացիա, որը շեղում է սպառողի ուշադրությունը և մոռանալ տալիս նախորդ խայտառակությունը։ Սա կոչվում է վարկանիշի կառավարում։
Ինչպես հասկացաք, այս գործիքների կիրառումը ենթադրում է հսկայական ֆինանսական ներդրումներ և հասու է միայն խոշոր գործարարներին, պետություններին և միջազգային շահերի կենտրոններին։
ORM կիրառումը բիզնեսի ոլորտում
ORM (Online Reputation Management) հաճախ կիրառվում է բիզնես միջավայրում և մեծամասամբ՝ սև քարոզչության համատեքստում։ Օրինակ, որևէ նորահայտ խաղացողի պետք է սննկացնել մրցակցին՝ կազմակերպելով այնպես, որ նրա կառուցած տասնյակ բնակելի շենքերում վաճառքները նվազնեն՝ հասնելով մինիմումի։ Կամ մեկ այլ արտադրողի «օդ ու ջրի պես պետք է խայտառակ անել» որակյալ կաթնամթերք արտադրող մրցակցին։ Ի՞նչ են անում վերջիններս վարկանիշի կառավարման շրջանակում։ Դուք միանգամից գլխի ընկաք։ Դիմում են ամենազոր սոցիալական ցանցերի օգնությանը՝ մինչ այդ ստեղծելով քննարկման օֆլայն առիթը։
Փշրված ապակի արտադրանքո՞ւմ, երկար մազի հայտնաբերո՞ւմ, թունավորման ձևական նախանշաննե՞ր։ Սրանք անցած էտապի հնարքներ են։ Ժամանակակից քարոզչության կլասիկները խորհուրդ են տալիս գործել ավելի նուրբ, աչք չծակել կտրուկ գործողություններով և իմիջային ֆոնի վրա ազդել կաթիլ առ կաթիլ։ Սոցիալական ցանցերը դարձել են ազդեցիկ հարթակներ։ Հայտնի հարթակները գնալով ավելի ու ավելի են ամրապնդում, հզորացնում իրենց ազդեցությունը հասարակության վրա։ Ինտերնետում մարդիկ ազատորեն արտահայտում են իրենց լավ կամ վատ կածիքները, իսկ օնլայն հարթակում հայտնված բացասական ինֆորմացիաները տարածվում են կայծակնային արագությամբ վնասելով կազմակերպությունների, բրենդների և պետությունների հեղինակությանը։
- Սսպառողների 84%-ը վստահում են այլ օգտատերերի կողմից արտայատած կարծիքներին։
- Մեկ բացասական հոդվածը կարող է նվազեցնել ընկերության վաճառքները լոկալ շուկայում մինչև 22%-ով։
- Համալիր բացասական պետական քարոզչությունը առանց վարչական ռեսուրսներով ճնշման, կարող է զրոյի հասցնել օտարերկրյա տնտեսվարողի վաճառքները տվյալ երկրում։
Ի՞նչ անել, եթե սև քարոզչության վտանգ կա
- Մոնիտորինգ։ Վարկանիշի կառավարումը շարունակական գործառույթ է, որի լավ արդյունքի համար անհրաժեշտ է մշտապես հետևել ինտերնետում ձեր կամ բրենդի մասին տարածվող տեղեկություններին և անհրաժեշտության դեպքում տալ համապատասխան արձագանք:
- Գրագետ արձագանք։ Թե բացասական, թե դրական կարծիքներին անրադառնալը կարևոր է։ Բացասական հոդվածներին կամ նյութերին օնլայն հարթակում ճիշտ և ժամանակին պատասխանելը կարող է մեղմացնել այն և նույնիսկ իրավիճակը շուռ տալ ձեր օգտին։ Ոչ մի դեպքում չի կարելի «լռեցնել» վատաբանողին։ Հիշեք, որ պատվիրատուները հենց դրան էլ ձգտում են։
- Ոչ ցանկալի հոդվածներից ու նյութերից ազատվել նույպես կարելի է, այս հարցում գլխավոր դերերը պատկանում են կոնտենտի կառավարմանը և SEO-ին:
Վարկանիշի կառավարման խորհրդատվություն
Վարկանիշի կառավարման հարցերով խորհրդատվությունը կարող է ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ ծառայություններով՝
- Սոցիալական ցանցերի մշտադիտարկում
- Որոնողական համակարգերի մշտադիտարկում
- Հրապարակումների ֆիքսում և պահպանում
- Արձագանքների ռազմավարության մշակում: