Վարկային կազմակերպության կայքի պատրաստում
Վարկային կազմակերպության ինտերնետային կայք՝ ստեղծված զրոյից։ CMS կառավարման համակարգը ծրագրավորվել է Laravel framework-ի կիրառմամբ։ Արդեն գլխավոր էջից օգտատերը հասկանում է ընկերության գործունեության հիմնական ուղվածությունը և սլայդերից ծանոթանում կազմակերպության լավագույն առաջարկներին և նորություններին։ Այս կայքը հնարավորություն է տալիս հաճախորդներին օնլայն տարբերակով ծանոթանալ վարկային կազմակերպության բոլոր վարկատեսակներին, դրանց պայմաններին, հաճախորդին ներկայացվող պահանջներին և հաշվարկային մեխանիզմներին։
- Ստեղծվել է՝ 2019թ․
- Կատարման ժամկետը՝ 30 օր
- Կայքի տեսակը՝ կորպորատիվ կայք
- Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, JavaScript, PHP, Laravel
Կայքի ֆունկցիաները
Մեր կողմից պատրաստված ինդիվիդուալ դիզայնով վարկատեսակի կոնկրետ էջում, հաճախորդը ծանոթանում է վարկատեսակի հիմնական ինֆորմացիային, ընդգծված տեսնում վարկատեսակի հետ կապված զգուշացումները և այլ կարևոր ծանուցումներ։ Հաճախորդը ծանոթանում է այն փաստաթղթերի ցանկին, որոնք անհրաժեշտ են վարկի ձևակերպման համար, ընդունման և մերժման գործոններին։ Մանրամասն ծանոթանալ զգուշացումներին, որոնք ըստ օրենքի տեղադրված են նշված էջում և տուգանքներին, որոնք առաջանում են սահմանված ժամանակահատվածում բացասական վճարման և դրսևորման արդյունքում։ Նկարում պատկերված էջը, կայքում գտնվում է մատուցվող ծառայություններ բաժնի մեջ՝ համարվելով ենթաբաժիններից մեկը։ Կայքը հագեցած է բաժիններով,ենթաբաժիններով, ինչը թույլ է տալիս կազմակերպությանը ավելի խորը ենթատեքստով պատմել ամբողջ ծառայությունների մասին։
Կայքի էջերի կառուցվածքը
Վարկային կազմակերպության կայքում ստեղծել ենք՝ հաշվետվություններ բաժինը։ Մեր կողմից պատրաստված CMS կառավարման համակարգերը հնարավորություն են տալիս ներբեռնել ֆայլեր հետևյալ ֆորմատներով՝ txt, doc, rtf, docx, jpg, bmp, gif, tiff, png, Microsoft Word, Microsoft Exel, PDF և այլն։ Կայքի տվյալ էջում վարկային կազմակերպությունը ցուցադրում է իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները PDF Ֆորմատով։
Կայքի բջջային տարբերակը
Կայքի բջջային տարբերակի համար կիրառվել է Bootstrap տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս կայքի դիզայնն ադապտացնել այցելուների էկրանների պահանջներին և չափերին համապատասխան։