Պորտֆոլիո

Մի քանի ապրանքի վաճառքի լենդինգի ստեղծում

Website home page
Landing page development for selling multiple products
  • Ստեղծվել է՝ 2026թ․
  • Կատարման ժամկետը՝ 20 օր
  • Լենդինգ, այցեքարտ, E-commerce
  • Տեխնոլոգիաներ՝ HTML, CSS, JS, PHP Laravel
  • Ծառայություններ․ դիզայնի ստեղծում, pixel-perfect վյորստկա, CMS ծրագրավորում (Laravel), կոնտենտի կազմում և տեղադրում, հոսթինգի կարգավորումներ։

Փոքր տեսականի ունեցող ընկերության համար ինտերնետ խանութը կարող է ունենալ ավելի պարզ կառուցվածք՝ ընդհուպ մինչև լենդինգի մակարդակի, առանց մեծ քանակի ապրանքների համար նախատեսված բարդ կատալոգների կամ ֆիլտրերի։


Տվյալ նախագծում Astudio ընկերությունը՝ պահպանելով օնլայն պատվերի հիմնական գործիքակազմն ու ընթացակարգը, լենդինգը մշակել է մի քանի ապրանքի ներկայացման և վաճառքի համար։

Websites pages
Shipping cost calculator

Առաքումների հաշվիչի ֆունկցիոնալը

Առևտրային կայքի համար առաքման արժեքի ճիշտ հաշվարկը պատվերի ձևակերպման կարևոր փուլերից է։ Հաճախորդը պետք է նախապես հասկանա ոչ միայն ապրանքի արժեքը, այլև պատվերի վերջնական գումարը՝ ներառյալ առաքման ծախսը։

Այս նախագծում առաքման հաշվիչի ալգորիթմը մշակվել ենք ՀայՓոստի գնացուցակին համապատասխան։ Համակարգը հաշվարկում է առաքման արժեքը՝ հիմք ընդունելով առաքման մարզը, պատվերի քանակը, կիրառվող սակագները։

VPOS և Idram վճարամիջոցների ինտեգրացիա

Օնլայն առևտրի պրոցեսը լիարժեք ավտոմատացնելու համար վճարամիջոցների API ինտեգրացիան պարտադիր է։ Վճարային համակարգերի ինտեգրումը պատվերի ամբողջ գործընթացը տեղափոխում է թվային մեկ միջավայր՝ ապրանքի ընտրությունից և զամբյուղի ձևավորումից մինչև վճարում և առաքում։

Նման ինտեգրացիաների իրականացման թույտվության համար ինտերնետ խանութը պետք է համապատասխանի մի շարք պահանջների՝

  • Տեխնիկական վիճակ
  • Կոնտենտի պարունակություն
  • Փաստաթղթերի առկայություն
  • Գնորդի ինդենտիֆիկացում։
Websites pages 1
VPOS and Idram payment gateway integration
Mobile website
Mobile optimization

Մոբայլ ադապտացիա

Լենդինգն ամբողջությամբ հարմարեցված է բջջային սարքերի համար։ Ապրանքների քարտերը, զամբյուղը, պատվերի ձևակերպման էջերը և նավիգացիոն տարրերը վերադասավորվում են տարբեր չափերի էկրանների համար՝ ապահովելով հարմարավետ գնումներ սմարթֆոններից և պլանշետներից։

Mobile website 2
Website mobile optimization

Էլեկտրոնային ՀԴՄ (ehdm) api ինտեգրում

Բացի բարդ e-commerce նախագծերից Astudio-ն ստեղծում է նաև փոքր տեսականի ունեցող ինտերնետ խանութներ՝ անհրաժեշտ ֆունկցիոնալը հարմարեցնելով ոլորտի առանձնահատկություններին։ 


  • Պրոցեսն ամբողջությամբ ավտոմատացնելու համար Հայաստանի ինտերնետ խանութներում այսօր արդեն անհրաժեշտություն է դարձել նաև էլեկտրոնային ՀԴՄ (ehdm) api ինտեգրումը։ Սա թույլ է տալիս ավտոմատացնել ՀԴՄ «տպելու» և վերադարձի պրոցեսները՝ առանց ֆիզիկական սարքի կիրառման։
  • Երբ այցելուն առևտուր է կատարում ձեր ինտերնետ խանութում, օնլայն վճարումից անմիջապես ինֆորմացիան միանգամից ուղարկվում է հարկային մարմիններին, իսկ ehdm-ն տպվում է ավտոմատ։ Նույն ավտոմատ պրոցեսն էլ տեղի է ունենում ապրանքի վերադարձի դեպքում։ 
  • Նման API ինտեգրումը նվազեցնում է ձեռքով կատարվող գործողությունների քանակը և տեխնիկական սխալների հավանականությունը։
  • Վաճառքից հետո էլեկտրոնային կտրոնը կարող է տրամադրվել թվային եղանակով, այդ թվում՝ SMS-ով, իսկ վաճառքի տվյալները ավտոմատ գրանցվում են ՀՀ ՊԵԿ համակարգում։

Դիմեք Astudio ընկերության թիմին ցանկացած բարդության ինտեգրացիաների խնդրով և ստացեք լիարժեք խորհրդատվություն, որակյալ աշխատանք, տեխնիկական երաշխիքներ։

2 5
Վերջին թարմացումը 11.11.2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։