Գիտելիքի բազա

Ինչի՞ց սկսել

Հայաստանում լավագույն վեբ ստուդիաների օբյեկտիվ ընտրության համար առաջին հերթին դիմեք Google որոնողական համակարգին՝ «կայքի պատրաստում», «ինտերնետ խանութի ստեղծում» կամ այլ թեմատիկ հարցումներով։ 

  • Ընտրությունը կատարեք առաջին 10 արդյունքներից։
  • Համեմատեք կատարած աշխատանքները։
  • Համեմատեք առաջարկվող գները։
  • Խուսափեք 30-90% զեղչերից։
  • Հանդիպեք թիմին, տվեք հարցեր, գնահատեք մոտեցումները։
  • Պահանջեք պայմանագրային երաշխիքներ։

Կայքի պատրաստման պայմանագիր կնքելուց առաջ պարտադիր պահանջեք հետևյալ փաստաթղթերը՝

  • Ընկերության փաստաթղթերը, ռեկվիզիտները;
  • Պայմանագրի օրինակը, որտեղ պետք է լինեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները;
  • Աշխատանքների տեխնիկական նկարագիրը;
  • Կայքի սպասարկման երաշիքային և հետերաշխիքային սպասարկման պայմանները։

Կայքի ստեղծումը  բաղկացած է մի քանի հաջորդական փուլից։ Ճիշտ կառուցվածքի և անխափան աշխատանքի համար ցանկալի է դիմել մասնագետի։

  1. Ընտրեք դոմեն և հոսթինգ
  2. Կազմեք կայքի տեխնիկական նկարագիրը
  3. Ընտրեք կառավարման համակարգը (CMS)
  4. Ձևավորեք էջերի կառուցվածքը և մշակեք բովանդակությունը։
Վերջին թարմացումը 08-01-2026