Գիտելիքի բազա
SEO հիմունքներ
SEO-ն պատասխանատու է Google և այլ որոնողական համակարգերում որոնման արդյունքների նկատելի տեղերում հայտնվելու համար։
SEO-ի հիմանական ուղղություններն են՝
- On site – կայքի ներքին, հատկապես՝ կոնտենտի օպտիմալացում։
- Off site – արտաքին օպտիմալացում՝ ուղղված դոմենի հեղինակության բարձրացմանը։
- Technical SEO – կոդի տեխնիկական օպտիմալացում և արագագործության բարձրացում։
Google-ում լավ դիրքեր զբաղեցնելու համար ձեր դոմենը պետք է ունենա տարիք և վստահություն։
Դրա համար ապահովեք մի քանի պայման՝
- Ստեղծեք որակյալ կայք, որակյալ կոդով
- Մի մոռացեք մոբայլ ադապտացման մասին
- Ապահովեք արագագործութունը
- Տեղադրեք միայն ունիկալ և օգտագար կոնտենտ
- Կատարեք ներքին օպտիմալացում
- Ստացեք հետադարձ հղումներ հեղինակավոր աղբյուրներից
Google-ի առաջին էջում հայտնվելու համար կայքը պետք է լինի արագ, SEO օպտիմալացված և պարունակի օգտակար կոնտենտ։ Կարևոր է, որ կայքը համապատասխանի որոնողական համակարգերի պահանջներին և օգտատերերի ակնկալիքներին։
Առաջնային են՝
- Որակյալ և օգտակար կոնտենտ
- Մոբայլ ադապտացում
- Կայքի բարձր արագություն բոլոր սարքերում
- Ներքին SEO օպտիմալացում:
Local SEO-ն օգնում է ձեր բիզնեսին հայտնվել տեղական որոնման արդյունքներում և Google Maps-ում, երբ օգտատերը փնտրում է անհրաժեշտ ծառայություն կամ ապրանք։
Կարևոր են՝
- Google Business Profile-ի ստեղծում և օպտիմալացում
- Ճիշտ կոնտակտային տվյալներ բոլոր վստահելի աղբյուրներում
- Ֆիզիկական հասցեի առկայություն
- Հետադարձ հղումներ
- Արագագործ և mobile-friendly կայք։
Վերջին թարմացումը 24-04-2026