Գիտելիքի բազա

Լենդինգ էջեր

Լենդինգ փեյջը մեկ էջանոց կայք է, որը նախատեսված է ակցիաների պրոմո գովազդների, սահմանափակ ժամանակով զեղչերի և փոքր ընկերությունների գովազդի համար։

Լենդինգում որպես կանոն մատուցվում է՝

  • Հիմնական առաջարկի մասին ինֆորմացիա;
  • Պրոդուկտի, ծառայության առավելությունները;
  • Սահմանափակ ժամկետով զեղչ կամ նվեր հայտ ուղարկելու դիմաց;
  • Առարկությունների հետ աշխատանք;
  • Արձագանքներ օգտվողների կողմից;
  • Ապրանքի օգտագործման և օգուտների մասին հոդվածներ։

Լենդինգը, որպես մարքեթինգային գործիք, նախատեսված է հիմնական առաջարկը թիրախային խմբերին ներկայացնելու համար՝ աշխատելով պոտենցիալ գնորդի ենթագիտակցության վրա։

Լենդինգի օգտագործումն արդարացված է`

  1. Պրոմո ակցիաների դեպքում;
  2. Սահմանափակ ժամկետով զեղչերի գովազդման համար;
  3. Մի քանի ապրանք կամ ծառայություն ներկայացնելու համար;
  4. Որպես փոքր ընկերությունների այցեքարտ։

Աշխատանքների որակից և շաբլոնի օգտագործումից կախված, լենդինգի պատրաստման գները Հայաստանում կարող են խիստ տարբերվել՝ 10,000-ից մինչև 800,000 դրամ։

Astudio ընկերության թիմը հրապարակած գնի շրջանակում առաջարկում է՝

  1. Հեղինակային դիզայնի և լոգոտիպի ստեղծում;
  2. Pixel perfect վյորստկա;
  3. CMS-ի զրոյից ծրագրավորում;
  4. Կոնտենտի ստեղծում և տեղադրում;
  5. Գովազդի կարգավորումներ։
Վերջին թարմացումը 08-01-2026