Գիտելիքի բազա

Ինտերնետ խանութի CMS

Պատրաստի CMS-ները թույլ են տալիս արագ գործարկել ինտերնետ խանութ՝ առանց մեծ ծախսերի։ Հայտնի CMS-ներից են՝ Shopify, WooCommerce, Magento, Presta Shop, որոնցից յուրաքանչյուրն ունի իր թերություններն ու սահմանափակումները։

Պատրաստի CMS-ները հարմար են էժան օնլայն խանութ ստանալու համար։ Սակայն երկարաժամկետ նախագծերում ավելի նպատակահարմար է CMS-ի ծրագրավորումը զրոյից։

Ինտերնետ խանութը կարելի է հավաքել պատրաստի CMS-ով կամ զրոյից ծրագրավորած ադմին համակարգով։ Առաջին տարբերակը հեշտ է և էժան, երկրորդը՝ ապահով և երկարաժամկետ։

Ինտերնետ խանութի CMS-ը պետք է համապատասխան լինի բիզնեսին, այլ ոչ թե բիզնես պրոցեսները համապատասխանացվեն կայքի հնարավորություններին։ Կարևոր պահանջներն են՝

  • ԲազմաՖունկցիոնալ
  • Արագ և անվտանգ
  • Մասշտաբավորվող։

Shopify-ը ամպային ecommerce հարթակ է, որը թույլ է տալիս արագ ստեղծել ինտերնետ խանութ՝ առանց բարդ տեխնիկական աշխատանքի։

Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝

  • Խանութի ստեղծում Shopify հարթակում
  • Դիզայնի ընտրություն և կարգավորում
  • Ապրանքների ավելացում և կատալոգի կառուցում
  • Վճարային համակարգերի ինտեգրում
  • Առաքման կարգավորումների սահմանում։

Լինելով e-commerce հարթակ՝ նախատեսված ինտերնետ խանութների համար, Shopify-ը ունի սահմանափակումներ և ենթադրում է ոչ փոքր ծախսեր։

  • Սահմանափակ և թանկ պլագիններ
  • Թանկ բազմաֆունկցիոնալ փաթեթներ
  • Մեծ միջնորդավճարներ փոխանցումներից
  • Անհատական ֆունկցիաների սահմանափակումներ
  • Shopify մասնագետների սահմանափակ հասանելիություն Հայաստանում։

1C Bitrix-ը CMS հարթակ է ինտերնետ խանութների համար, որը թույլ է տալիս արագ գործարկել նախագիծը։ Սակայն զրոյից ծրագրավորումը տալիս է լայն հնարավորություններ անհատական լուծումների դեպքում։

Կարևոր է հաշվի առնել՝

  • Նախագծի բարդությունը
  • Անհատական ֆունկցիոնալը
  • Կայքի արագությունն ու մասշտաբավորումը
  • Ինտեգրումներն ու ավտոմատացումները
  • Բյուջեն և հետագա սպասարկումը։
Վերջին թարմացումը 24-04-2026