Մոբայլ հավելվածների դիզայն
Մոբայլ հավելվածը պարզապես բջջային հեռախոսի էկրանին տեղավորվող կայք չէ։ Սա առանձին միջավայր է՝ օգտագործման իր սցենարներով, սահմանափակումներով և հնարավորություններով։
Առայժմ մի կողմ դնենք էսթետիկ, գունային հոգեբանության և բրենդավորման ասպեկտները, որոնք պակաս կարևոր չեն։ Բջջային հավելվածը գործում է որպես առանձին միջավայր՝ սարքի հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ։ Այս առումով Astudio թիմի համար աքսիոմ է՝
լավ մտածված դիզայնը օգտատիրոջ վստահությունը ձևավորելու, մասնակցությունը բարձրացնելու և բիզնեսի նպատակներին հասնելու համար հուսալի գործիք է։
Մոբայլ հավելվածի պատրաստումը պահանջում է հարթակային մտածողություն։ iOS և Android էկոհամակարգերն ունեն իրենց վարքագծային կանոնները և օգտատիրոջ սպասելիքները, ի տարբերություն կայքի, որն ունի միասնական տրամաբանություն բոլոր սարքերի համար։
Հավելվածների դիզայնի առանձնահատկությունը
Մոբայլ հավելվածների դիզայնի հիմքում օգտատիրոջ փորձառությունն է (UX - user experience) և օգտատիրոջ ինտերֆեյսը (UI - user interface), կամ այն՝ ինչ տեսնում է օգտատերը էկրային։
Մարդիկ հավելվածի հետ շփվում են արագ, հաճախ շարժման մեջ, մեկ ձեռքով և կամ սահմանափակ ժամանակահատվածում։ Այդ պատճառով բջջային հավելվածների դիզայնը պետք է լինի ինտուիտիվ, պարզ և կանխատեսելի։ Ավելորդ տարրերը, բարդ մենյուները կամ երկար սցենարները տեղ չունեն մոբայլ հավելվածի միջավայրում։
Դիզայնի մյուս կարևոր տարրը սենսորային փոխազդեցությունն է` կոճակների չափերը, տարրերի միջև հեռավորությունը։ Առհասարակ, հավելվածի կիրառումը պետք է հարմար լինի մեկ ձեռքով օգտագործման համար։ Այստեղ կարևոր է հասկանալ`
- Ի՞նչ խնդիր է լուծում հավելվածը,
- Ի՞նչ ճանապարհ է անցնում օգտատերը,
- Ո՞ր գործողություններն են օգտատերերն առավել հաճախ կատարում։
Հավելվածի դիզայնը ստեղծելիս հաշվի են առնվում նաև նրա տեխնիկական առանձնահատկությունները կախված տարբեր օպերացիոն համակարգերի հետ (iOS, Android), էկրանի չափերը, ծանուցումները և սարքի հնարավորությունները։
Ճիշտ դիզայնը հեշտացնում է օգտատիրոջ ճանապարհը հուշելով, թե ինչ անել հաջորդ քայլում, հավելվածի կիրառումը դարձնելով հեշտ և մատչելի։
Մոբայլ դիզայնի պատրաստման բարդությունը
Մոբայլ հավելվածի դիզայնը ներառում է ոչ միայն էջերի արտաքին տեսքն, այլ ամբողջական տրամաբանության մշակման գործընթացը։ Աշխատանքը սկսվում է օգտատիրոջ պահանջների ուսումնասիրությունից, ճանապարհի ձևավորումից, տարրերի ընդհանուր տեղակայումից ու ֆունկցիոնալից, և միայն հետո անցնում է վիզուալ լուծումներին։
Մոբայլ հավելվածի բարդությունը մեծապես կախված է կախված է՝
- հավելվածի օգտատերերի քանակից և դերերից,
- գործառույթների խորությունից,
- ինտեգրացիաներից,
- տվյալների ծավալից։
Ինչպես նաև ֆունկցիոնալից, որն իր մեջ ներառում է՝
- Գրանցում և նույնականացում,
- Ծանուցումներ,
- վճարային գործընթացներ,
- օֆլայն ռեժիմներ։
Այս բոլոր տարրերը պահանջում են ոչ միայն վիզուալ լուծում, այլ նաև ճիշտ UX տրամաբանություն։ Որքան ավելի բազմաշերտ է հավելվածը, այնքան մեծ է դիզայներական աշխատանքի ծավալը և մանրամասների նկատմամբ ուշադրությունը։
Պատվիրել բջջային հավելվածի դիզայն
Մոբայլ հավելվածի դիզայն պատվիրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն էսթետիկ տեսքն, այլ նաև բիզնես խնդիրների ճիշտ ձևակերպումը, որը հավելվածը կդարձնի գեղեցիկ և էֆեկտիվ օգտատերերի համար։
ՏՏ ոլորտում երկար տարիների փորձ ունեցող Astudio ընկերությունը ծառայությունների իր փաթեթում առաջարկում է նաև բջջային հավելվածների ստեղծում ՝ հաշվի առնելով ոչ միայն հավելվածի գույները, ձևերը կամ էսթետիկ կողմը, այլ նաև բիզնես նպատակները, տեխնիկական հնարավորություններն ու սահմանափակումները։
Նախքան հավելվածի ստեղծումը մեր մասնագետներn իրականանցում են`
- նպատակի և օգտատիրոջ կարիքների ուսումնասիրություն,
- օգտագործման սցենարների ձևավորում, User Flow ստեղծում,
- հավելվածի կառուցվածքի և լոգիկայի մշակում,
- Wireframe-ների ստեղծում, UI դիզայն (գույներ, տառատեսակներ, պատկերակներ),
- ինտերակտիվ պրոտոտիպի պատրաստում,
- հավելվածի ստեղծումից հետո նաև թեստավորում,
- պրակտիկ օգտագործման և արձագանքների արդյունքում՝ շտկումներ։
Ուսումնասիրելով գաղափարը, լսարանը և օգտագործման սցենարները՝ Astudio մասնագետները ստանում են ոչ միայն գեղեցիկ, այլ նաև աշխատող մոբայլ հավելված։
Ճիշտ դիզայնը կրճատում է փոփոխություններով պայմանավորված հետագա ծախսերը, արագացնում է զարգացման փուլը և ապահովում է առավել հաջող մեկնարկ շուկայում։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։