Google-ը փոխում է ալգորիթմները

Google algorithm updates

Google ընկերությունը նոր անակնկալ ունի օգտվողների, SEO օպտիմալացմամբ և սիրողական առաջխաղացմամբ զբաղվողների համար: Google-ը փոխում է ալգորիթմները:


Նոր ալգորիթմի անունն է Knowledge-Based Trust։ Այն սկզբունքորեն տարբերվում է հնից և ենթադրում է կայքերի գնահատման և արդյունքների ցուցադրման ավելի որակյալ մեխանիզմ: 

Որոնողական համակարգում էջերի որակի գնահատման նոր մեթոդը կհիմնվի կոնտենտի ճշգրտության փաստի վրա: 

Google Page Rank-ի թարմացումը վերջին անգամ տեղի է ունեցել 2013 թվականին: 2014-ին ընկերության մասնագետները հայտարարեցին, որ PR թարմացումներին այլևս պետք չէ սպասել: 2010-ից հետո պարզ դարձավ՝ կայքերի առաջխաղացման համար մեծ դեր կխաղան ունիկալ, որակյալ տեքստերը, որոնք օգտակար են տրամադրած տեղեկատվությամբ:


Knowledge-Based Trust ալգորիթմի թարմացումը այս ուղղությամբ փոփոխությունների վերջին փուլն է:


Այսուհետ առաջխաղացման վրա դրական ազդող ցուցանիշների ցանկում առկա հավաստի տեղեկատվությունը ավելի ծանրակշիռ գործոն կլինի, քան օրինակ, հետադարձ հղումների գործոնը։ Google-ն արդեն հրապարակել է ալգորիթմը նկարագրող փաստաթուղթը:

Knowledge-Based Trust ալգորիթմ

Ինչպե՞ս է Գուգլի ալգորիթմը գնահատում կայքէջերի կշիռը։ Ըստ հրապարակված փաստաթղթերի հիմնական պարամետրերը մի քանիսն են։


  1. Դոմենի տարիք և հեղինակություն
  2. Օպտիմալացված կոդ
  3. Ինֆորմացիայի արագ բեռնում
  4. Մետա թեգերի ճիշտ կիրառում
  5. Օգտակար կոնտենտ
  6. Օպտիմալացված կոնտենտ և նկարներ
  7. Կայքի մասին մեջբերումներ
  8. Հետադարձ հղումների քանակ և որակ։

Մինչև հիմա Google որոնողական համակարգում կայքերի դիրքը որոշելիս ալգորիթմների համար վճռորոշ է եղել հատկապես հետադարձ հղումների գործոնը: Knowledge-Based Trust ալգորիթմը այս մասով ենթադրում է գլոբալ փոփոխություն։


Ըստ հայտարարության այսուհետ հղումները որոշիչ դեր չեն խաղա: Դրա փոխարեն կարևորվում է կոնտենտի հավաստիությունը։ Այն կստուգվի որոնողական համակարգում առկա փաստերի համադրմամբ, որոնք ստացվում են Knowledge Graph և Knowledge Vault գիտելիքների բազայից:


Մեծ համընկնումների դեպքում կոնտենտը կճանաչվի հավաստի: Դա նշանակում է, որ Google-ը կորոշի էջերի որակը ոչ թե դասական մեթոդներով, այլ տեքստում առկա հավաստի փաստերի հիման վրա:


Ընկերությունը հայտարարել է, որ ալգորիթմի թեստավորումն արդեն անց է կացվել: Ճշգրտության համար միլիարդավոր տեքստեր են ստուգվել: Այս ալգորիթմը հատկապես կտարածվի լրատվական, ինֆորմացիոն կայքերի և պորտալների վրա։

Նոր ալգորիթմի առանձնահատկությունը

Այդուհանդերձ, ինչպիսին է հղումների դերը SEO առաջխաղացման պրոցեսում։ Գնահատման այս գործոնը դեռ երկար է պահելու իր ծանրակշիռ ազդեցությունը, սակայն որոշակի փոփոխություններով։


Google-ը կայքերի տեղաբաշխման համար շարունակում է ստուգել հետադարձ հղումների քանակը և որակը:


Որքան որակյալ են հղումները, այդքան վեբ սայթը մոտ է թոփ 10-յակին: Սակայն այլևս SEO մասնագետները չեն կարող պատվիրել օպտիմալացված ունիկալ տեքստեր, որոնք կեղծ տեղեկատվություն են պարունակում, գնել որակյալ հղումներ և առաջխաղացնել ոչ հավաստի տեղեկատվությամբ կայքը դեպի թոփ տասնյակ: Նոր ալգորիթմը պայքարելու է նման առաջխաղացման և որոնողական սպամի դեմ:


  • Հղումների որակի և քանակի ստուգմանը զուգահեռ ալգորիթմը կհամեմատի ճիշտ և սխալ փաստերը:
  • Ալգորիթմի համար փաստերի աղբյուր կհանդիսանա Knowledge Graph կամ Knowledge Vault գիտելիքների բազան:
  • Միշտ ակտուալ կմնան կոնտենտի օգտակարության և այցելուների վարքային գործոնները:

Ալգորիթմը մշակողներն ընդգծում են՝ ամենասկզբում Knowledge Based Trust-ը կկիրառվի բացառապես ինֆորմացիոն, պատմական, առողջապահական և լրատվական թեմաներով ռեսուրսների համար՝ հետագայում տարածվելով ինֆորմացիայի բոլոր աղբյուրների վրա։

5507 08.03.2015
Վերջին թարմացումը 12.11.2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։

Local SEO-ն օգնում է ձեր բիզնեսին հայտնվել տեղական որոնման արդյունքներում և Google Maps-ում, երբ օգտատերը փնտրում է անհրաժեշտ ծառայություն կամ ապրանք։

Կարևոր են՝

  • Google Business Profile-ի ստեղծում և օպտիմալացում
  • Ճիշտ կոնտակտային տվյալներ բոլոր վստահելի աղբյուրներում
  • Ֆիզիկական հասցեի առկայություն
  • Հետադարձ հղումներ
  • Արագագործ և mobile-friendly կայք։

SEO-ն պատասխանատու է Google և այլ որոնողական համակարգերում որոնման արդյունքների նկատելի տեղերում հայտնվելու համար։

SEO-ի հիմանական ուղղություններն են՝

  • On site – կայքի ներքին, հատկապես՝ կոնտենտի օպտիմալացում։
  • Off site – արտաքին օպտիմալացում՝ ուղղված դոմենի հեղինակության բարձրացմանը։
  • Technical SEO – կոդի տեխնիկական օպտիմալացում և արագագործության բարձրացում։