Առաջխաղացում սոցիալական ցանցերում

Promotion on social networks

Եթե հետ նայենք դեպի անցյալ և դիտարկենք սոցիալական ցանցերը, ապա զգալի փոփոխություններ կնկատենք: Նախկինում սոցցանցերն օգտագործվել են որպես միմյանց հետ հաղորդակցվելու միջոց և ոչ ավելի:

Ժամանակի ընթացքում, շփման միջոց լինելուց զատ, սոց ցանցերը դարձան նաև նորությունների և տեղեկատվության հզոր աղբյուր՝ աննկատ քայլերով դառնալով մարդկանց առօրյայի անբաժան մասը: 

Facebook, X.com սոցիալական ցանցերն այսօր հնարավորություն են տալիս տեղեկացված լինել աշխարհում կատարվող ցանկացած իրադարձության մասին, սեփական կարծիքն արտահայտել և, ինչու ոչ, կազմակերպել ցույցեր: 

Սոցիալական ցանցերը, ինֆորմացիայի աղբյուր լինելուց բացի, օգնում են նաև խնայել մարդու համար ամենաթանկը՝ ժամանակը, գովազդել ապրանքներ և ծառայություններ, դիմել միանգամից թիրախային խմբերին: 

Մարդիկ, առանց տնից դուրս գալու, կարող են սոցիալական կայքերում փնտրել և գտնել իրենց համար անհրաժեշտ ապրանքը կամ խանութը։ Գործարարների համար այն դարձել է վաճառքի և բանակցությունների տեղ, հնարավորություն՝ տեսնելու մրցակից կազմակերպության առավելությունները կամ թերությունները:

Ի՞նչ է տալիս SMM-ը

SMM-ը (սոցիալական մեդիա մարքեթինգ) առաջխաղացման տեսակ է, որը գրավում է նպատակային տրաֆիկ և նպաստում բրենդի, ապրանքի ծառայության մասին ինֆորմացիայի տարածմանը սոցիալական ցանցերում: 

Ճիշտ կազմակերպված աշխատանքի պարագայում օրինակ Instagram և TikTok հարթակներում վաճառքի մակարդակը կարելի է հասցնել ֆիզիկական խանութի շրջանառությանը։

  • Ակտիիվ աշխատանքի և թիրախավորված գովազդ միացնելու արդյունքում առաջին հերթին կնկատվի հետաքրքրության աճ: Ձեզ հետ կապ կհաստատեն այն մարդիկ, ովքեր ծանոթացել են կոնկրետ առաջարկին և հետաքրքված են դրանով:
  • Մի քանի վարկյանի ընթացքում բոլոր հետևորդներին հնարավոր է ներկայացնել նոր ապրանքներ, ծառայություններ, տեղեկացնել գործող զեղչերի և ակցիաների մասին:
  • Սոց ցանցերում SMM առաջխաղացումը հնարավորություն կտա հեշտ կապ հաստատել թիրախային լսարանի հետ, հասկանալ ապրանքների վարկամիշը, խմբագրել սխալները:
  • Ակտիվ գործողությունների շնորհիվ բարձրանում է նաև ընկերության / բրենդի վարկանիշը:
  • Հաճախորդների հետ օնլայն երկխոսության ընթացքում հնարավոր է պարզել նրանց կարծիքները, ցանկությունները, ըստ այդմ կատարել հետևություններ, թե ինչ են նախընտրում հաճախորդները և ինչ ակնկալիքներ ունեն:
  • Հասկանալ, թե մատուցված ծառայություններից կամ ապրանքներից որոնք են առավել պահանջված:

7357 26.03.2019
Վերջին թարմացումը 15-04-2026

Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։

Բարձրացնելով բրենդի տեսանելիությունը սոցցանցերում և ներգրավելով թիրախային լսարանին՝ SMM-ը նպաստում է բիզնեսի աճին։

ՍՄՄ-ի միջոցով բիզնեսը ստանում է արձագանքներ և կարևոր տվյալներ թիրախային լսարանի վարքագծի վերաբերյալ։

Արդյունքում՝

  • Հայտնվում են նոր հաճախորդներ;
  • Արձագանքների շնորհից կատարվում են բարելավումներ;
  • Աճում է բրենդի ճանաչելիությունը;
  • Բարձրանում են վաճառքների ցուցանիշները։

SMM-ն ապահովում ու զարգացնում է բիզնեսի թվային ներկայությունը սոցիալական ցանցերում։

Հայաստանի մասշտաբով օրական ավելի քան 2 մլն մարդ օգտվում է սոց ցանցերից։ Իսկ բիզնեսը SMM-ի միջոցով ներազդում է նրանց վրա՝ առանց մեծ ծախսերի։

  1. Ստեղծեք և տարածեք հետաքրքիր, օգտակար կոնտենտ։
  2. Էսթետիկ վիդեոներով բարձրացրեք բրենդի ճանաչելիությունը։
  3. Պատշաճ հաղորդակցվեք պոտենցյալ հաճախորդների հետ։