
Աուկցիոնների ստեղծում
Մենք հաճախ ենք մտածում՝ ինչպես սկսել ինքուրույն աշխատել, ինչպես սեփական բզինես սկսել և գոնե պասիվ եկամուտ ստանալ: Համացանցը թեթևացրել է սեփական բիզնեսի ստեղծման գործընթացը: Այսօր Երևանում նույնիսկ դպրոցականներն են սոցցանցերում կոմերցիոն գործունեություն սկսում, բացում են առևտրային հարթակներ, իրականացնում են առաքումը: Դրա համար գրասենյակ և գործընկերներ ունենալ պարադիր չէ: Միայն համակարգիչը բավական է:
21-րդ դարի հսկաները գրեթե այդպես են իրենց առցանց բիզնեսի հիմքը դրել: Եթե ինտերնետային ծրագիրն օգուտ է տալիս, որոշում է արդիական խնդիրները, խնայում է ժամանակը և ճիշտ է կառավարվում, ապա անշուշտ կապահովի եկամուտը:
Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։
Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։
Ուղարկել պատվերԻնչպես օնլայն բիզնես սկսել
Դուք արդեն հարցնում եք՝ իսկ ինչու՞ մենք ինքներս այդպես չենք անում և գումար չենք վաստակում: Ի՞նչ ենք մենք ստանում՝ աուկցիոն ստեղծելու գաղափարը հուշելով: Անձը կամ վեբ-ընկերությունը պետք է զբաղվի այն գործով, որը նրա մոտ լավ է ստացվում: Մենք կարողանում ենք մտածել, նախագծել, ստեղծել առցանց բիզնեսի հարթակ, մշակել կայքեր և կառավարման համակարգեր, և լավ վաստակում ենք այդ աշխատանքով: Իսկ այն մարդիկ, ովքեր ցանկանում են ստեղծել իրենց բիզնեսը և իրապես գումար վաստակել, կարդում են այս հոդվածները և դիմում մեզ՝ հետաքրքիր նախագծեր պատվիրելով: Ամեն ինչ արդար է՝ մենք գեներացնում են պահանջարկն ու գումար վաստակում՝ զրոյից օնլայն բիզնես ստեղծելով:
Օնլայն աուկցիոնների բիզնես
Այն երկրներում, որտեղ արդիական է թափանցիկությունն ու հաղորդակցությունը, օնլայն աուկցիոնները մեծ հեղինակություն ունեն: Օրինակ՝ Հայաստանում օնլայն աուկցիոններն անհրաժեշտ են բանկերին, վարկային ընկերություններին, մեքենա ներմուծողներին, բորսային և այլ կազմակերպություններին: Astudio ընկերությունն առաջարկում է աուկցիոնային կայքերի պատրաստում զրոյից:
Առևտրային միավորը լոտն է: Յուրաքանչյուր լոտ պետք է ունենա ապրանքատեսակի նկարագիրը, արժեքը, նկարը, նշանակվում է աուկցիոնի սկիզբն ու ավարտը, քայլերի ու մասնակցության պայմանների մասին տեղեկատվություն: Աուկցիոնային հարթակը կարող է ներառել առևտրի մի քանի տեսակ՝
- Դասական կան Անգլիական,
- Հոլանդական,
- Սկանդինավյան:
Դասական աուկցիոնը ստանդարտ աուկցիոնն է՝ նախնական գնի բարձրացման հիմքով: Ապրանքատեսակի գինը բարձրանում է քայլ առ քայլ, դրույքաչափը հայտարարվում է մեկ քայլ առաջ: Հաղթող է համարվում այն մասնակիցը, ով վերջինն է կատարում խաղադրույքը: Եթե աուկցիոնը շրջանառվում է համացանցում, ապա, աուկցիոնին մասնակցելով, կարելի է տոկոսներ ստանալ վաճառված ապրանքատեսակից:
Հոլանդական աուկցիոնի աշխատանքի սկզբունքն արժեքի իջեցումն է: Այն տարածված է մեծածախ առևտրային հարթակում: Սկզբում վաճառողը մաքսիմալ գումար է պահանջում: Այնուհետև լոտի արժեքը աստիճանաբար նվազում է: Դժվար է իմանալ, թե երբ կլինի հաջորդ իջեցումը: Ապրանքի տերը կդառնա նա, ով առաջինը պատրաստ կլինի այն ընթացիկ գումարով գնել:
Սկանդինավյան աուկցիոնը պարտավորեցնում է մասնակիցներին առևտրի ժամանակ վճարել յուրաքանչյուր խաղադրույքի համար: Մասնակիցները խաղադրույք կատարում են քայլերով, ինչպես դասական աուկցիոնի ժամանակ, սակայն վճարում են յուրաքանչյուր խաղադրույքի համար:
Օգտակա՞ր էր այս հոդվածը