Ի՞նչ է SMM-ը և ինչպե՞ս է այն աշխատում
Ժամանակակից բիզնեսի համար սոցիալական մեդիան դարձել է հաղորդակցության կարևոր միջոց։ SMM-ը (Social Media Marketing) թվային մարքեթինգի ուղղություն է, որի միջոցով բրենդը ներկայացնում է իր ապրանքներն ու ծառայությունները սոցիալական մեդիայում։
Վերջին 10 տարիների ընթացքում սոցիալական ցանցերի օգտատերերի քանակը գրեթե կրկնապատկվել է։ Այս պահին սոցցանցերից օգտվում է մոտ հինգ միլիարդ մարդ, ինչը կազմում է աշխարհի բնակչության մոտ 64%։ Սա է պատճառը, որ սոցիալական հարթակները և SMM-ը համարվում են բիզնեսի առաջխաղացման կարևոր գործիք։
SMM-ի առաջնային բաղադրիչներից մեկը կոնտենտ պլանի մշակումն է։ Սա կատարվում է թիրախային լսարանի ուսումնասիրության հիման վրա, ներառում է տեքստեր, նկարներ, վիդեոներ։ Այս փուլում է որոշվում հրապարակումների հերթականությունն ու պարբերականությունը։
SMM-ի հիմնական նպատակները
Սոցիալական մեդիա մարքեթինգը բիզնեսի համար լուծում է մի քանի կարևոր խնդիր.
- բրենդի ճանաչելիության բարձրացում
- լսարանի հետ անմիջական հաղորդակցության ստեղծում
- կայքի կամ օնլայն խանութի այցելությունների աճ
- նոր հաճախորդների ներգրավում
- վաճառքի խթանում
Բացի օրգանական տարածումից, սոցիալական ցանցերում լայնորեն կիրառվում է նաև թիրախային գովազդը։ Այն հնարավորություն է տալիս ցուցադրել գովազդը հենց այն օգտատերերին, որոնք ամենայն հավանականությամբ կհետաքրքրվեն տվյալ առաջարկով։
Արդյունքում բիզնեսը ստանում է ավելի մեծ հասանելիություն, ներգրավվածություն և հաճախորդների աճ։
- Բրենդի առաջխաղացումը Facebook-ում
Թեև Facebook-ը և Instagram-ը պատկանում են նույն էկոհամակարգին, բիզնեսի առաջխաղացման համար դրանք հաճախ օգտագործվում են տարբեր նպատակներով։
Facebook-ը համարվում է տեղեկատվական հարթակ։ Այստեղ օգտատերերը հաճախ կարդում են նյութեր, ուսումնասիրում են կարծիքներ և մասնակցում քննարկումների։ Այդ պատճառով Facebook-ը լավ միջավայր է բրենդի հեղինակությունը ձևավորելու, օգտակար տեղեկատվություն տրամադրելու և հաճախորդների հետ հաղորդակցվելու համար։
- Բրենդի առաջխաղացումը Instagram-ում
Ի տարբերություն Facebook-ի, Instagram-ը ավելի շատ կենտրոնացած է վիզուալ բովանդակության վրա։ Այստեղ մեծ դեր են խաղում լուսանկարները, կարճ տեսանյութերը (ռիլսերը) և պատմությունները։
Instagram-ը հաճախ օգտագործվում է բրենդի ոճն ու էմոցիոնալ կերպարը ներկայացնելու, ինչպես նաև երիտասարդ լսարանին ներգրավելու համար։
- TikTok-ում առաջխաղացումը
Վերջին տարիներին TikTok-ը դարձել է բրենդների առաջխաղացման ամենաարդյունավետ սոցիալական հարթակներից մեկը։ Կարճ տեսանյութերի ձևաչափը և հարթակի ալգորիթմները թույլ են տալիս նույնիսկ նոր ստեղծված էջերին արագ հասնել մեծ լսարանի։
Եթե Facebook-ում և Instagram-ում կարևոր է արդեն գոյություն ունեցող լսարանը, ապա TikTok-ում տեսանյութը կարող է արագ տարածվել նաև այն օգտատերերի շրջանում, որոնք դեռ չեն հետևում բրենդին։ Այստեղ հիմնական առանձնահատկությունը բովանդակության տարածման ալգորիթմն է։
- Վիդեոների առաջխաղացումը YouTube-ում
YouTube-ում բրենդի զարգացումը իրականացվում է օգտակար և հետաքրքիր վիդեոների միջոցով։ Բիզնեսները կարող են հրապարակել ուսուցողական տեսանյութեր, ներկայացնել իրենց ապրանքները, տրամադրել փորձագիտական խորհուրդներ կամ ներկայացնել բրենդի պատմությունը։
Հարթակի կարևոր առավելություններից մեկն այն է, որ տեսանյութերը կարող են երկար ժամանակ պահպանել իրենց արդիականությունը և հայտնվել որոնման արդյունքներում։ Ճիշտ օպտիմիզացված վիդեոները կարող են շարունակել ներգրավել նոր օգտատերեր և ապահովել դիտումներ նույնիսկ հրապարակումից երկար ժամանակ անց։
Հարկ է նշել, որ թվարկված բոլոր հարթակներն ունեն նաև գովազդային ձևաչափեր, որոնք թույլ են տալիս բրենդներին իրականացնել թիրախային գովազդ։ Արդյունքում դուք ներգրավում եք այն հաճախորդներին, ովքեր հետաքրքրված են տվյալ թեմայով, ապրանքով կամ ծառայությամբ։
Առաջխաղացում բիզնես քարտեզներում
Քարտեզային ծառայությունները կարևոր տեղեկատվական գործիք են տեղական բիզնեսների համար։ Դրանք օգնում են օգտատերերին գտնել ընկերության գտնվելու վայրը, հետադարձ կապի տվյալները և ծառայությունների մասին հիմնական տեղեկությունը։
Բրենդի առաջխաղացումը քարտեզներում ներառում է ընկերության էջի ստեղծում և օպտիմալացում, ճշգրիտ տվյալների ավելացում, լուսանկարների և նկարագրությունների հրապարակում, ինչպես նաև հաճախորդների արձագանքների և գնահատականների կառավարում։
Հայաստանում առավել հաճախ օգտագործվում են Google Business, Yandex Справочник և 2Gis.am ծառայությունները, որոնք ինտեգրված են համանուն քարտեզներին։
- Google Business-ը հնարավորություն է տալիս բիզնեսին ներկայանալ Google-ի քարտեզներում և որոնման արդյունքներում։ Այստեղ կարելի է ավելացնել ընկերության հասցեն, աշխատանքային ժամերը, հրապարակել լուսանկարներ և կապ հաստատել հաճախորդների հետ։
- Yandex Business հարթակը, թույլ է տալիս բիզնեսի ինֆորմացիան տարածել Yandex-ի էկոհամակարգում։ Այն օգնում է օգտատերերին հեշտությամբ գտնել ընկերության հասցեն, կոնտակտային տվյալները, ծառայությունների մասին հիմնական տեղեկատվությունը, ապրանքները։ Հաճախորդներն այստեղ նույնպես կարող են կիսվել իրենց տպավորություններով՝ այցելած վայրի սպասարկման որակի և այլ փորձառությունների վերաբերյալ։
- 2Gis-ը քարտեզային ծառայություն և կազմակերպությունների տեղեկատու է, որտեղ հավաքված են տարբեր բիզնեսների տվյալները։ Այստեղ օգտատերերը կարող են գտնել ընկերությունների հասցեները, աշխատանքային ժամերը և կապի միջոցները։
Ստացեք ձեր նախագծի գնահաշվարկը և խորհրդատվություն։ Մենք կառաջարկենք օպտիմալ լուծումներ։
Բարձրացնելով բրենդի տեսանելիությունը սոցցանցերում և ներգրավելով թիրախային լսարանին՝ SMM-ը նպաստում է բիզնեսի աճին։
ՍՄՄ-ի միջոցով բիզնեսը ստանում է արձագանքներ և կարևոր տվյալներ թիրախային լսարանի վարքագծի վերաբերյալ։
Արդյունքում՝
- Հայտնվում են նոր հաճախորդներ;
- Արձագանքների շնորհից կատարվում են բարելավումներ;
- Աճում է բրենդի ճանաչելիությունը;
- Բարձրանում են վաճառքների ցուցանիշները։
SMM-ն ապահովում ու զարգացնում է բիզնեսի թվային ներկայությունը սոցիալական ցանցերում։
Հայաստանի մասշտաբով օրական ավելի քան 2 մլն մարդ օգտվում է սոց ցանցերից։ Իսկ բիզնեսը SMM-ի միջոցով ներազդում է նրանց վրա՝ առանց մեծ ծախսերի։
- Ստեղծեք և տարածեք հետաքրքիր, օգտակար կոնտենտ։
- Էսթետիկ վիդեոներով բարձրացրեք բրենդի ճանաչելիությունը։
- Պատշաճ հաղորդակցվեք պոտենցյալ հաճախորդների հետ։