
Ինչի՞ց սկսել կայքի պատրաստումը
Ինչի՞ց սկսել կայքի պատրաստումը (kayqi patrastum)։ Սայթերի պատրաստումը բազմափուլ գործընթաց է և ենթադրում է ճիշտ պլանավորում՝ դիզայնից մինչև առաջխաղացում: Նախ պետք է կազմել տեխնիկական նկարագիրը։ Տեխնիկական փաստաթղթերը կազմելու համար հաճախ զբաղվում է անփորձ պատվիրատուն, չցանկանալով վճարել նման «հեշտ» աշխատանքի համար:
Ինչպե՞ս ճիշտ սկսել կայքերի պատրաստումը, ի՞նչ կարևոր գործոններ պետք է հաշվի առնել տեխնիկական առաջադրանքի ստեղծման ժամանակ և ինչպե՞ս Հայաստանում ընտրել պարտաճանաչ վեբ ընկերություն: Այս հարցերն անխուսափելիորեն ծառանում են այն անձնանց առջև, ովքեր որոշել են պատվիրել կայքի ստեղծում, զարգացնել բիզնեսն օնլայն տիրույթում և ստանալ լավագույն լուծումները: Իմիջիայլոց, Աստուդիո վեբ ծրագրավորման ընկերությունում տեխնիկական նկարագիրը մենք կազմում ենք մինչև սայթի պատվերը և կցում ենք պայմանագրին։
Ցանկանո՞ւմ եք ստեղծել բիզնես կայք, ինտերնետ խանութ, CRM ծրագիր՝ զրոյից կամ սեփական ստարտափ։
Ճիշտ հասցեում եք։ Եկեք քննարկենք նախագիծը։ Դուք կլսեք միայն հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։
Ուղարկել պատվերՈրտե՞ղ պատվիրել կայքը
Ցանկացած գործունեության համար ինտերնետային կայքը հզոր մարքեթինգային գործիք է, որը թույլ է տալիս զարգացնել բիզնեսը, մեծացնել հաճախորդների բազան: Այդ պատճառով կայք պատրաստող ընկերության ընտրությունը պետք է կատարել ուշադիր:
Որտե՞ղ պատվիրել կաքը: Եթե ցանկանում եք ստանալ երկարաժամկետ լուծումներ, պետք չէ խնայել՝ դիմելով անփորձ ֆրիլանս մասնագետների: Պրոֆեսիոնալ վեբ ընկերության հետ համագործակցության առվելությունն այն է, որ կայքի պատրաստման վրա աշխատում է մի ամբողջ թիմ՝ ծրագրավորող, դիզայներ, պրոյեկտ մենեջեր, քոփիրայթեր:
Ֆրիլանսերների հետ աշխատանքը նման առավելություններ չի տալիս: Եթե նույնիսկ անհատն իր գործի՝ ծրագրավորման մասնագետն է, նա չի կարող միաժամանակ լավ դիզայներ, քոփիրայթեր կամ թեստավորող լինել: Դուք ստիպված կլինեք յուրաքանչյուր ծառայության համար մասնագետ գտնել և ինքներդ դառնալ պրոյեկտ մենեջեր:
Վեբ ստուդիայի ընտրության ժամանակ պետք է նախևառաջ հաշվի առնել փորձը, ուսումնասիրել ընկերության կատարած աշխատանքների պորտֆոլիոն: Նախապատվությունը պետք է տալ հեղինակային աշխատանքներին։ Հատկապես դիզայնի հարցում։ Մի շարք վեբ ընկերություններ կիրառում են դիզայնների շաբլոններ, ինչը զրկում է ձեր կայքը անհատականությունից:
Ինչպե՞ս աշխատել մասնագետների հետ
Նախ պետք է պատկերացում կազմել սայթի առջև դրվող խնդիրների և առաքելության մասին։ Անհրաժեշտ է թղթի վրա շարադրել պատկերացումները, թե ինչպիսին պետք է լինի ապագա կայքը։ Այդ մտքերի և քննարկումների հիման վրա վեբ ստուդիան պահանջները պետք է մանրամասն շարադրի տեխնիկական առաջադրանքում:
- Կարող եք տրամադրել կայքերի օրինակներ, այն դրական կողմերը, որոնց, ըստ ձեզ, դիզայները պետք է ուշադրություն դարձնի:
- Եթե ունեք ֆիրմային ոճ, լոգոտիպ, ապա դիզայնը պետք է մշակվի ձեր բրենդբուքի հիման վրա:
- Ցանկալի է, որպեսզի ստուդիան ներկայացնի դիզայնի մի քանի օրինակ, որոնցից կարող եք ընտրել առավել օպտիմալը:
- Փորձեք քննարկել դիզայնի փոփոխությունների հարցը մինչև ծրագրավորումը սկսելը:
Կայքերի պատրաստում հասկացությունը կարելի է մեկնաբանել տարբեր կերպ: Այս ծառայության տակ կարելի է հասկանալ դիզայնի միացումն արդեն պատրաստի՝ WordPress-ի անվճար CMS-ին և կարելի է տրամադրել հեղինակային աշխատանքներ՝ վեբ դիզայնից ու ծրագրավորումից մինչև ձևավորում ու առաջխաղացում:
Աշխատանքը սկսելուց առաջ պետք է քննարկել ծառայությունների բոլոր նրբությունները, կազմել տեխնիկական նկարագիրը, կազմել պայմանագիր, արձանագրել կողմերի բոլոր պարտականությունները, տեխնիկական սպասարկման երաշխիքի ժամկետը:
- Ուշադիր ծանոթացեք ընկերության գնացուցակին՝ ուշադրություն դարձնելով կայքի պատրաստման ծառայություններին։ Արդյո՞ք գնի մեջ ներառվում են կայքի հեղինակային դիզայնը, կոնտենտի կազմումը և SEO օպտիմալացումը:
- Մի շարք վեբ ընկերությունների կողմից առաջարկվող ցածր գները հաճախ հիմնավորվում են նրանով, որ որոշ անհրաժեշտ ծառայություններ պետք է առանձին պատվիրել: Եղեք ուշադիր։
- Համագործակցությունից առաջ պարտադիր մանրամասն ծանոթացեք պայմանագրում շարադրված պայմաններին:
Օգտակա՞ր էր այս հոդվածը