Դուք որոշել եք բացել ինտերնետ խանութ և մինչև համապատասխան կատարող վեբ-ստուդիային ընկտելը, որոնում եք հիմնական հարցերի պատասխաները: Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում օնլայն խանութի ստեղծման համար: Ինչպե՞ս բացել օնլայն խանութ, ստանալ առևտրի նոր հարթակ, բարձրացնել ընկերության վարկանիշը կամ ստեղծել բիզնեսի առանձին գործիք:
Նախքան աշխատանքին անցնելը՝ ճիշտ կլինի պլանավորել գործողությունների հերթականությունը։ Դրա համար նախ անհրաժեշտ է հասկանալ ապագա բիզնեսի կառուցվածքն ու նշանակությունը և պատասխանել առաջին գլոբալ հարցին՝ ի՞նչ կառուցվածք պետք է ունենա ինտերնետ խանութը։
Ինչի՞ց սկսել խանութի ստեղծումը: Ընտրությունը բազմազան է: Ամեն ինչ կախված է պատվիրատուի նպատակներից, խնդիրներից և, իհարկե, նախագծի բյուջեից: Դուք կարող եք՝
Պատրաստի շաբլոն գնելու եղանակով առցանց խանութ ստեղծելը մատչելի տարբերակ է, սակայն դուք բիզնեսը հարմարեցնում եք ձեր ընտած CMS-ի հնարավորություններին: Շաբլոնների վրա խանութների ստեղծումը հազվադեպ է տալիս այն արդյունքը, որին սպասում է հաճախորդը: Դա կարելի է համարել կորցրած ժամանակ, գումար՝ անհայտ արդյունքով: Գլխավոր խնդիրն այն է, որ շաբլոնային կայքերն ունեն անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Եթե դիտարկենք վիճակագրությունը, ամենօրյա հաքերային հարձակումների 95%-ն ուղղված է հենց հայտնի CMS հարթակներին:
Բացել առցանց խանութ՝ տարածք վարձակալելով կողմնակի պորտալում, խնդրի լուծման ամենաէժան տարբերակն է: Դա նման է վաճառասեղան վարձակալությանը շուկայում: Այս եղանակը կարելի է ընտրել միայն բիզնես մոդելի փորձարկման համար։
Հաջող ինտերնետային խանութի բիզնես ստեղծելու լավագույն միջոցը ռեսուրսի զրոյից ծրագրավորումն է: Նման մոտեցումը բիզնեսի պլանավորման, ստեղծման և զարգացման գործընթացում տալիս է գործողությունների լիակատար ազատություն:
Առանց շաբլոնների, զրոյից ծրագրավորումն ավելի թանկ արժե, քան պատրաստի CMS հարթակների վրա առցանց խանութի ստեղծումը, բայց երկարաժամկետ կտրվածքով այդ ներդրումներն արդարացված են: Առանց շաբլոնների աշխատանքն ունի բազմաթիվ առավելություններ՝
Եթե որոշել եք ստեղծել օնլայն առևտրի սեփական հարթակը, զանգահարեք +374(99)35-50-05 հեռախոսահամարով և մենք կտրամադրենք լիարժեք խորհրդատվություն։