Website home page
Wholesale catalog site
Պորտֆոլիո

Մեծածախ կատալոգ կայք

Կատալոգ կայքի պատրաստում ԱՄՆ-ում գործող մեծածախ ընկերության համար։ Կայքը պատրաստել ենք սեփական MVC տեխնոլոգիայի հիման վրա, ադմին համակարգը ծրագրավորել ենք զրոյից։ Կատալոգում հնարավորություն կա ստեղծել անսահմանափակ թվով ապրանքներ, յուրաքանչյուրի համար ավելացնել լուսանկար, նկարագրություն, գին, տեխնիկական պարամետրեր։ Տվյալ կայքի պատրաստման աշխատանքները բաժանել ենք երեք փուլի։ ժամանակի սղության պատճառով առաջին էտապով ծրագրավորել ենք CMS-ը և պատրաստել ինֆորմացիոն կայքը՝ միասնական կատալոգով։ Հաջորդ փուլերում նախատեսվում է լիարժեք կատալոգի ստեղծում, այնուհետև՝ ինտերնետ խանութի գործիքների ստեղծում և ինտեգրում։

  • Ստեղծվել է՝ 2021թ․
  • Կատարման ժամկետը՝ 20 օր
  • Կայքի տեսակը՝ կայք կատալոգ
Websites pages
Product catalog

Ապրանքների կատալոգ

Ապրանքների կատալոգը Աստուդիո (Astudio) ընկերության ծրագրավորողները կառուցել են ըստ տեխնիկական նկարագրի։ Պատվիրատուն ցանկացել է բոլոր ապրանքները տեղադրել մեկ բաժնում՝ հետագայում կոնտենտի կառավարման համակարգը զարգացնելու և առանձին բաժիններով կատալոգ ստեղծելու հնարավորությամբ։ Ադմինիստրատորը կարող է ավելացնել անսահմանափակ քանակի ապրանքներ, լրացնել նկարագրությունը, տեխնիկական դետալները, գինը։

Հետադարձ կապ

Մեծածախ գնորդների հետ հետադարձ կապի համար առանձին էջում ստեղծել ենք գործընկեր դառնալու համար հայտ ուղարկելու ֆունկցիոնալ։ Այստեղ այցելուները կարող են լրացնել անհարժեշտ ինֆորմացիան և ուղարկել հայտը, իսկ ադմինիստրատորը հնարավորություն ունի կառավարման էջում ստանալ բոլոր հայտերը, ֆիլտրել դրանք, որոնել բանալի բառերով կամ անհատական տվյալներով։

Websites pages 1
The "Contact us" section
Mobile website
Mobile version

Կատալոգի մոբայլ տարբերակ

Կատալոգի մոբայլ տարբերակը պատրաստտել ենք Բութսթրափ տեխնոլոգիայի կիրատմամբ։ Բոլոր էջերն ադապտացված են ստանդարտ էկրանների համար։

Mobile website 2
Mobile website

Աստուդիո ընկերության վեբ ծառայությունները

Աստուդիո ընկերությունն առաջարկում է համալիր վեբ ծառայություններ՝ ապահովելով որակը, գերազանց սպասարկումը և վարելով իրատեսական գնային քաղաքականություն։ Դիմելով Աստուդիո ընկերություն, դուք բոլոր անհրաժեշտ ծառայությունները ստանում եք մեկ աղբյուրից՝ ձերբազատվելով մի քանի մատակարարների (կատարողների) հետ աշխատելու և վերահսկելու հոգսից։ Մենք առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝

  1. Կայքերի լոգոների պատրաստում և վեբ դիզայն
  2. Մոբայլ տարբերակների և app-երի պատրաստում
  3. CMS-ի ծրագրավորում զրոյից՝ MVC տեխնոլոգիայով
  4. Կոնտենտի ձևավորում և սպասարկում
  5. SEO օպտիմալացում և առաջխաղացում
  6. Դոմենի գրանցում, հոսթինգի տրամադրում
  7. Կորպորատիվ email-երի ստեղծում և սպասարկում
  8. SMM, էջերի ստեղծում սոց ցանցերում և դրանց վարում
  9. Google business, Yandex market հարթակներում էջերի ստեղծում և սպասարկում։

Ցանկանո՞ւմ եք ստեղծել նոր նախագիծ։ Եկեք քննարկենք այն։ Դուք կլսեք հիմնավորված գներ և ռեալ ժամկետներ։

WhatsApp