Կայքերի պատրաստում և առաջխաղացում

Պատվիրել կայք
Astudio-mouse-cursor
Website Development
Web Development

Hello world!

Կայքերի պատրաստում զրոյից՝ լենդինգներ, բիզնես սայթեր, օնլայն խանութներ, ցանկացած բարդության պորտալներ:

SEO optimization
SEO promotion

('hy').companies()[0]

Ունենք հարուստ փորձ և ծրագրավորողների սեփական թիմ: IT ոլորտում աշխատում ենք 2009 թվականից:

E-commerce development
E-commerce

dir(Astudio)%run

CMS-ների ստեղծման համար օգտագործում ենք custom PHP, Codeigniter, Laravel, Node.js, Zend, Yii: Աշխատում ենք առանց շաբլոնների:

Պորտֆոլիո

Կայքերի պորտֆոլիոն վեբ ստուդիայի այցեքարտն է: Աստուդիո ընկերությունն ունի ներկայանալի պորտֆոլիո՝ բաղկացած հարյուրավոր աշխատանքներից: Մեր գործունեության ընթացքում ստեղծել ենք բազմաթիվ կորպորատիվ կայքեր, օնլայն խանութներ, առևտրային հարթակներ, կոմերցիոն պորտալներ, սայթերի կառավարման ադմին համակարգեր, բիզնեսի ավտոմատիզացման CRM ծրագրեր:

0

տարվա ռեալ փորձ

0

-ից ավելի աշխատանք

0

-ից ավելի թիմակից

0

ընթացիկ նախագիծ

Ունե՞ք հետաքրքիր մտահաղացում։

Ծանոթացեք ֆունկցիոնալ նկարագրություններին և գներին,

ուղարկեք հայտը, ստացեք անվճար խորհրդատվություն։

Նրանք վստահել են մեզ

ArmswissBank
VTB Bank
Shinhan Bank
WorldVision
Gaus
McDonalds
Gurmenia
Skechers
Casadel
Fami
Humana
RV Comfort

Կայքերի և ինտերնետ խանութների ստեղծում

Աստուդիո ընկերությունն առաջարկում է կայքերի ստեղծում զրոյից և առաջխաղացում (kayqeri patrastum): Սեփական սայթի առկայությունը բիզնեսի զարգացման համար այլևս ժամանակի առաջնային պահանջ է: Որակյալ պատրաստված կայքը ապահովում է շահույթով առանց հանգստյան օրերի` տնտեսության ցանկացած ոլորտում ավելացնելով շրջանառությունը: Լավ արդյունքի համար անհրաժեշտ է ամենայն լրջությամբ մոտենալ կայքի ստեղծմանը: Բազմամյա փորձը ապացուցել է, որ անվճար CMS-ի բազայի վրա ծրագրավորված սայթերն առաջացնում են մի շարք խնդիրներ և լրացուցիչ ծախսեր: Ընտրելով առանց պատրաստի շաբլոնների զրոյից ծրագրավորման մեթոդը` դուք ճիշտ ներդրում եք կատարում։

Ինչպիսի՞ վեբ-կայք պատվիրել

Կայքի ստեղծումը բիզնեսի յուրաքանչյուր տեսակի համար ենթադրում է անհատական պահանջներ։ Գովազդային արշավների ազդեցությամբ պատվիրատուները տալիս են ընդհանրացված նկարագրություն՝ «վաճառող վեբ-կայք»։ Պրակտիկայում բոլոր կայքերը ներգրավում են հաճախորդներ և «վաճառում են» ծառայություն կամ ապրանք։ Սակայն կայքի օպտիմալ ֆունկցիաները որոշելու համար պետք է հստակեցվի դրա նշանակությունը և տեսակը։

  1. Այցեքարտ-կայքը մատուցում է ընկերության հիմնական ինֆորմացիան, ունի ֆունկցիոնալ սահմանափակումներ։
  2. Կորպորատիվ կայքն ունի ունիվերսալ կառուցվածք և բազմազան ֆունկցիաներ։
  3. Ինտերնետ-խանութը նախատեսված է օնլայն գնումների համար։
  4. Բիզնես պորտալները նախատեսված են օնլայն ստարտափերի համար։

Կայքի պատվերն անիմաստ կլինի, եթե պատրաստումից հետո ոչ ոք չզբաղվի ռեսուրսով։ Երբ գործարարը հիմնում է գրասենյակ կամ խանութ, կարիք չի լինում հիշեցնելու, որ պետք է կազմակերպի պատշաճ սպասարկում։ Չնայած կայքը նույն գրասենյակը կամ խանութն է ինտերնետում, ծրագրավորումից և ակտիվացումից հետո մենք ստիպված ենք պարբերաբար հիշեցնել պատվիրատուներին, որ անհրաժեշտ է թարմացնել ինֆորմացիան, ջնջել հին տվյալները, ներբեռնել գները, ժամանակին արձագանքել նամակներին։ Այն սեփականատերերը, ովքեր կայքի մշակումից հետո չեն մոռանում սպասարկման մասին, ավելացնում են տեքստեր, հաշվի են առնում մեր խորհուրդները, մի քանի ամիս հետո վերադարձնում են սայթի պատրաստման (sayteri stexcum) վրա ծախսված գումարը և զգում են պատվերների դինամիկ աճ։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: