Վեբ ծառայություններ

Լոգոների ստեղծում

Աստուդիո ընկերությունում կարող եք պատվիրել հեղինակային լոգոների ստեղծում (լատինատառ՝ logoneri stexcum), վեբ դիզայն և ֆիրմային ոճի մշակում։ Ֆիրմային կամ կորպորատիվ ոճը օգնում է ամրապնդել կազմակերպության ճանաչելիությունը: Ճիշտ մշակված կորպորատիվ ոճը առաջին իսկ պահից հանդիսանում է կազմակերպության դեմքը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է մանրամասն մշակել կորպորատիվ ոճի բոլոր դետալները՝ սկսած գույների ընտրությունից մինչև լոգոյի պարունակությունը: 

Ֆիրմային ոճը կազմված է հետևյալ տարրերից՝

  1. տարբերանշան (լոգոտիպ),
  2. կարգախոս,
  3. գունային գամմա,
  4. տառաչափ,
  5. այլ վիզուալ տարրեր:

Այս տարրերի ստեղծումից հետո միայն անցնում ենք հաղորդակցության ֆորմատների մշակմանը՝ Ֆիրմային ձևաթղթեր, բուկլետների դիզայն, պիտակներ, բրոշյուրներ կամ ուղեցույցներ: Ընկերության ֆիրմային ոճը նաև հիմք է հանդիսանում կայքի պատրաստման համար:

Ֆիրմային ոճի ստեղծում

Երբ ստեղծում եք ընկերություն կամ կազմակերպություն, առաջին հերթին մտածեք ապագա անվանման մասին: Անվանումը պետք է համատեղի մի քանի հատկանիշ՝ լինի յուրահատուկ, հիշվող, գործունեությունը բնութագրող: Միջազգային շուկայում անվանման ճիշտ ընտրության համար աշխատում են մարկետոլոգներ, հոգեբաններ, սոցիոլոգներ: Երբեմն դա հաջողություն է բերում, երբեմն էլ տեսնում ենք անվանումների շատ անհաջող օրինակներ: Հայաստանում ընկերության անվանումը սեփականատիրոջ մենաշնորհն է: Դա վատ չէ, բայց նաև չի խանագարի հաշվի առնել տեխնիկական մի քանի կողմեր՝

  • հապավում․ այսպես են ծնվում ընկերության անվանումները, որտեղ որպես անվանման կրճատ ձև, օգտագործվում են կամ սեփականատերերի անունների առաջին տառերը, կամ երկար անվանման սկզբնատառերը:
  • համակցված․ անվանման այսպիսի ընտրությունը մշակման դեպքում համադրվում են արմատները կամ մի քանի բառերի մասեր, որոնք կամ նկարագրում են ընկերությունը կամ արտադրանքը,
  • աբստրակտ․ այս անվանումները հիմանակնում ստացվում են բարեհունչ համադրություններից և ընկերության գործունեության հետ չունեն իմաստային կապ,
  • նկարագրական․ այպիսի անվան ստեղծան համար նկարագրվում է ընկերության գործունեությունը մեկ-երկու բառով,
  • ընտանեկան․ այսպիսի անվանումներում օգտագործվում են ընկերության հիմնադիր անձանց ազգանունները կամ լեգենդար ազգանուններ։

Լոգոտիպի տեսքը և տեսկաները

Եթե ընկերության անվանումը ապագա ապրանքանիշի անունն է, ապա լոգոն պետք է դառնա ապրանքանիշի դեմքը: Տեսողական հիշողությունը և համակրանքը երբեմն դառնում են բիզնեսի թռիչքի խթանը: Ի տարբերություն անվան, լոգոտիպի անհրաժեշտությունն այդքան էլ հրատապ հարց չէ: Բայցևայնպես, Հայաստանում սկսել են ավելի հաճախ մտածել լավ լոգո ունենալու մասին: 

Լոգոները բաժանվում են 4 մասի՝ տեքստային, նշանային, համակցական, էմբլեմային՝

  • Տեքստային․ պարունակում է անվանման գրությունը և կարող է ունենալ գեղարվեստական տարրեր:
  • Նշան․ տարբերանշան՝ որի հիմքում ընկած է նկար:
  • Համակցական․ դա տեքստային և նշանային խառնուրդն է: Հաճախ այն անվանում են էմբլեմ, որում անվանումը և տարրերը ընդունում են որոշակի տեսք:

Աստուդիո ընկերության դիզայները պատրաստ է մշակելու ոչ միայն ֆիրմային ոճ կամ լոգոտիպ: Մեզ մոտ կարող եք պատվիրել վեբ կայքի պատրաստման համար անհրաժեշտ դիզայնը՝ դեսկտոպ, պլանշետային և մոբայլ տարբերակներով։

Լոգոների ստեղծում

Պատվիրել լոգոտիպ

Լոգոի գինը՝ սկսած 200,000֏

Լոգոի պատրաստումը ենթադրում է հեղինակային աշխատանք, որի «գեղեցիկ» լինել-չլինելու հարցը մեծապես կախված է պատվիրատուի սուբյեկտիվ ընկալումից։ Այդ պատճառով մենք հստակ սահմանել ենք լոգոների պատրաստման կանոնները և պայմանները։

  • Ստանալով լոգոտիպի պատրաստման պատվերը՝ ներկայացնում ենք 5 (հինգ) նախնական մակետ,
  • ներկայացված 5 տարբերակից 1-ի ընտրությունից հետո աշխատում ենք գունային լուծումների վրա՝ ներկայացնելով 5 (հինգ) տարբերակ,
  • Գունային տարբերակի ընտրությունից հետո մշակում և վերջնական տեսքի ենք բերում լոգոի դիզայնը՝ ապահովելով հեղինակային ունիկալությունը։

Այսպիսով, լոգոի դիզայնի պատրաստման (logoi patrastum) վերջնական արժեքը կախված է պատրաստվող տարբերակների քանակից և «լավն ա, բայց միհատ էլ էս տարբերակով փորձենք»-ի համար պատվիրատուն պետք է վճարի։ 

Ինչպե՞ս ենք կատարում լոգոի պատվերը

  1. Ստանալով լոգոի պատրաստման պատվերը՝ ծանոթանում ենք բիզնեսին, ճշտում ենք հաճախորդի նախընտրությունները։
  2. Ճշգրիտ արդյունք ստանալու համար խնդրում ենք լրացնել լոգոի պատրաստման բրիֆը։
  3. Կանխավճարն ընդունելուց հետո անցնում ենք էսքիզների ստեղծմանը։
  4. Վերջնական տարբերակի համար պատրաստում ենք լոգոի «անձնագիրը» և հանձնում ենք հաճախորդին։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: