Վեբ ծառայություններ

Լենդինգների պատրաստում

Աստուդիո ընկերությունում, բացի բարդ պորտալներից և ինտերնետ-խանութներից, դուք կարող եք պատվիրել լենդինգների և այցեքարտ կայքերի պատրաստում։ Լենդինգն (landing page) ինտերնետ գովազդի թրենդերից է։ Լենդինգներ պատվիրում են «վաճառող կայք» գովազդային կարգախոսի ներքո։ Լենդինգ կայքի իմաստը հետևյալում է՝ կառուցել 1 էջից բաղկացած կայք 1 զեղչային առաջարկով, որպեսզի այցելուն չշեղվի այդ էջից ուրիշ ոչ մի տեղ, ներկայացնել առաջարկի առավելությունները և զեղչերը, գովազդի միջոցով «համոզել», որպեսզի այցելուն հենց այդ պահին կատարի պատվերը կամգնումը։

Այսպիսով, լենդինգի ստեղծման նպատակն է կենտրոնացնել գնորդի ուշադրությունը կոնկրետ ապրանքատեսակի կամ ծառայության վրա, աշխատել այցելուների առարկությունների հետ՝ «վաճառող» տեքստերի և թրիգգերների (trigger) շնորհիվ, ստիպել գնումներ կատարել կամ հայտեր ուղարկել ժամանակային սահմանափակում ունեցող ակցիաների օգնությամբ։

Լենդինգի կարևոր բաղադրիչներն են՝

  1. Եզակի առևտրային առաջարկ,
  2. Կիրառման ձևը ցույց տվող նկարներ և վիդեոներ,
  3. Ձեր առաջարկների առավելությունները,
  4. Սոցիալական ապացույց, գներդների կարծիքներ,
  5. Գրավման ձևեր կամ վաճառքի թրիգգերներ։

Լենդինգի վերնագիրը, որն ընկերության եզակի առևտրային առաջարկն է, առաջինն է, որ նկատում է այցելուն։ Այստեղ դուք ունեք մոտավորապես երեք վայրկյան ուշադրություն գրավելու համար։ Ամենակարևորը առաջարկի եզակիության հանդեպ վստահություն ներշնչելն է։ Այդ միտքը հենց վերմագրերն ու նկարներն են ներշնչում, որպեսզի ստիպեն հաճախորդներին պատկերել սպասվելիք օգուտը։

Սոցիալական ապացույցը շատ ուժեղ համոզիչ գործոն է։ Հաճախորդն ամենայն հավանականությամբ կօգտվի ձեր ծառայությունից՝ տեսնելով, որ կան նաև այլ մարդիկ, ովքեր դիմել են գոհ են մնացել ապրանքից կամ առայությունից։

Լենդինգի պատրաստման խորհուրդներ

Պատվիրատուները հաճախ մտածում են, որ «ընդամենը» մեկ էջից կազմված լենդինգի կամ վիզիտկա սայթի պատրաստումը հեշտ խնդիր է, մեկ-երկու և կարելի է ակտիվացնել այն։ Բայց եթե ուսումնասիրեք արտասահմանյան օրինակները, կհասկանաք՝ ինչ դժվար խնդիր է 1-5 էջի սահմաններում ներկայացնել ամբողջ գործունեությունը և գրավել հաճախորդներին։ Այդ էջերի սահմաններում դուք պետք է այցելուներին մատուցեք բոլոր անհրաժեշտ հարցերի պատասխանները։ 

  • Դուք պետք է հակիրճ ներկայացնեք, թե ի՞նչն է ձեր ծառայությունը կամ ապրանքատեսակը դարձնում մրցակիցներից տարբերվող։
  • Լենդինգի «հրաշալի» արդյունքն ուղղակիորեն կախված է գովազդային բյուջեից, զեղչի կամ նվերի չափից։
  • Էլիտար հատվածի թանկարժեք ապրանքատեսակների համար լենդինգի պատրաստում պատվիրելն անիմաստ է։ Նման ապրանքատեսակները շատ հազվադեպ են գնում առաջին տպավորությամբ։
  • Կատարեք ROI ցուցիչի հաշվարկ։ Շատ հաճախ վեբ ընկերությունները խոստանում են բարձր կոնվերսիաներ, օրական 100 հաճախորդ, բայց թելադրում են զեղչերի քանակի իրենց պայմանները։ Ի՞նչ իմաստ ունի ստեղծել լենդինգ, եթե ունենալու եք բարձր վաճառք առանց որևէ եկամտի։
  • Նախապես ճշտեք գովազդային բյուջեի մոտավոր չափը։ Լենդինգի՝ բանալի բառերով SEO առաջխաղացումը որոնողական համակարգերում հնարավոր չէ։
  • Պատվիրեք միայն կառավարվող լենդինգներ՝ կոնտենտը խմբագրելու հնարավորությամբ։ Հակառակ դեպքում դուք ստիված կլինեք ամեն անգամ դիմել ծրագրավորողներին և վճարել ծառայության համար։

Եթե որոշել եք զարգացնել ձեր բիզնեսը լենդինգի շնորհիվ, անհրաժեշտ է կա՛մ ընտրել բազմաթիվ անվճար շաբլոններից մեկը, խմբագրել ինքնուրույն և գովազդել այն, կա՛մ պատվիրել կառավարվող լենդինգ զրոյից, ստանալ բոլոր անհրաժեշտ ամբողջական ծառայությունները մեկ պայմանագրով: Մեզ հաճախ հարցնում են լենդինգի արժեքի մասին, որոշ վեբ ընկերությունների կողմից մատչելի լենդինգի ստեղծման առաջարկների օրինակներ են բերում:

Մանրամասնենք լենդինգի արժեքի երեք բաղադրիչ: Էջի ստեղծման համար կարելի է կիրառել դիզայնի պատրաստի շաբլոն 1$-ով: Հեղինակային, մտածված դիզայնի ինքնարժեքը սկսվում է 180$-ից: Լենդինգի կոնտենտը կարելի է պատճենել (գողանալ) արտասահմանյան օրինակներից, սակայն ճիշտ է ինքնատիպ տեքստերը գրել զրոյից: Կոնտեքստային գովազդի կարգավորումները միջինում արժեն 100$: Մենք տվյալ ծառայությունների արժեքը ներառել ենք լենդինգի ստեղծման արժեքում։

Լենդինգների պատրաստում

Պատվիրել լենդինգ փեյջ

Գինը՝ 390,000֏

Չնայած լենդինգները և սահմանափակ էջերի քանակ ունեցող այցեքարտ կայքերը դասվում են «փոքր» կամ «հասարակ» կայքերի շարքում, դրանք պատրաստումը պահանջում է ոչ փոքր ջանքեր։ Ունենալով սահմանափակ ֆունկցիոնալ և էջեր դուք պարտավոր եք այցելուներին գրավել հավելյալ գործիքներով՝ գրավիչ դիզայն, լակոնիկ տեքստեր, գրագետ վիզուալիզացիա։ Նման գործիքների ստեղծման համար մի ամբողջ թիմ մտածում է, ստեղծագործում, որպեսզի ստանա ձեր հաճախորդին գրավող կայք։

Լենդինգի ստեղծման ստանդարտ գինը ներառում է՝

  1. Հեղինակային դիզայնի 3 տարբերակ
  2. CMS-ի ծրագրավորում զրոյից
  3. Pixel perfect վյորստկա
  4. Ադապտիվ տարբերակ
  5. «Վաճառող» տեքստերի կազմում
  6. Կայքի ձևավորում
  7. Տեխնիկական երաշխիք 3 տարի։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: