Վեբ ծառայություններ

Կայքերի աուդիտ

Կայքերի աուդիտը ռեսուրսի ստուգումն է խնդիրների վերհանման, HTML և այլ կոդային սխալների հայտնաբերման, SEO օպտիմալացման, մետա-տեգերի սինքրոնացման և ճիշտ ուղղությամբ առաջխաղացման կազմակերպման համար։ Այլ կերպ ասած՝ աուդիտն ուսումնասիրում է կայքը որոնողական համակարգերի և այցելուների աչքերով` ներքին SEO օպտիմալացման հիմքերը ճիշտ դնելու համար։ Ծառայությունը ներառում է ստուգումների, վերլուծությունների և եզրահանգումների փուլեր։

Տեխնիկական աուդիտ

Կայքի տեխնիկական վերլուծությունը թույլ է տալիս ստուգել տեխնիկական սխալները։ Ուղղված է վեբ-էջերի բարձր ինդեքսավորմանը և կոդի բարելավմանը՝ դասական ծրագրավորման չափանիշներին և որոնողական ալգորիթմների պահանջներին համապատասխան։ Կայքի տեխնիկական աուդիտը ենթադրում է որակի ստուգում, HTML կոդի և նավիգացիայի խնդիրների վերլուծություն, էջերի բեռնման արագության, robots.txt-ի, XML-ի ֆայլերի, չգործող հղումների, սխալ ադապտացված էջերի ստուգում։ Տեխնիկական SEO վերլուծությունն օգնում է նաև պարզել՝ ինչպես են արտատպվում էջերը տարբեր բրաուզերներով։

Ներքին օպտիմալացման ստուգում

Ներքին օպտիմալացման աուդիտն ուղղված է որոնողական համակարգերի կողմից վստահելիության բարձրացմանը։ Որոնողական համակարգերը կայքի էջերը տեսնում են (ինդեքսավորում են) յուրովի։ Որոնողական SEO օպտիմալացումը վեր է հանում ալգորիթմների պայանջներին կայքի համապատասխանության խնդիրները։ Գործընթացը ներառում է մետաթեգերի, h1, h2 գլխագրերի, կոնտենտի վերլուծություն, տեքստերի ունիկալության, ելքային և մուտքային հղումների, լինկերի քանակի, էջերի փոխկապակցման որակի, alt ատրիբուտների ստուգում։

SEO օպտիմալացումը ներառում է սեմանտիկ միջուկի ստեղծման ծառայությունը (առաջխաղացման բանալի բառերի ընտրություն և տեղաբաշխում էջերով)։ Բազմաթիվ ռեսուրսներ ծրագրավորված են ճիշտ, ունեն ունիկալ տեքստեր, բայց բանալի բառերով տրաֆիկ չեն ապահովում։ Սեմանտիկ միջուկի ճիշտ ստեղծումը և տեղաբաշխումը ենթադրում է ցածր, միջին և բարձր հաճախելիության բանալի բառերի առանձնացում, դրանց բաժանումը էջերի միջև առանց հակասությունների, էջերի բուրգաձև փոխկապակցումը լինկերով, անկորների (anchor) հետ աշխատանք: Առանց այս համալիր գործողության կայքի առաջխաղացումը որոնողական համակարգերում անհնար է։

Սայթի աուդիտի այլ տեսակները

  • Վարկանշային աուդիտը սերտ կապված է կայքի SEO ծառայությունների վերջնարդյունքի հետ։ Կայքի վարկանիշը կախված է ճիշտ օպտիմալացումից, առանձին էջերի ճանաչելիությունից, նրանց ինդեքսավորումից, բանալի բառերով ունեցած դիրքից, տեսանելիությունից, մեջբերումների ինդեքսից։ SEO աուդիտից հետո, եթե հաճախորդն աշխատում է օպտիմալացման համար տրված խորհուրդների վրա, աստիճանաբար տեսնում է վարկանիշի բարձրացում։
  • Կիրառելիության աուդիտը (Usability) կայքի հարմարավետության ստուգումն է այցելուների համար։ Որոնողական համակարգերը գնահատում են հարմարավետությունը՝ հիմք ընդունելով նաև այն փաստը, թե որքան երկար է այցելուն մնում կայքի էջերում, որքան էջեր է դիտում, որքան երկար է կարդում էջերը։ Օգտակար տեղեկատվություն, հասկանալի կառուցվածք, կիրառման հարմարավետություն. սրանք են այն կարևորագույն գործոնները, որոնք ստիպում են այցելուին մնալ կայքում և կատարել գործողություններ։
  • Մարքեթինգային աուդիտը կենսունակության ու մրցունակության ստուգումն է օնլայն հարթակների լոկալ շուկայում։ Այն սերտ կապված է առաջխաղացման որակի և հարմարավետության գործոնի հետ։ Արդյունքում հաճախորդին տրամադրվում են շուկայի համեմատական վերլուծություն և առաջադրված խնդիրների լուծման խորհուրդներ։

SEO առաջխաղացման շուկայում առկա է բանալի բառերով առաջխաղացման երկու տարբերակ։ «Հեշտ» մեթոդը ենթադրում է առախաղացում դեպի ԹՈՓ-10 գնվող լինկերի զանգվածի օգնությամբ։ Այս մեթոդը արգելված է և խախտումների հայտնաբերման դեպքում որոնողական համակարգերը «պատժում են» կայքին, այն դուրս մղելով ինդեքսից։ Առաջխաղացման ավելի դժվար, սակայն անվտանգ մեոոդը կայքի օպտիմալացումն է այցելուների հետաքրքրությունների և գործողությունների հիման վրա՝ համաձայն ալգորիթմների թեկադրած խաղի կանոնների։

Կայքերի աուդիտ

Պատվիրեք կայքի ստուգում

Գինը՝ սկսած 80,000֏

Կայքի աուդիտն անհրաժեշտ է, եթե մտադիր եք վեբ-սայթը բարձրացնել որոնողական համակարգերի (Google, Yandex, Bing, Mail.ru) ԹՈՓ-10 կամ վերացնել այցելուներին վանող սխալները։ Մենք ամբողջովին ստուգում ենք կայքէջերը որոնողական ռոբոտների «աչքերով», թեստավորում ենք ֆունկցիոնալը որպես այցելու, մատռնացույց ենք անում սխալները։ Աուդիտի արդյունքում դուք ստանում եք եզրակացություններ և խորհուրդներ, որոնք օգնում են օպտիմալացնել կայքը, բարձրացնել օգտագործման հարմարավետությունը։ Եզրակացության փաստաթուղթն ընդգրկում է դիտարկումներ և խորհուրդներ հետևյալ ուղղություններով՝

  1. HTML, CSS կոդի օպտիմալացում,
  2. ծրագրավորման սխալների ուղղում,
  3. բեռնման ժամանակի նվազեցում,
  4. մոբայլ տարբերակի սխալների ուղղում
  5. ֆունկցիոնալ սխալների ուղղում
  6. տեքստերի և մետա-տեգերի օպտիմալացում,
  7. վարկանիշի և մրցակիցների վերլուծություն
  8. կայքի առաջխաղացման խորհրդատվություն։

Astudio ընկերությունը պատրաստ է ոչ միայն վերլուծել ձեր կայքը, հայտնաբերել սխալները, այլև կարող ենք մեր վրա վերցնել կայքի առաջխաղացման խնդիրը, բարձրացնել ROI ցուցանիշը։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: