Վեբ ծառայություններ

Կայքերի SEO առաջխաղացում

Կայքերի SEO առաջխաղացումը երկարաժամկետ համագործակցություն ենթադրող համալիր աշխատանք է: Նախքան առաջխաղացմանն անցնելը՝ կատարում ենք կայքի աուդիտ, տրամադրում ենք ամբողջական վերլուծություն և սխալների ուղղման խորհուրդներ: Կայքի առաջխաղացումը սկսվում է ներքին օպտիմալացումից: SEO օպտիմալացումն իրականացվում է որոնողական համակարգերի կողմից ինդեքսավորման բարելավման, վարկանիշի բարձրացման համար, որն առաջխաղացման առաջին կարևոր քայլն է:

Կայքի առաջխաղացումը բարդ գործընթաց է, որի ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել բազմաթիվ գործոններ: Քանի որ ծառայությունների արժեքը կախված է դոմենի տարիքից, վարկանիշից, որոնողական համակարգերում մրցակցության մակարդակից, դժվար է որոշել առաջխաղացման գինը առանց կոնկրետ կայքն ուսումնասիրելու: Եթե դուք կայքը նոր եք պատրաստել, նոր դոմենի առաջխաղացման գործընթացը միջինում  կտևի 10-12 ամիս: Գործընթացի սկզբում կազմում ենք աշխատանքների տեխնիկական առաջադրանքը, կնքում ենք պայմանագիր, համաձայն որի տրամադրում ենք արդյունքի երաշխիք:

Առաջխաղացում բանալի բառերով

Կայքի առաջխաղացումը պետք է կատարել միջինում 40-120 բանալի բառերով: Բառերի վարկանիշը գնահատվում է ցածր, միջին և բարձր հաճախականությամբ, ինչը ցույց է տալիս դրանցով փնտրման համակարգերում որոնումների հաճախականությունը և մրցակցության աստիճանը: Հաճախորդները միշտ ձգտում են կայքի առաջխաղացումն իրականացնել բարձր հաճախականություն ունեցող բանալի բառերով: Սակայն փորձը ցույց է տալիս՝ մոտիվացված այցելուները ավելի հաճախ գնորդի են վերածվում ցածր հաճախականությամբ հարցումներով կայքը գտնելու արդյունքում: Բարձր հաճախականությամբ հարցումներով անցումից հետո առևտրի քանակը 0.1-1 տոկոս է: Ցածր հաճախականությամբ բառերով այցելուները 20-40 տոկոս դեպքերում դառնում են ձեր հաճախորդները:

Օրինակ, դուք պատրաստում և վաճառում եք ննջասենյակի կահույք։ «Կահույք» բառով Google-ում որոնում իրականացնող օգտագործողը կարող է փնտրել ինչպես ննջասենյակի կահույք, այնպես էլ (մեծամասամբ) այլ տիպի կահույք, կամ կարող է ուղղակի հետաքրքրվել նկարներով և այլն։ Այիսնքն, այս դեպքում շատ փոքր է հավանականությունը, որ այցելուն հենց ձեր պոտենցյալ գնորդն է։ Իսկ «պատվերով ննջասենյակի կահույք» բառով որոնման և ձեր կայքը գտնելու արդյունքում վաճառքի հավանականությունը բազմապատկվում է։ Այսպիսով, ծախսելով ավելի մեծ գումար «կահույք» բառի առաջխաղացման վրա, դուք կստանաք ավելի փոքր արդյունք, քան փոքր բյուջեով «պատվերով ննջասենյակի կահույք» բառով ԹՈՓ-10 անցնելու դեպքում։

Միջին կորպորատիվ կայքի համար խորհուրդ ենք տալիս առաձնացնել 30-40 ցածր, 10-15 միջին և 1-5 բարձր հաճախականությամբ բանալի բառեր:

  1. Կայքի առաջխաղացման 1-ին փուլում՝ առաջին եռամսյակի ընթացքում ԹՈՓ-10-ում հայտնվում են ցածր հաճախականությամբ բառերով էջերի ավելի քան 70 տոկոսը: Հաճախորդը ստանում է առաջին արդյունքները:
  2. Կայքի առաջխաղացման 2-րդ փուլում՝ հաջորդ եռամսյակի ընթացքում, արդյունքներ են գրանցվում միջին հաճախականությամբ հարցումներով:
  3. SEO առաջխաղացման 3-րդ փուլում, որը տևում է 4-6 ամիս, որոնողական համակարգերի (Google, Yandex) առաջին տասնյակում հայտնվում են բարձր հաճախականությամբ բանալի բառերով էջերը:

Արդյունքի հասնելու համար առաջխաղացման գործընթացում պետք է հաշվի առնել տասնյակ հարակից գործոններ՝

  • Առաջխաղացման շուկան, երկիրը, քաղաքը
  • Մրցակցության աստիճանը
  • Կայքի դոմենի տարիքը և վարկանիշը
  • Կոնտենտի թարմացման հաճախականությունը
  • Կայքում տեղադրվող տեքստերի ունիկալությունը
  • Կայքի որակը (օրինակ, մեծամասամբ չի ստացվում ԹՈՓ բարձրացնել WordPress, Joomla CMS-ների վրա պատրաստած կայքերը)։
Կայքերի SEO առաջխաղացում

Պատվիրել SEO առաջխաղացում

Սկսած ամսական 160․000֏

Ի՞նչ ծառայություններ է ներառում կայքի առաջխաղացումը՝

  1. Կայքի աուդիտ, սեմանտիկ միջուկի կազմում,
  2. Կայքի կառուցվածքի օպտիմալացում,
  3. HTML, CSS կոդի օպտիմալացում,
  4. Մետա տեգերի հետ աշխատանք,
  5. Կոնտենտի վերլուծություն և օպտիմալացում,
  6. Արագագործության բարձրացում,
  7. Ֆունկցիոնալ սխալների ուղղում,
  8. Օգտագործման հարմարավետության բարձրացում,
  9. Անալիտիկ տվյալների վերլուծություն,
  10. Դեպի կայք հղումների որակի և քանակի մեծացում,
  11. Տեխնիկական մի շարք աշխատանքներ,
  12. Կոնտենտի և տեքստային մի շարք աշխատանքներ։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: