Վեբ ծառայություններ

Ինտերնետ խանութների պատրաստում

Աստուդիո ընկերությունն առաջարկում է ինտերնետ խանութների պատրաստում լիարժեք օնլայն առևտրի համար։ Ինչպես ստեղծել օնլայն-խանութ, եթե այն դարձել է ժամանակի պարտադիր պահանջը։ Նման հարթակները Հայաստանում բարձրացնում են ապրանքաշրջանառությունը։ Դրան նպաստում են էլոկտրոնային վճարային համակարգերի զարգացումը, հաճախորդների՝ ժամանակ խնայելու բնական ձգտումը։ Արդյունքում, այսօր չունենալով սեփական տեսականի և վաճառքի օֆլայն խանութներ, կարելի է կազմակերպել ինտերնետ խանութի պատրաստում, առաջխաղացում և օնլայն վաճառքից ստանալ իրական եկամուտ։

Հաջողությունը կարելի է ապահովել մեկ պայմանի բավարարման դեպքում։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց բարձրանում է առցանց-խանութների հանդեպ որակային պահանջների սանդղակը։ Այլևս հնարավոր չէ վարձակալել էջը պորտալում, լցնել անորակ տեղեկատվությամբ, մտածել, որ կարողացել եք ստեղծել խանութ և հաջողության հույս ունենալ։ Գնորդն արդեն կարողանում է տարբերակել լավ օնլայն-խանութը վատ հարթակներից, ինչն ազդում է վստահության մակարդակի վրա։

Astudio ընկերությունում ինտերնետային խանութներն առանց բացառության պատրաստում ենք անհատական պատվերով, տեխնիկական առաջադրանքի հիման վրա, մտածված ֆունկցիոնալով։ Աշխատում ենք առանց շաբլոնների, տրամադրում ենք համալիր ծառայություններ։

Ինչպե՞ս ստեղծել աշխատող օնլայն խանութ

Առցանց խանութների պատրաստումը, ինչպես ցանկացած ծառայություն և ապրանք, ունի իր գինը, որը կախված է ծրագրավորողի պրոֆեսիոնալիզմից և նրա ծախսած ժամանակից, դիզայնի արժեքից և հարակից ծառայությունների փաթեթից։

Նախքան մեծ զեղչերի թակարդում հայտնվելը, յուրաքանչյուր պատվիրատու ինքնուրույն կարող է վերլուծել, թե ինչպես է ձևավորվում ծառայության ինքնարժեքը։ Հիշեք, զարմանալի ցածր գները ստացվում են միայն ծրագրավորողի աշխատավարձի և ծախսած ժամանակի խնայողության հաշվին, ինչը վերջնարդյունքում անխուսափելիորեն ազդում է որակի վրա։ Եթե որպես հաշվարկի հիմք ընդունենք պրոֆեսիոնալ ֆրիլանսերների 20$ միջին ժամավարձը և հաշվի առնենք, որ մեկ խանութի որակյալ ծրագրավորման համար անհրաժեշտ է ծախսել նվազագույնը 160 աշխատանքային ժամ, ապա առանց հարակից ծառայությունների և SEO օպտիմալացման օնլայն խանութի ստեղծումը կարժենա 3200$։ Բնականաբար, միջին խանութի ստեղծման համար ընկերությունն իր աշխատակիցներին մեկ ժամ աշխատանքի դիմաց 20$ չի վճարում։ Բայց իրավաբանական անձինք ունեն այլ ծախսեր, ռիսկեր և պետք է ապահովեն անհրաժեշտ եկամտի մակարդակ։ Այսպիսով, դուք երկընտրանքի առջև եք՝ պատրաստել ժամանակավոր խանութ շաբլոնի վրա, աշխատել ֆրիլանսերի հետ՝ կրելով համապատասխան ռիսկերը կամ դիմել կայացած ընկերության և խնայել նյարդերը։

Ի լրումն այս ամենի՝ Astudio ընկերությունն առցանց-խանութի ստեղծման ընթացքում տրամադրում է հավելյալ ծառայություններ։ Վեբ-ընկերությունները հիմնականում լռում են հետևյալ ծառայությունների կարևորության մասին և հնարավորության դեպքում դրանք տրամադրում են որպես առանձին պատվեր՝

  1. ապրանքաների ավտոմատ ներբեռնում,
  2. ինտեգրում հաշվապահական ծրագրերի հետ
  3. գների և մնացորդների ավտոմատ սինքրոնացում
  4. օնլայն խանութի ներքին SEO օպտիմալացում։

Երբեմն պատվիրատուն մտածում է՝ եթե ընկերությունը տասնյակ առցանց-խանութներ է պատրաստել, ապա կարող է շաբլոնի վրա փոխել դիզայնը և վաճառել ոչ շատ թանկ գնով։ Այդ մոտեցումը տրամաբանական է։ Շատերը հենց այդպես էլ անում են. HTML ծրագրավորմամբ դիզայնը գնում են 50-150$-ով, անվճար ներբեռնում են Wordpress, Joomla կամ OpenCart CMS-ը, ծանութի բոլոր կարգավորումների համար ծախսում են 16-24 աշխատանքային ժամ, վերցնում են 1000$, ստանում են եկամտի 70%։ Մենք չենք խնայում որակի վրա։ Ինտերնետ-խանութը ստեղծում ենք միայն զրոյից, հեղինակային դիզայնով և անհատական պատվերով

Ինտերնետ խանութի ֆունկցիաները

CMS-ի ծրագրավորում զրոյից

  • Կատալոգի ամբողջական կառավարում
  • Ֆիլտրերի ունիվերսալ համակարգ
  • Ապրանքների ավելացում և կառավարում
  • Պատկերասրահի նկարներ, տեսանյութերի ավելացում
  • Ապրանքների ավտոմատ ներբեռնում
  • Նկարների ավտոմատ ներբեռնում
  • Գների և մնացորդների սինքրոնացում

Առևտրային գործիքներ

  • Գնորդների գրանցում, անձնական կաբինետ
  • Զամբյուղի, արագ պատվերի, վճարային համակարգեր
  • Սինքրոնիզացում 1C ծրագրի հետ
  • Առաքման գնի հաշվիչ
  • Մանրածախ և մեծածախ գների վերահաշվարկ
  • Զեղչերի և բոնուսների համակարգեր
  • Կուտակային համակարգեր

Առաջխաղացման SEO գործիքներ

  • Մեթա-թեգերի ավտոմատիզացված կարգավորում
  • h1-h3 գլխագրերի և alt ատրիբուտների ավտոմատացում
  • URL կարգավորումներ
Ինտերնետ խանութների պատրաստում

Օնլայն խանութի ստեղծում

Միջին գինը՝ 4,500,000֏

Օնլայն խանութի ստեղծումը պահանջում է ոչ միայն ծրագրավորման համապատասխան լեզուների իմացություն, այլ նաև մեծ աշխատանքային փորձ, առևտրի ոլորտում թրծված պրոյեկտ մենեջեր և SEO առաջխաղացման մասնագետի առկայություն։ Թույլ մի տվեք ձեր բիզնեսը դարձնել փորձադաշտ, աշխատեք փորձառու, իրավաբանական պատասխանատվություն կրող վեբ ստուդիայի հետ։ Աստուդիո ընկերությունը պատրաստել է տասնյակ խանութներ ամենատարբեր ոլորտների համար։

Օնլայն խանութի ստեղծման միջինացված գինը ներառում է՝

  1. Գլխավոր էջի հեղինակային վեբ-դիզայնի 3 տարբերակ
  2. Համաձայնեցված տարբերակի հիման վրա ներսի էջերի ստեղծում
  3. Մոբայլ տարբերակի դիզայնների ստեղծում
  4. CMS-ի ծրագրավորում զրոյից
  5. Մոբայլ ադապտացիայի ապահովում
  6. API-ների ինտեգրում
  7. Բազային ներքին SEO օպտիմալացում
  8. Կորպորատիվ էլ․ փոստի կարգավորումներ
  9. Տեխնիկական երաշխիք՝ 5 տարի։

Ապառիկ վճարման հնարավորություն 9 ամսում։

Օնլայն խանութի ստեղծման պրոցեսը կարող ենք բաժանել մի քանի փուլերի՝ 1) կատալոգի պատրաստում, 2) զամբյուղի և պատվերների ֆունկցիոնալի միացում, 3) վճարամիջոցների ինտեգրում։ Առցանց խանութ կարող եք ստեղծել մինչև 9 ամիս տարաժամկետ վճարմամբ։

Շարունակելով օգտվել մեր կայքից, դուք համաձայնում եք քուքիների մշակմանը, որոնք ապահովում են կայքի ճիշտ աշխատանքը: