Ինտերնետային բիզնեսի ստեղծում

Պատվիրեք ինտերնետային բիզնեսի ստեղծում, պորտալ կայքեր ձեր ստարտափի համար Աստուդիո ընկերությունում։ Մենք կադապտացնենք ձեր բիզնես նախագիծը վեբ տիրույթի պահանջներին, կավտոմատացնենք պրոցեսները, կառաջարկենք անհատական ֆունկցիոնալ լուծումներ պորտալի ապագա օգտվողների համար և կստեղծենք օնլայն ստարտափ, որով դուք ոչ միայն կհպարտանաք, այլև կապրեք։

Հնարավորության դեպքում վեբ-ստուդիաները ստեղծում են երկու տեսակի օնլայն նախագծեր՝

  1. կոմերցիոն կայքեր, որոնք ունեն միանման գործառույթներ և ապահովում են ծրագրավորողների հիմնական եկամուտը,
  2. օնլայն բիզնեսի բարդ ստարտափներ, որոնք ապահովում են մասնագիտկան աճ և բարձրացնում են ընկերության հեղինակությունը։

Որոշ պատվիրատուներ առցանց բիզնեսի ստեղծման ժամանակ նախևառաջ փորձում են ծրագրավորողների սեփական խումբը հավաքել։ Որպես կանոն նման աշխատանքային մեթոդը ֆինանսական միջոցներ է խնայում։ Սակայն այդպիսի հաջողակ օրինակները քիչ են, եթե պատվիրատուն չունի ժամանակի ընթացքում փորձված ծրագրավորողների թիմ։

Մնում է փնտրել վեբ-ստուդիա, սակայն այստեղ ևս ընտրությունը մեծ չէ։ Առաջին հերթին Հայաստանում ծրագրավորման մի շարք ընկերություններ աշխատում են պատրաստի CMS շաբլոններով և հրաժարվում են քննարկել ոչ ստանդարտ, զրոյից պատվերները։ Երկրորդ՝ ծրագրավորողների թիմով ընկերությունները, որոնք կարողանում են աշխատել գրադարաններով կամ ստեղծել սեփական MVC-ն, միշտ ծանրաբեռնված են պատվերներով։ Եվ, որպես վերջաբան, ընկերությունն ըտրելիս շատ կարևոր նշանակություն ունեն պորտֆոլիոյի հաջողված օրինակները և պրոֆեսիոնալ պրոյեկտ-մենեջերի առկայությունը։

Այստեղից կարող եք ներբեռնել մեր կոմերցիոն առաջարկը։

Օնլայն բիզնեսի ստեղծումը ռիսկային է ոչ միայն պատվիրատուի համար։ Ծրագրավորողը ևս աշխատանքի ընթացքում բախվում է խնդիրների՝ պատվիրատուի ֆինանսական անկայունություն, տեխնիկական փաստաթղթերի մերժում, պայմանավորվածությունների խախտում։ Չնայած այս խնդիրներին՝ Astudio ընկերության թիմի համար նման նախագծերը մասնագիտական աճի աղբյուր են, և մենք պատրաստ ենք պատասխանատվություն կրել ցանկացած բարդության ստարտափների ստեղծման համար՝ նույնիսկ տարաժամկետ վճարմամբ։

 

Ինչպե՞ս ստեղծել օնլայն բիզնես

 

Տեխնոլոգիաների զարգացումը և բիզնեսի՝ դեպի էլեկտրոնային կոմերցիա տրանսֆորմացիան մի շարք ձեռնարկատերերի և ներդրողների գրավում է դեպի ՏՏ ոլորտ։ Որպես կանոն՝ օնլայն բիզնեսի հարթակների 90 տոկոսն ունենում է կարճ՝ մինչև մեկ տարվա կյանք։ Պատճառները բազմաթիվ են՝

  • Ներուժի և ծախսերի ոչ ճշգրիտ հաշվարկ,
  • Գործունեության ոլորտի ընտրություն առանց հաշվարկների,
  • Մարքեթինգային վերլուծությունների բացակայություն,
  • Անհետքրքիր կամ անօգտակար ատարտափի մտահաղացում,
  • Անորակ հարթակների ստեղծում։

Ներդրողների համար վերջին կետն ամենատհաճն է, քանի որ այն խլում է ոչ միայն ժամանակն ու ֆինանսները, այլև սպանում է նախաձեռնությունը։ Որակյալ ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է հենց սկզբից ճիշտ կազմել տեխնիկական առաջադրանքը, քննարկել աշխատանքի բոլոր նրբությունները, ստանալ որակի պայմանագրային երաշխիք և արդյունքի ստուգման համար ներգրավել անկախ խորհրդատուի։

Պատվիրելով օնլայն պորտալ Astudio ընկերությունում՝ դուք ոչ միայն ստանում եք որակի երաշխիքներ, այլև ձեռք եք բերում գործընկերոջ, ով ապրում է ձեր բիզնեսով և անում է ամեն ինչ առավելագույն արդյունքի համար։ Մենք տրամադրում ենք շուկայի մարքեթինգային վերլուծություն, խորհրդատվություն, աշխատանքներն ավարտելուց հետո աջակցություն 24 ամսվա ընթացքում։

 

Ինչպիսի՞ ստարտափեր ենք ստեղծում

 

  1. Առևտրային հարթակներ և մարկետփլեյսեր,
  2. Լենդինգների կոնստրուկտորներ,
  3. Օնլայն խորհրդատվությունների պորտալ,
  4. Առցանց աճուրդի հարթակներ,
  5. ՄԼՄ և ռեֆերալ ծրագրեր,
  6. Տոմսերի և զեղչային կտրոնների վաճառքի հարթակներ,
  7. Հայտարարությունների հարթակներ,
  8. Օնլայն ուսուցման պորտալներ,
  9. Տուրիստական պորտալներ,
  10. Լրատվական կայքեր և ինֆորմացիոն պորտալներ,
  11. Շինարարական պորտալներ բարդ հաշվիչներով,
  12. Մոբայլ հավելվածներ։

 

Վեբ պորտալի օրինակներ

 

Օնլայն աուկցիոն

Մեծածախ առևտրի պորտալ

Օնլայն բիզնեսի պորտալ

Տուրիստական պորտալի ստեղծում

Ապահովագրական վեբ-պորտալ

Ռիելթորական պորտալ

Պատվիրեք ձեր ստարտափի ստեղծումը

Պատվիրեք ձեր ստարտափի ստեղծումը

Գները՝ սկսած 7,500,000 դրամից ($15,000)

Օնլայն բիզնեսի համար ստեղծում ենք ցանկացած բարդության պորտալներ։ Մեր երևակայությունն ու հնարավորությունները սահմանափակվում են միայն ձեր բյուջեով։ Որոշե՞լ եք քայլել ժամանակին համընթաց և պատվիրել ձեր ստարտափը։ Ուղարկեք հայտը, տեղեկացրեք ձեր նախասիրությունների մասին, և մենք կզարմացնենք ձեզ։

Գինը ներառում է՝

1) Շուկայի ուսումնասիրություն

2) Մարկետինգ պլանի ստեղծում

3) Տեխնիկական առաջադրանքի ստեղծում

4) Էջերի մակետների կազմում

5) Հեղինակային լոգո և բրենդբուք

6) Վեբ դիզայնի 3-5 տարբերակ

7) CMS-ի ծրագրավորում զրոյից

8) Լիարժեք SEO օպտիմալացում

9) Տեխնիկական աջակցություն

10) Երաշխիքային սպասարկում 2 տարի։

Ապառիկ վճարման հնարավորություն 12 ամսում։