Շինարարական կայքի ստեղծում

Ռուսական Главстрой ընկերության համար նախատեսված շինարարական կայքի պատրաստում: Այն ստեղծված է զրոյից՝ MVC, OOP տեխնոլոգիաների կիրառմամբ: Ունի դինամիկ բաժիններ՝ ենթաբաժիններ ավելացնելու հնարավորությամբ: Բոլոր ստանդարտ և ոչ ստանդարտ էջերն ունեն գործիքներ՝ մետա տեգերի կարգավորումների և մնացած SEO բաղադրիչների օպտիմալացման համար:

Կայքի տեսակը՝ Կորպորատիվ կայք

Ստեղծվել է՝ 2018թ.
Կատարման ժամկետը՝ 60օր
Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, PHP, MVC, OOP

Շինարարական կայքի կառուցվածք

Շինարարական կայքի կառուցվածքը հնարավորություն է տալիս լիովին  կառավարել  ոչ ստանդարտ էջերը, անհրաժեշտության դեպքում ստեղծել ստանդարտ  բաժիններ, նրանցում ավելացնել  անսահմանափակ քանակությամբ էջեր և  խմբագրել դրանք: Կայքի պատրաստման ընթացքում որոշվել է չօգտագործել framework  և ադմին համակարգը ծրագրավորվել ենք MVC տեխնոլոգիայի կիրառմամբ: Այս ձևով մենք հնարավորություն ենք տալիս ապագայում ստեղծել նոր բաժիններ և ծառայությունների ենթաբաժիններ, ավելացնել տեքստեր, պատկերասրահ, խմբագրել  ողջ պարունակությունը, գործունեության զարգացման հետ զուգընթաց իրականացնել ցանկացած փոփոխություններ:

Շինարարական տեխնիկայի վարձակալության բաժին

Տեխնիկայի  վարձակալության համար ստեղծվել է ոչ ստանդարտ կառուցվածքով բաժին:  Այստեղ հաճախորդը կարող է ավելացնել հատուկ տեխնիկայի կատալոգ, լրացնել նկարագրությունը, բնութագիրը և նշել յուրաքանչյուրի գինը: Հատուկ տեխնիկայի կատալոգը հնարավոր է նայել և՛ ըստ բլոկների,  և՛ ըստ շարքերի:

Բջջային տարբերակ

Բջջային տարբերակը ստեղծվել է հիմնվելով Bootstrap 3.5-ի վրա: Պլանշետների և սմարթֆոնների համար ստեղծվել է առանձին հավելված՝ մենյուն ավելի հարմարավետ դարձնելու համար: