Լվացող միջոցների վաճառքի կայք

Լվացող միջոցների առևտրային կազմակերպության համար ստեղծել ենք օնլայն խանութ՝ ապառիկով: Ստեղծել և միացրել ենք ունիվերսալ, անհատական CMS` գրանցվելու հնարավորությամբ, անհատական կաբինետ՝ մեծածախ վաճառքների համար:

Կայքի տեսակը՝ Օնլայն խանութ

Ստեղծվել է՝ 2015թ.
Կատարման ժամկետը՝ 30 օր
Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, custom PHP

Ինտերնետ խանութ ստեղծելու գործընթացը

Ինտերնետ խանութը համացանցում Ձեր բուտիկն է: Սակայն այն ստեղծելու համար հարկավոր է մանրամասն տեխնիկական առաջադրանք, հասկանալի դիզայն, որակյալ ծրագրավորում և փորձարկում: Բայց սա դեռ ամենը չէ: Ցանկալի արդյունքի հասնելու համար, բացի ծրագրավորոմից հարկավոր է ապրանքների պատշաճ կերպով ավելացում:

Ինտերնետ խանութի ստեղծումը բավականին դժվարամատչելի աշխատանք է: Հարկավոր է նկարել դիզայնի մակետը, կատարել որակյալ html ծրագրավորում և ստեղծել կառավարման համակարգ: Ցանկալի է, որպեսզի CMS գրված լինի զրոյից: Այն օգնում է խուսափել ադմինիստրացիոն խնդիրներից, ապահովում է տեղեկատվության անվտանգություն և հնարավորություն է տալիս  հետագայում կատարել վերամշակումներ և ավելացումներ:

Առևտրային հարթակի առաջխաղացումը

Բանալի բառերով առաջխաղացումը բարդ աշխատանք է, բայց երկար աշխատանքի արդյունքում արդարացնում է իրեն՝ մեծ եկամուտով և առևտրի ծավալներով: Դրա համար, ծրագրավորումից հետո կազմում ենք սեմանտիկ միջուկը, ընտրում ենք առաջնային և երկրորդային բանալի բառերը, որոնցով  ժամանակի ընթացքում պետք է կատարենք կայքի առաջխաղացումը և զբաղեցնենք առաջնային տեղեր լավագույն տասնյակում:

Առևտրային հարթակ ստեղծելու դեպքում գովազդի կարգավորումները կատարում ենք անվճար: