Օնլայն բիզնեսի պորտալ

Mytrade.kz օնլայն բիզնեսի առևտրային հարթակն Աստուդիոն ստեղծել է զրոյից (custom php): Հարթակն իրենից ներկայացնում է հայտարարությունների պորտալ, կայքերի կոնստրուկտոր՝ ինտերնետ խանութ ստեղծելու հնարավերությամբ:
Կայքի տեսակը՝ բիզնես պորտալ
Ստեղծվել է՝ 2017թ.
Կատարման ժամկետը՝ 180 օր
Տեխնոլոգիաներ՝ HTML5, CSS3, Bootstrap, custom PHP
Պորտալի հիմնական լսարանը

Պորտալի հիմնական լսարանը

Այս առևտրային հարթակը պատկանում է Ասուդիո ընկերության  բարդ աշխատանքների խմբին: Հարթակը ծարագրավորված է որպես առևտրի և բիզնեսի զարգացման ծրագիր: Կայքն ունի ընկերության համար նախատեսված վճարովի գործառույթներ, հայտարարություններ ավելացնելու հնարավորություն, առևտրային բիզնեսի խթանման գործիքներ:

Առաջին հերթին խումբը  կողմնորոշվեց լսարանի հարցով, թե ովքեր  են լինելու հիմնական օգտվողները:  Խաղադրույք կատարելով փոքր և միջին բիզնեսի վրա՝ առանց մոռանալու նրա պոտենցիալ հաճախորդների մասին ևս: Սկսվեցին բիզնեսի առաջխաղացման համար ոչ մեծ ներդրումներ պահանջող գործառույթներ ստեղծվել, ինչպես նաև գործիքներ, որոնք ավելի մատչելի են դարձնում մատակարարվող ծառայությունների և ապրանքների որոնումը: 

Առևտրային հարթակի գործառույթները

Mytrade.kz վերածվել է ունիվերսալ հիպերմարկետի: Այստեղ  օգտատերերը կարող են ոչ միայն հայտարարություններ ավելացնել անշարժ գույքի, ավտոմեքենաների առք ու վաճաքի մասին, այլև հնարավորություն ունեն ներկայացնել իրենց ծառայությունները, ստանալ պատվերներ, ավելացնել ապրանքներ, որոշել գները և մինիմալ թույլատրելի քանակը:

Մոտ ժամանակներում առևտրային հարթակը հնարավորություն կունենա կազմակերպել ապրանքների առաքում՝ օնլայն հաշվիչի օգնությամբ, ապրանքների ապառիկ վաճառք՝ API ինտեգրման միջոցով:

Mytrade.kz կայքում ստեղծվել  է վաճառողի և հաճախորդի միջև նամակագրություն վարելու գործառույթ, ինչպես նաև սեփական գինն առաջարկելու հնարավորություն:

Առևտրային հարթակի գործառույթները
Պորտալի բջջային տարբերակ

Պորտալի բջջային տարբերակ

Առևտրային հարթակի բջջային տարբերակը ստեղծվել է Bootstrap-ի միջոցով: Ընկերության բոլոր հիմնական էջերը, անձնական էջը, որոնման համակարգը և գովազդի ներկայացումը կարգավորվում են օգտատիրոջ կողմից:

բջջային տարբերակ

Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։

Ինչպե՞ս ստեղծել օնլայն ստարտափ