Շինարարական կայքի կառուցվածքը հնարավորություն է տալիս լիովին կառավարել ոչ ստանդարտ էջերը, անհրաժեշտության դեպքում ստեղծել ստանդարտ բաժիններ, նրանցում ավելացնել անսահմանափակ քանակությամբ էջեր և խմբագրել դրանք: Կայքի պատրաստման ընթացքում որոշվել է չօգտագործել framework և ադմին համակարգը ծրագրավորվել ենք MVC տեխնոլոգիայի կիրառմամբ: Այս ձևով մենք հնարավորություն ենք տալիս ապագայում ստեղծել նոր բաժիններ և ծառայությունների ենթաբաժիններ, ավելացնել տեքստեր, պատկերասրահ, խմբագրել ողջ պարունակությունը, գործունեության զարգացման հետ զուգընթաց իրականացնել ցանկացած փոփոխություններ:
Տեխնիկայի վարձակալության համար ստեղծվել է ոչ ստանդարտ կառուցվածքով բաժին: Այստեղ հաճախորդը կարող է ավելացնել հատուկ տեխնիկայի կատալոգ, լրացնել նկարագրությունը, բնութագիրը և նշել յուրաքանչյուրի գինը: Հատուկ տեխնիկայի կատալոգը հնարավոր է նայել և՛ ըստ բլոկների, և՛ ըստ շարքերի:
Ցանկանու՞մ եք պատվիրել սեփական կայքը։