Ինչով են տարբերվում զրոյից պատրաստված կայքերը և շաբլոնները

Ինչով են տարբերվում զրոյից պատրաստված կայքերը և շաբլոնները

Կայքի պատրաստումը թիմային աշխատանք և բարձր փորձառություն պահանջող համալիր ծառայություն է: Կայքի պատրաստումը կարելի է համեմատել տան կառուցման աշխատանքների հետ: Իհարկե, կարող եք գնել բնակարան բարձրահարկ շենքում, որը կառուցել են տասնյակ տարիներ առաջ, կոսմետիկ վերանորոգել և ապրել այնտեղ: Բայց հնարավորության դեպքում միանշանակ կցանկանաք ինքնուրույն տուն կառուցել ձեր սեփական ցանկություններով՝ նախագծումից մինչև վերանորոգում: Astudio ընկերությունը մշակում է ինքնատիպ կայքեր՝ տեխնիկական առաջադրանքի ստեղծումից մինչև ամբողջական համալրում: Բոլոր էտապներում էլ աշխատում ենք անհատապես:

Զրոյից պատրաստված կայքի առավելությունները

Ինչո՞վ են տարբերվում զրոյից պատրաստված կայքերն ու շաբլոնները: Ի՞նչ տարբերություն՝ կայքերի պատրաստումը պատվիրել զրոյից կամ ստանալ անվճար CMS հարթակով մշակում (WordPress, Joomla): Զրոյից պատրաստված կայքի առավելություննեն անվիճելի են: Այն թույլ է տալիս իրագործել սեփական անհատական պահանջմունքները, ստեղծել աշխատանք՝ կոնկրետ բիզնեսի բոլոր չափանիշներին համապատասխան: Կայքի մշակումը պատրաստի շաբլոնով ստիպում է փոխել ցանկություններն ու պահանջմունքները շաբլոնի հնարավորություններին համապատասխան:

Մի շարք վեբ ընկերութուններ կայքերի պատրաստումն իրականացնում են առանց տեխնիկական առաջադրանքի: Արդյունքում հաճախորդը ստանում է իրական պահանջմունքներին ոչ համապատասխան ռեսուրս: Ըստ պայմանագրի՝ վեբ ընկերությունը մաքուր է դուրս գալիս, սակայն կոնֆլիկտն ու անհասկացվածությունը մնում են:

  1. Նախքան աշխատանքին անցնելը՝ ուսումնասիրում ենք հաճախորդի գործունեության ոլորտը, վերլուծում ենք տվյալ ուղղության աշխատանքների լավագույն օրինակները, կազմում ենք ապագա կայքի կառուցվածքը, ինքնուրույն գրում ենք տեխնիկական առաջադրանքը, և այդ ամենը մատուցում ենք հաճախորդին հասկանալի լեզվով: Տեխնիկական առաջադրանքը կցվում է կայքի պատրաստման պայմանագրին:
  2. Տեխնիկական առաջադրանքից ու պայմանագրի ստորագրումից հետո ստեղծում ենք մակետը, սկսում ենք պատկերել վեբ դիզայնը: Երբեք չենք ստիպում պատվիրատուին պատրաստի շաբլոններից ընտրել միայն մեկ տարբերակ: Լսում ենք ցանկությունները, իրականացնում ենք վերամշակումներ կամ նորից ենք սկսում աշխատանքը: Գլխավոր խնդիրն այն է, որ պատվիրատուն ստանա այն, ինչ ցանկանում է:
  3. Կառավարման համակարգի ծրագրավորումը կատարում ենք զրոյից: Պատվիրատուն ստանում է CMS, որն ունի բոլոր գործառութային հնարավորությունները կառավարման, հետագա զարգացման և առաջխաղացման համար:
  4. Կայքի ստեղծումից հետո ստուգում, համալրում, խմբագրում ենք տրամադրված տեղեկատվությունը SEO պահանջմունքներին համապատասխան, գրում ենք մետա-թեգերը, կատարում ենք էջերի կցագրումը: Ոչ մի ավտոմատացված գործողությունը, ամեն ինչ կատարում է անհատը:

Կայքի՝ զրոյից պատրաստումը պատասխանատու աշխատանք է: Դա մենք ասում ենք ոչ լսելով: Չէ՞ որ շարունակական գործունեության ընթացքում չի եղել CMS շաբլոնի կիրառման թեկուզ եզակի դեպք: Մենք նաև հասկանում ենք, որ յուրաքանչյուր ձեռքով կատարված, ինքնատիպ աշխատանք շատ ավելի թանկ արժե: Կան մարդիկ, ովքեր գնահատոմ են որակը և ցանկանում են լավ կայք ունենալ սահմանափակ գումարով: Նման պատվիրատուների համար ևս ունենք որոշում՝ տարաժամկետ վճարում:

Բլոգ

248