WordPress-ի հիմքով կայքերի շաբլոններ

WordPress-ի հիմքով կայքերի շաբլոններ

Նախքան կայք պատվիրելը՝ մարդիկ մտածում են՝ ինչ հարթակի վրա ստեղծել այն: Ոմանք շարժվում են ուղղակի լսելով, ոմանք էլ վստահում են ծրագրավորողների խորհուրդներին: Արդյունքում շաբլոնների (անվճար, պատրաստի CMS հարթակներ) պատվիրատուների մեծամասնությունը օգտագործում է ոչ իրենց նշանակությամբ: Վեբ ծրագրավորմնան խոշոր աշխարհում առաջանում է երեք հարց.

  1. Ստեղծե՞լ կաղապարային ռեսուրս, թե՞ պատվիրել CMS-ը զրոյից:
  2. Ինչպիսի՞ CMS ընտրել:
  3. Ի՞նչ թերություններ ունեն կոնկրետ շաբլոնները:

Ինչպիսի CMS ընտրել

Միանշանակ այն վեբ ընկերությունները, որոնք WordPress-ից բացի ուրիշ ոչինչ չեն լսել, կփորձեն համոզել պատվիրատուին, որ տվյալ անվճար շաբլոնը ամենապարզն ու ամենատարածվածն է: Գրեթե նույնը կասեն մյուսները այլ հարթակների մասին: Նման դեպքերը շփոթեցնում են պատվիրատուներից շատերին: Astudio ընկերությունն առաջարկում է կայքերի պատրաստումը միայն զրոյից՝ առանց CMS շաբլոնների ու կայքերի պատրաստի կաղապարային տարբերակների:


 Եթե զրոյից ծրագրավորման արժեքը մրցակցային է, ապա անհրաժեշտ է պատվիրել CMS-ը ձեր բիզնեսի պահանջմունքներին համապատասխան:


 

ԱՊՀ երկրներում կայքերի 45%-ը ստեղծվում է WordPress-ի հիմքով, 25%-ը՝ Joomla-ի, մոտ 10%-ն ունի CMS Drupal. Պարզ ռեսուրս ստեղծելու համար նմանատիպ CMS շաբլոններից յուրաքանչյուրն էլ կարող է հարմար լինել: Որպես օրինակ՝ ներկայացնենք մի քանի փաստ ամենատարածված WordPress հարթակի մասին:

  • WordPress-ը կոնտենտի կառավարման ամենահայտնի համակարգն է:
  • WordPress-ի շնորհիվ նորությունների ռեսուրսներ են ստեղծվում:
  • WordPress-ն ունի պլագինների հսկայական քանակ, ինչը թույլ է տալիս ստեղծել հարթակ մի քանի ժամվա ընթացքում:
  • WordPress-ը ստեղծվել է բլոգերի համար:

WordPress-ի թերությունները

  1. WordPress համակարգում փոփոխությունները միշտ չէ, որ պարզ ու հեշտ են:
  2. Ամբողջական գործառույթների համար պահանջվում է մեծ քանակությամբ պլագինների տեղադրում:
  3. Պլագինները բացասական են ազդում ներբեռնման արագության վրա: WordPress-ը բավական մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում սերվերի վրա:
  4. Երբ անհրաժեշտ են համալրումներ ու թարմացումներ, պարզվում է, որ որոշ ծառայություններ վճարովի են:
  5. Yandex ու Google որոնողական համակարգերը քննադատորեն են վերաբերում WordPress-ի հիմքով ստեղծված ռեսուրսներին:
  6. Բոլոր թիրախային հարցումներով ուսումնասիրեք առաջին տասնյակը. կպարզվի, որ WordPress գրեթե չեք հանդիպում:
  7. Հայտնի WordPress պլագինների գերակշռող մասը բավական խոցելի են:
  8. WordPress-ի հիմքով ստեղծված ռեսուրսները առավել շատ են «ջարդվում»:

Բլոգ

255