Ամբողջական կայքերի պատրաստում

Ամբողջական կայքերի պատրաստում

Ամբողջական կայքերի պատրաստումը մտավոր աշխատանք է։ Դժվար է չափել կատարված աշխատանքի մեծությունը։ Կարելի է ամիսներով չարչարվել մի ծրագրի վրա և ստեղծել վատ կայք, կարելի է մտածել նոր տարբերակիչ գործիք հինգ օրում՝ դարձնելով պատվիրատուին միլիոնատեր առցանց հարթակում։ Ներկայացնում ենք մի քանի կրիտերիաներ, որոնցով կարելի է գնահատել ստանդարտ մշակումները, ստուգել որակը, աշխատանքի մաքրությունը, ընկերության պրոֆեսիոնալիզմը․

  • Վալիդային HTML ծածկագիր, CSS աղյուսակներ – HTML տեխնոլոգիայով ծրագրավորումը ռեսուրսի թաղանթն է։ Այն պետք է լինի գեղեցիկ և աշխատի առանց սխալների։
  • Ծրագրավորման գրագիտություն – ոչ ծավալուն ծածկագիր, կայքի արագ բեռնում, նավիգացիոն հարմարավետություն, ծրագրավորման ակնառու սխալների բացակայություն։

Նախքան պատվեր կատարելը՝ հաճախորդը պետք է ծանոթանա պորտֆոլիոյին։ Որոշ աշխատանքներ դիտելով՝ ժամանակ տրամադրեք ոչ միայն դիզայնին։ Կայքի որակի ստուգումը կօգնի սխալների հավանականությունը հասցնել նվազագույնի։

Ծրագրավորում զրոյից

Երևանում ծրագրավորողների 90%-ն աշխատում է պատրաստի CMS (Content Management System) հարթակներում՝ չբացատրելով պատվիրատուին՝ ինչի համար է պատրաստված շաբլոնը։ Եթե ընկերության ծրագրավորողն աշխատում է WordPress-ով, բացատրվում է, որ այն աշխարհի լավագույն շաբլոնն է։ Նրա հիմքով 60մլն ռեսուրս է պատրաստված։ Ոչ ոք չի ասում, որ կայքերի մեծամասնությունը, որոնք ջարդում են հակերները, մշակված է WordPress-ով: Մեկ «հիմնարար» սխալի պատճառով վերջերս խնդիրներ են առաջացել WordPress-ով մշակված կայքերից 90%-ի մոտ։ Իհարկե, կան նաև լավ CMS-ներ։ Դրանք ավելի թանկ արժեն, քան ինքնագիրների հարթակի վրա մշակումը։ Astudio ընկերությունը պատրաստում է կայքը զրոյից, CMS ստեղծում ենք անհատական պահանջմունքների հիման վրա։ Որոշ գործընկերներ հակաճառում են, որ այդ կերպ հաճախորդը կախված է լինում կայք պատրաստողներից։ Անկեղծ լինենք, եթե պատվիրատուն ինքը ծրագրավորող չէ, միշտ էլ կախված է լինում կայք պատրաստողից։ Դասական ծրագրավորումը բոլոր CMS շաբլոնների հիմքն է։ Լավ ծրագրավորողը պետք է տիրապետի ծրագրավորման լեզուներին։

Ինչպես կրկնակի չվճարել

Ամբողջական գործառույթներով պատրաստված կայքի ծառայությունների տակ վեբ-ընկերությունների մեծ մասը ենթադրում է միայն դիզայնը, ծրագրավորումը և միացումը դոմենին։ Մնացյալ ծառայությունների համար գործում են առանձին վճարման համակարգեր։

Անհրաժեշտ է գտնել այնպիսի գործընկերոջ, որը կլրացնի ռեսուրսն ամբողջությամբ, կկազմի սեմանտիկ հիմքն ու կզբաղվի տեքստերի օպտիմալացմամբ։ Առաջխաղացան 50%-ը կախված է օպտիմալացված ինքնատիպ տեքստերից և Title, Description, Alt մեթաթեգերում, h1-h3 խորագրերում բանալի հարցումներից։ Տեքստերի օպտիմալացման, համալրման, մեթաթեգերի հետ աշխատանքի արդյունքում ստեղծված ռեսուրսները 2-3 ամիս անց հայտնվում են Թոփ 10-յակում՝ ցածր հաճախականությամբ հարցումների և Թոփ 30-ում՝ միջին հաճախականությամբ հարցումների հիման վրա։ Ընդունելով պատվեր Երևանում՝ մենք գիտենք, որ հաճախորդի հետ պետք է ակտիվ աշխատենք մոտ 100 օր, հանդիպենք ավելի քան 10 անգամ։ Կրկնենք՝ կայքի մշակումը միայն դիզայնը, ծրագրավորումը և համալրումը չէ։ Այն ենթադրում է ուշադրություն, ժամանակ, հանդիպում հաճախորդների հետ։ Մեր բջջայինները միշտ հասանելի են, տեխնիկական սպասարկման ռեժիմը՝ 7/24։

Բլոգ

156