Օնլայն խորհրդատվության հարթակներ

Օնլայն խորհրդատվության սայթերի ստեղծում

Օնլայն խորհրդատվության սայթերի ստեղծումը որպես ինտերնետային կոմերցիայի տեսակ, աստիճանաբար ակտուալ է դառնում ամբողջ աշխատհում:  Դա զարմանալի չէ: Կոռոնավիրուսի համավակարի, սահմանափակումների, միայնակ մարդկանց քանակի ավելացման պարագայում նման ինտերնետային բիզնեսի ստեղծումը, որպես ակտիվ եկամտի աղբյուր, արդարացնում է իրեն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում օնլայն կոնսուլտացիաների կայքը։ Դրանք հարթակներ են, որոնք թույլ են տալիս տարբեր ոլորտների մասնագետներին գրանցվել համակարգում և մատուցել խորհրդատվության ծառայություններ՝ վճարվելով աշխատանքի ընթացքում ծախսած յուրաքանչյուր րոպեի համար։ Մյուս կողմից օնլայն խորհրդատվության սայթերի ստեղծումն օգտակար է այն մարդկանց համար, ովքեր այս կամ այն ոլորտում փնտրում են մասնագիտացված խորհրդատվություն։ 

Մեր՝ հայերիս մենթալիտետի համար մի փոքր խորդ է օնլայն խորհրդատվություն ստանալ հասկացությունը, քանի որ սովոր ենք առաջին հերթին վստահել բարեկամներին, ծանոթներին և սոցցանցերին։ Սակայն կան ոլորտներ և մասնագիտություններ, որոնց գծով անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցիում, հաճախ՝ կոնֆիդենցիալություն և արագ սպասարկում։ Այդ ոլորտներում արդեն զգացվում է օնլայն խորհրդատվությունների համակարգի ներդրման կարիքը։ Ճիշտ է առայժմ նման պորտալ հայկական ինտերնետ տիրույթում չկա, իսկ բացը լրացնում է Ֆեյսբուքը։

Ո՞ր ոլորտներում են հաջող գործում խորհրդատվության սայթերը․

  • Առողջապահություն
  • Իրավաբանություն
  • Հաշվապահություն
  • Հոգեկան առողջություն
  • Լեզուների ուսուցում

Ինչպե՞ս է աշխատում համակարգը․

  1. Մասնագետները գրանցվում են և անցնում ստուգում
  2. Նշանակում են օնլայն ծառայությունների արժեքը

Կոնսուլտացիաների կայքերի հեռանկարը

Կոնսուլտացիաների կայքերի հեռանկարը պասիվ եկամուտներով չի վերջանում: Ակտիվ եկամուտ կարող են ապահովել տարբեր ծառայություններ, որոնք կոմերցիոն հարթակներ են վաճառում: Նրանց պահանջարկը կախված է ճիշտ մարքեթինգային հետազոտություններից, շրջանառությունից ու որակից: Պահանջված են դառնում այն կայքերը, որոնք վաճառում են նեղ մասնագիտական ծառայություններ:

Հաջողակ նախագիծ ստեղծելու ու գումար վաստակելու համար նախևառաջ պետք է որոշել՝ որ ոլորտում եք ցանկանում առաջ տանել ձեր գործունեությունը, վերլուծել առաջարկվող ծառայությունների պահանջարկը և մտածել՝ ինչպես պետք է տարբերվել մրցակիցներից: Հիանալի տարբերակ է, եթե առաջարկում եք նորույթ, որը ձեր տարածաշրջանում համօրինակներ (անալոգ) չունի:

Օնլայն խորհրդատվությունների բիզնեսը

Որպես հաջող բիզնես-նախագծի վառ օրինակ՝ կներկայացնենք խորհրդատվությունների հարթակի ստեղծումը: Իրավաբանների, հաշվապահների, հոգեբանների, բժիշկների և տարբեր ոլորտի մասնագետների կողմից տրամադրվող ծառայությունների միացյալ հարթակը ավելի մեծ պահանջարկ կունենա ինտերնետային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց: Որոշ ռուսական հարթակների հաջող կերպով աշխատում են ցանցում: Նրանցից միայն 2-3-ն են իրական ժամանակում: Հայաստանում նման ռեսուրս գտնել չհաջողվեց:

Ու՞մ է անհրաժեշտ խորհրդատվությունների կայքի ստեղծումը: Բոլոր սովորական և ոչ սովորական մարդիկ երբեմն իրավաբանների օգնության կարիք են զգում, շատ գործատերեր տարբեր հարցերով դիմում են հաշվապահների, հոգեբանների ծառայություններն աստիճանաբար մեծ պահանջարկ են ձեք բերում… Օգտատերերի պոտենցիալ շուկան հսկայական է:

Պահանջարկը գեներացվում է որակյալ առաջարկի օգնությամբ: Որակյալ ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ են տոկոսների վրա աշխատող լավ մասնագետներ: Ժամանակի ընթացքում օգտատերերն սկսում են գնահատել նրանց, ինչն ազդում է նրանց ծառայությունների արժեքի վրա: Որքան բարձր են գնահատականները, այդքան բարձր են վաստակում մասնագետները: Ռուսաստանում տարբեր ոլորտների մասնագետներ հաճույքով համագործակցում են նմանատիպ հարթակների հետ, քանի որ դա ստաբիլ եկամուտ է ապահովում: Հեռակա ծառայությունների համար պարտադիր չէ նստել գրասենյակում կամ լավ հագնվել:

Astudio ընկերությունը պատրաստ է ցանկացած բարդության հարթակներ ստեղծել ձեր բիզնեսի համար:

Բլոգ

593
Օգտակա՞ր էր այս հոդվածը