Ինչպե՞ս զրոյից ստեղծել կայք և կատարել ճիշտ ընտրություն: Սեփական կորպորատիվ կայքը իր վրա է վերցնում գովազդային հարթակի, վիրտուալ բիզնեսի դերը, աշխատում է ամեն օր՝ առանց հանգստի: Նման վաճառք ապահովող կայքը տեխնիկական միջոցներ, համակարգիչ, գործընկերներ, տարածք չի պահանջում, սակայն ներդրում, այնուամենայնիվ, պետք է կատարել, քանի որ մեկ շրջանառված կայքը կարող է վաճառել ավելին, քանի մի քանի միջին մենեջեր:
Նախքան կայք մշակող գտնելը՝ պատվիրատուն տալիս է հետևյալ տարածված հարցը. ինչի՞ համար է ինձ անհրաժեշտ ստեղծել իմ կայքը: Նախևառաջ առցանց վիրտուալ գրասենյակը գովազդի ոչ այդքան թանկարժեք տարբերակ է: Եթե մի կողմ դնենք գովազդային հարթակի գործոնը, կորպորատիվ կայքը նաև ինքնատիպ վաճառքի մենեջեր է:
Հաճախ «կայք ստեղծել» հասկացության տակ պոտենցիալ հաճախորդը հասկանում է բիզնես հարթակներում և տեղեկատուներում էջերի ստեղծումը: Այդտեղ կարող եք տեղադրել ընկերության մասին տեղեկատվություն, ներբեռնել ապրանքատեսակների կատալոգ, գովազդել էջերը: Հարթակի կամ կոնստրուկտորի էջը առաջխաղացման և ծախսերի ծավալի հնարավորություններով չի կարող համեմատվել առանձին կորպորատիվ ռեսուրսի հետ: Տեղեկատու հարթակի էջը հարյուրավոր մրցակիցների հետ հավասար պայմաններում է գտնվում, եթե հավելյալ չվճարեք: Նման էջի շրջանառությունը ծախսեր է պահանջում, սակայն, ի տարբերություն անկախ կայքի, այս դեպքում գումարն աշխատում է հարթակի վրա:
Մտադիր եք ստեղծել կայք և պատրաստվում եք աշխատել վեբ-ընկերության հետ: Ինչպե՞ս ընտրել արժանի կատարող, որպեսզի գումարը վախեցնող չլինի, իսկ թիմը կազմված լինի մասնագետներից: Հայաստանում տարածված մեթոդ է փորձառու ընկերներից հարցնելը: Այդ իսկ պատճառով Astudio ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում մատուցած ծառայությունների որակին: «Հաճախորդը հաճախորդ է բերում» հասկացությունը մեր երկրում աշխատում է, գոհ հաճախորդը բերում է նորերին:
Հաջորդ՝ դասական մեթոդը որոնողական համակարգերին դիմելն է: Ուսումնասիրելով ընկերության պորտֆոլիոն՝ ուշադիր եղեք հեղինակային իրավունքի հարցին: Կան ընկերություններ, ովքեր իրենց պորտֆոլիոյում տեղադրում են այլ ռեսուրսներ: Աշխատանքի ցանկալի արդյունքը ձևավորվում է տարիներով: Ստանդարտ, ճակատագրական սխալներ արվում են մինչև այդ: