Գործընկերային ծրագրեր

Ինչպես աշխատել գործընկերային ծրագրերով

Գործընկերային ծրագրերի միջոցով և ռեֆերալ հղումներով ինտերնետային հարթակում գումար վաստակելն արդեն իսկ իրական է:  Խոշոր առևտրային հարթակները և միջազգային ցանցերն աստիճանաբար փոխում են գնորդների ներգրավման շուկան գործընկերային ծրագրերի շնորհիվ: Ներդնելով այդ ծրագրերը՝ առևտրային հարթակները կարողացել են խնայել գովազդային բյուջեն և իրենց գնորդներին ֆինանսապես կախվածության մեջ պահել:

«Գումար վաստակել» կամ «ինչպես գումար վաստակել ինտերնետի միջոցով» բանալի բառերով Հայաստանում ամսական տասնյակ հազարավոր որոնողական հարցումներ են գրանցվում: Բոլորին միավորում է մեկ ընդհանուր ցանկություն՝ վաստակել հեշտ, առանց սեփական ֆինանսական ռիսկերի:

Ինչ գործիքներ են անհրաժեշտ գործընկերային ծրագրերով վաստակելու համար

  1. Կայք կամ բլոգ կայուն աճող այցելուների քանակով
  2. Առցանց-խանութ մեծ քանակությամբ ապրանքատեսակով
  3. Սոցցանցերում շրջանառված էջեր կամ խմբեր
  4. Հետևորդներ ունեցող հետաքրքիր վիդեոալիք
  5. Բաժանորդագրությունների և փոստագրման հավաքագրման կարգավորված համակարգ

Լավ եկամուտ ստանալու համար նախևառաջ անհրաժեշտ է ընտրել վաճառքի տվյալ աղբյուրներից մեկը կամ ստեղծել սեփական անձնական նորույթը և ամիսներով, երբեմն նաև տարիներով աշխատել ալիքի շրջանառության վրա:

Վերոթվարկյալ գործիքների մեծամասնությունը կախվածություն է ենթադրում այս կամ այն հարթակի պայմաններից: Եթե դուք ցանկանում եք քիչ թե շատ անկախ լինել, ավելի լավ է ստեղծեք և շրջանառեք ձեր՝ վաստակելու համար նախատեսված օնլայն բիզնեսը գործընկերային ծրագրերի միջոցով: Այն բարդ է, այստեղ հնարավոր չէ առանց ուղիղ ներդրումների: Սակայն սեփական շրջանառված բզինեսը, բացի հավելյալ առավելություններից, ինքնին աճող եկամուտ է:

Գործընկերային ծրագրերի համար նախատեսված կայքեր

  • Տուրիստական հարթակներ – թույլ են տալիս համագործակցել ավիափոխադրողների և հյուրանոցային համարների ամրագրման հարթակների հետ: Օրինակ՝ Aviasales ավիատոմսերի գործընկերային ծրագիրը (սա գովազդ չէ, կարելի է գտնել նմանատիպ տասնյակ ծրագրեր և միաժամանակ միանալի մի քանիսին) առաջարկում է հավասարապես կիսել սեփական եկամուտը բոլոր գրոծընկերների միջև: Այլ օպերատորներ կայուն կերպով վճարում են ողջ վաճառքի 1-2.5%-ը: Booking.com-ը, որտեղ այսօր հյուրանոց է ամրագրում համաշխարհային շուկայի 25%-ը, իր գործընկեր-մասնաճյուղերին առաջարկում է ընդհանուր եկամտի 25-40%-ը:
  • Առցանց խանութներ և առևտրային հարթակներ – եթե դուք մշակեք բազմապրոֆիլ առևտրային հարթակ կամ նեղ ուղղվածությամբ առցանց խանութ, լցնեք կայքը ապրանքատեսակներով, նկարագրություններով, հավաքեք դրական արձագանքներ, ապա միշտ կկարողանաք ստանալ լրացուցիչ եկամուտ՝ միանալով միջազգային մեկ կամ մի քանի առևտրային հարթակների գործընկերային ծրագրերին:
  • Խաղային տեղեկատվական հարթակներ – գործընկերային ծրագրերի շուկայում ամենագրավիչ պայմանները սպասում են գեյմերներին (gamer) և խաղային արդյունաբերության գիտակներին: Ստեղծելով և առաջ տանելով համակարգչային և օնլայն խաղերի մեկնաբանություններով տեղեկատվական հարթակներ՝ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն վաստակել գովազդի ցուցադրման հաշվին, այլև ներգրավել անձանց գործընկերների կայքերում գրանցվելու համար և յուրաքանչյուր գնումից տոկոս ստանալ:

Գործընկերային ծրագրերով, սեփական կայքի ստեղծման օգնությամբ գումար վաստակելու ոլորտներն ու հնարավորությունները բազմաթիվ են: Այս ուղղվածությամբ աշխատելով՝ ճիշտ կլինի նախևառաջ ընտրել բիզնեսի սիրելի ոլորտ, ուսումնասիրել մրցունակությունը տեղական շուկայում և նոր միայն անցնել հարթակի ստեղծմանը:

Բլոգ

710