Առևտրային հարթակի ստեղծում զրոյից

Առևտրային հարթակի ստեղծում զրոյից

Ինտերնետային տեխնոլոգիաների նպատակային զարգացման դարաշրջանում փոխվում են նաև մարքեթինգի և մենեջմենթի հանդեպ պահանջները: Այսօր խիստ արդիական են Բիլ Գեյթսի հետևյալ խոսքերը. «Եթե Դուք չկաք համացանցում, ապա Դուք չկաք բիզնեսում»: Ցանցում շրջանառության օգնությամբ հաճախորդներ ձեռք բերել ձգտում են յուրաքանչյուր ուղղության նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Նրանցից ոմանք չեն կարող իրենց թույլ տալ առցանց խանութ ստեղծել, տարբեր հարթակների, պորտալների հնարավորություններն են օգտագործում և հայտարարություն տեղադրում: Նման պահանջարկը համապատասխան առաջարկ է ծնում, և Երևանում առևտրային հարթակի ստեղծումը դառնում է վեբ-ծրագրավորման առանձին ուղղություն:

Առևտրային հարթակների նկատմամբ պահանջները

Առևտրային հարթակների դիզայնը և կառուցվածքը: Առցանց խանութի դիզայնի ստեղծման բարդությունը մանրուքներում է: Դիզայնի կոնցեպցիան կախված է մակետից, որը սկզբունքորեն ընդհանուր է բոլոր առևտրային հարթակների համար:  Դիզայնը պետք է ստեղծել մտածված, մանրակրկիտ՝ օգտատերերի մաքսիմալ հարմարավետության համար: Կարելի է ասել՝ կիսով չափ դիզայնից է կախված՝ այցելուն գնումներ կկատարի, թե ոչ:

Կառուցվածքը առևտրային հարթակի գլխավոր խնդիրն է: Նախքան մշակելը՝ պետք է մանրամասն, մանրակրկիտ ներկայացնել ռեսուրսի կառուցվածքը: Այն պետք է լինի հասկանալի, ոչ կպչուն՝ հաշվարկված նորեկների համար: Չէ որ հաճախորդը, որն առաջին անգամ է որոշում գրանցվել, կաորղ է ծանոթ չլինել ինտերնետային տեխնոլոգիաներին:

Առևտրային հարթակի ծրագրավորում: Առևտրային հարթակի կառավահանակի համար կարելի է ընտրել անվճար CMS շաբլոններից մեկը: Հարցի ոչ թանկարժեք որոշում, բայց բիզնես ծրագրի համար՝ ոչ հաջողակ ընտրություն: Առցանց բիզնեսը երբեմն ոչ ստանդարտ որոշումներ ու ինքնատիպ մոտեցումներ է պահանջում, մինչդեռ CMS շաբլոններն ունեն իրենց սահմանափակումները և մեծ ծրագրերի համար խնդրահարույց են: Ինտերնետ-բիզնեսի ստեղծման ամենաօպտիմալ որոշումը առևտրային հարթակի ծրագրավորումն է զրոյից՝ առանց շաբլոնների կիրառման:

Մենեջմենթ, գովազդ, առաջխաղացում:  Խոշոր նախագծերը մանրակրկիտ բիզնես-պլան են պահանջում: Որքան պոտենցիալ հաճախորդ ունեք, ինչով են տարբերվում ձեր առաջարկները, ինչպիսին են տարբերակիչ կողմը, գնային քաղաքականությունը. այս հարցերը պետք է որոշվեն նախքան սկսելը: Ճիշտ մենեջմենթից ու մարքեթինգից է կախված յուրաքանչյուր նախագծի հաջողություն:

Դուք ունեք պատրաստի ինտերնետ-նախագիծ, մշակված է մարքեթինգային պլանը, և դուք պատրաստ եք անցնել աշխատանքի: Ձեր առջև կկանգնի առաջխաղացման հարցը: Առաջին իսկ օրից պետք է սկսել սեմանտիկ հիմքի կազմումը և բանալի բառերով առաջխաղացումը: Դա թույլ կտա հետագայում կրճատել գովազդային բյուջեն և լոյալ հաճախորդների տրաֆիկ ստանալ:

Առևտրային հարթակների (մարկետփլեյս) ստեղծում: Այն պահանջում է մանրակրկիտ պլանավորված աշխատանք: Հակառակ դեպքում ամենաեկամտաբեր բիզնեսն անգամ կարելի է հասցնել սնանկացման, իսկ ամենաբարդ նախագիծը կարող է ծաղկել ճիշտ մենեջմենթի հաշվին: Մենք պատասխանատվությամբ կարող ենք ներդնել մեր գիտելիքները և փորձը՝ նման առցանց բիզնես ստեղծելու համար: Ոսկե լեռներ չենք խոստանում: Կարող ենք երաշխավորել միայն մշակման որակը և բարձրակարգ մատուցումը:

Առևտրային հարթակի ստեղծման ծառայությունների մեջ մտնում են`

  • Հեղինակային դիզայն,
  • Ծրագրավորում զրոյից,
  • Ամբողջական հարթակի ստեղծում զրոյից,
  • Տեխնիկական աջակցություն,
  • Մրցակիցների վերլուծություն,
  • SEO առաջխաղացում,
  • SMM, գովազդի մատուցում ու կարգավորումներ,
  • Մարքեթինգային քաղաքականության մշակում,
  • Անձնակազմի ուսուցում:

Բլոգ

168