Առցանց խանութների մշակումը թույլ է տալիս առաջ տանել բիզեսը ամենատարբեր ոլորտներում՝ մանրածախ առևտրից մինչև մեծածախ վաճառք: Ցանցային մարքեթինգը ուղղակի վաճառքի տարատեսակներից մեկն է: Ի՞նչ է նշանակում առևտրային հարթակի ստեղծումը MLM (Multilevel marketing) ընկերությունների համար: Դա ոչ ստանդարտ նախագիծ է: Առցանց խանութը ցանցային մարքեթինգի համար ունի իր կրիտերիաները.
Ցանցային բիզնեսի առևտրային հարթակը միայն կայք չէ, այն անփոխարինելի հարթակ է, տարածաշրջանային շուկան յուրացնելու հիանալի հնարավորություն, բիզնեսի կառավարման գործիք:
Ցանցային մարքեթինգը բիզնեսի կոնցեպցիան է արտադրանքի իրացման համար: Բիզնեսի սկզբունքը հիմնված է ներկայացուցչական կապի ստեղծման կամ գործակալների վրա, ովքեր վաճառքի գործընթացից բացի պետք է գրավեն նաև նոր գործընկերների և փաստացի ստեղծեն առևտրային բուրգ: Յուրաքանչյուր մասնակցի եկամուտը կազմված է բոնուսներից և տոկոսներից, որոնք ներկայացուցիչն ստանում է սեփական գործակալների շրջանառությունից: Ցանցային բիզնեսն աշխարհում ապահովում է տարեկան մոտավոր 2 մլրդ. շրջանառություն: Այդ արտադրանքի մի մասը, բնականաբար, Հայաստանում գտնում է իր գնորդներին ու գործակալներին: Հիմք դրվելով 1945թ.-ին և զարգանալով 1990-ականներին՝ ցանցային մարքեթինգն այսօր շարունակում է աճել դանդաղ, բայց վստահ քայլերով: Ինտերնետային տեխնոլոգիաների դարաշրջանում MLM ընկերություններն իրենց գործունեությունն աստիճանաբար տեղափոխում են վիրտուալ տարածք: Ինտերնետի հնարավորությունները թույլ են տալիս ավելի հեշտ գտնել պոտենցիալ ներկայացուցիչներին, գործակալներին և հաճախորդներին, ներկայացնել արտադրանքն առցանց խանութներում, կազմակերպել վաճառքի և առաքման գործընթացն ու գործակալների առցանց ուսուցումը:
Ցանցային բիզնեսի համար խանութի ստեղծումը մեծ հնարավորություններ է տալիս նաև MLM ընկերությունների գործակալներին ու ներկայացուցիչներին:
Այսօր ինտերնետ-խանութը յուրաքանչյուր հաջողակ բիզնեսի, այդ թվում՝ ցանցային մարքեթինգի պարտադիր բաղադրամասն է կազմում: MLM ընկերություններին առաջարկում ենք ռեֆերալ համակարգի առևտրային հարթակների ստեղծում տարաժամկետ վճարմամբ: