Դեպի գլխավոր

Վեբ ստուդիա

Աշխատելով Աստուդիո ընկերության հետˋ Դուք կխնայեք գումար, ժամանակ և նյարդեր: Մենք խուսափում ենք կարճաժամկետ և էժանագին լուծումներից, աշխատում ենք բարեխիղճ և արագ, մատուցում ենք համալիր ծառայություններ: Մեր մրցունակության ապացույցը գործընկերների ցանկն է:

Վեբ ստուդիա Հայաստանում


Վեբ կայքերի պատրաստում
Աստուդիո ընկերությունը վեբ կայքերը պատրաստում է միայն ծրագրային մաքուր կոդերով: Դա հնարավորություն է տալիս խուսափել կայքի շահագործման խնդիրներից, ապահովել կայքի անվտանգությունը և արագ աշխատանքը: Դառնալով մեր գործընկերը` դուք ոչ միայն ստանում եք երկարաժամկետ լուծումներ, այլև առողջ եք պահում ձեր նյարդերը:
Նախագծում ենք Ձեր վեբ կայքը
Վեբ կայքից օգուտ ստանալու համար, այն պետք է լինի ճիշտ նախագծված և կառուցված խոցելի խմբերի պահանջներին համապատասխան: Լսելով Ձեր ցանկությունները և հասկանալով կայքի նպատակները՝ մենք կներկայացնենք վեբ կայքի ամենաօպտիմալ նախագիծը:
Oրիգինալ վեբ դիզայն Բիզնես գաղափարներին մենք տալիս ենք ստեղծագործական լուծումներ, չենք գնում կամ գողանում պատրաստի դիզայներական շաբլոններ։ Վեբ կայքի պատրաստման ընթացքում Աստուդիոն առաջարկում է դիզայնի մի քանի տարբերակներ, ներկայացնում է դրանց առավելություններն ու սահմանափակումները, չի վախենում քննադատությունից, սակայն միշտ պաշտպանում է մասնագիտական տեսակետը:
Վեբ ծրագրավորում
HTML5, CSS, PHP, JavaScript, Ajax, SQL, MVC, ASP.NET. ծրագրավորման ոլորտում օգտագործվող այս հապավումները դուք պարտավոր չեք իմանալ, սակայն որպես ապագա պատվիրատուի տեղեկացնենք. Աստուդիո ընկերության թիմը կիրառում է միայն նորագույն տեխնոլոգիաներ և լուծումներ: Մեր աշխատանքները պատվով քննություն են անցել ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում և Ռուսաստանի Դաշնությունում: kayqeri patrastum, sayteri patrastum, sayteri arajxaxacum
Կայքի կառավարում
Մենք ստեղծում ենք կառավարվող կայքեր! Սա նշանակում է, որ կայքերի սեփականատերը կամ նրա ներկայացուցիչը ցանկացած ժամանակ առանց ծրագրավորող ներգրավելու կարող է ամբողջովին խմբագրել կայքի ինֆորմացիան: Մեր ստեղծած ադմինիստրացիոն համակարգի հնարավորությունները շատ մեծ են և զերծ են պահում սպասարկման հետագա ծախսերից:
Քոփիռայթինգ (կայքի տեքստերի կազմում)
Կայքի ձևավորման փուլում անհրաժեշտ տեքստերը կազմում ենք օպտիմալացման և առաջխաղացման կանոններին համապատասխան: Որոնման համակարգերում կայքերի առաջխաղացման համար ունիկալ տեքստերը շատ կարևոր են, ինչն էլ ապահովում ենք մենք: Թարգմանությունները կատարում ենք արագ և որակով, իսկ ձևավորման ընթացքում ձեր ներկայացուցիչը լիարժեք սովորում է կայքի շահագործման գործիքներն ու կանոնները:
Կայքերի անվտանգության ապահովում
Աշխարհում առավել խոցելի են հայտնի, հետևաբար նաև լավ ուսումնասիրված CMS շաբլոնների վրա կառուցված վեբ կայքերը: Դրանք ոչ միայն ունեն բազմաթիվ և բազմապիսի սահմանափակումներ, այլև այսպես կոչված գործարանային թերություններ, որոնք էլ խոցելի են դարձնում վեբ կայքերը: Հենց կայքերի անվտանգության պահանջները հաշվի առնելով ենք մենք որդեգրել մաքուր ծրագրային կոդերով, այսինքն` առանց CMS շաբլոնների աշխատելու քաղաքականությունը: