Թվիթերը բարձրացրել է արժեթղթերի արժեքը

Թվիթերը բարձրացրել է արժեթղթերի արժեքը

    Թվիթերը բարձրացրել է սեփական արժեթղթերի գինը մինչև 23-25 դոլար` նախատեսված 17-20 դոլարի փոխարեն: Այս մասին հայտարարել է հենց Թվիթեր ընկերությունը ԱՄՆ թանկարժեք թղթերի հանձնաժողովին ուղարկած փասթաթղթերում: Ըստ Թվիթեր ընկերության արժեթղթերի աճի հաշվարկների` ընկերության կապիտալացումը կհասնի 13.6 միլիարդ դոլարի: Ընդհանուր առմամբ շուկայում կառաջարկվի 70 միլիոն արժեթուղթ, որի ընդհանուր արժեքը կհասնի 2 միլիարդ դոլարի:

   Թվիթերը սեփական արժեթղթերի գինը կհայտարարի նոյեմբերի 6-ին, իսկ Նյու Յորքի ֆոնդային բորսայում դրանց վաճաքը կմեկնարկի հաջորդ օրը: Մասնագետներն այս իրադարձությունը համարում են ամենասպասելին Ֆեյսբուքի` արժեթղթերի շուկա դուրս գալուց հետո: Թվիթերն ամեն ամիս ունի 218 միլիոն ակտիվ օգտագործող:

Այլ հոդվածներ