Ինտերնետային գովազդի տեսակները

Ինտերնետային գովազդի տեսակները

   Վիրտուալ տարածությունում իրականացվող գովազդի տեսակը Ինտերնետային գովազդ է կոչվում և մեծ ազդեցություն ունի թիրախային սպառողների վրա: Ընդհանուր առմամբ գովազդի այս երկու տեսակները գործունեությամբ նույնն են: Այսօր շատ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ գերադասում են հրաժարվել գովազդի ավանդական տեսակից և դիմելով ինտերնետ գովազդին, քանի որ հասկանում են նրա առավելությունները: Գովազդի այս տեսակը ուղղված է թիրախային լսարանին: 

  Բացի հաճախորդների ներգրավման գերխնդրից, ինտերնետային գովազդը ենթադրում է տարբեր շուկայագիտական` մարքեթինգային գործառույթների իրականացում։ Ինտերնետային գովազդի առանձնահտկություններից մեկն այն է, որ այսօր աշխարհի համակարգիչների 80%-ը միացված է ցանցին, ինչը նշանակում է ինտերնետը հասանելի է 24 ժամ, ինտերնետը թույլ է տալիս կատարել գնումներ առանց տանից դուրս գալու: Գոյություն ունի ինտերնետ գովազդի մի քանի տեսակներ՝

  • տեքստային և գրաֆիկական բաններներ, որը կարող են օգտագործել նաև Java և Flash տեխնոլոգիաներ (PopUp, PopUnder, RichMedia) և տեղադրվում են խոշոր պորտալներում,
  • որոնողական օպտիմիզացիան, գովազդի այս տեսակը ինտերնետում ամենաանմիջականն է և արդյունավետը,
  • ենթատեքստային գովազդը, որը փոխկապակցված է որոնողական օպտիմիզացիայի հետ և ունի նույն թիրախային առավելությունը, որն է թիրախային լսարանի անմիջական շփումը,
  • E-mail մարքեթինգը ինտերնետային գովազդի առաջին տեսակն է։ Այսօր այն բոլորին չի հասնում և սպամ չի համարվում,
  • սոցիալական մարքեթինգը իրականացվում է բլոգերի, սոցիալական ցանցերի, թեմատիկ հաղորդագրությունների և ֆորումների միջոցով։
Այլ հոդվածներ