International Quality Summit

Մենք դարձել ենք International Quality Summit-2014 մրցանակակիր

   "Աստուդիո" ընկերությունը ստացել է բարձր գնահատական Business Initiative Directions (BID) միջազգային-վերլուծական կազմակերպության կողմից և 2014 թվականի մրցույթի արդյունքում արժանացել է International Quality Summit Award (IQS) ոսկե մրցանակի, որի հանձնումը տեղի կունենա Նյու-Յորքում մայիսի 26-ին:

   Business Initiative Directions (BID) կազմակերպությունն ընկերություններին ընտրում և գնահատում է ավելի քան 170 երկրներիցˋ կարևորություն տալով գործնական արդյունքների, պատվիրատուների գոհունակության, տեխնոլոգիական նորամուծությունների, քաղաքակիրթ մրցակցության և այլ ցուցանիշներին: Հաղթող ընկերության ընտրությունը կատարվում է 50 մասնագետի կողմիցˋ հարցումների և ուսումնասիրությունների հիման վրա: 2014 թվականի մրցանակաբաշխությանը կմասնակցեն 74 երկրների ներկայացուցիչ-ընկերություններ, տարբեր ոլորտների մասնագետներ, տնտեսագետներ և որակի ստուգման բնագավառի էքսպերտներ:

   Հայաստանից մինչ այժմ այս կազմակերպության մրցանակին են արժանացել մի քանի խոշոր ընկերություններˋ Թամարա ընկերությունըˋ 2001թ-ին, Ինգո Արմենիա և Անի Տուր ընկերություններըˋ 2010թ-ին, Մաստեր Պլյուս ուսումնական կենտրոնըˋ 2012-ին:

Այլ հոդվածներ