Հոսթինգի տրամադրում

Հոսթինգի տրամադրում

Հոսթինգի տրամադրման ծառայություններ մատուցում ենք միայն այն հաճախորդներին ովքեր կայքի պատրաստումը պատվիրել են Ասուդիո ընկերությունում: Դա օգնում է պահել սպասարկման որակը բարձր մակարդակի վրա՝ ժամանակ տրամադրելով միայն երկաժաամկետ համագործակցություն ունեցող հաճախորդներին: Մենք չենք պատրաստվում հոսթինգի ծառայությունների էջում տեղադրել դիպլոմային աշխատանք հոսթինգի տեխնիկական բնութագրի մասին, համոզել ընթերցողին՝ ինչ արագ են աշխատում մեր սերվերները, ինչ ապահով են և ինչով են տարբերվում այլ հոսթինգ-ընկերություններից:
Աստուդիո ընկերությունը չունի սեփական սերվերային սարքավորումներ և սեփական հոսթինգի տրամադրման տեխնիակակն հնարավորություններ: Անհատական VPS սերվեր մենք վարձակալում ենք PS ինտերնետային կազմակերպությունից, դոմեն անունները ևս գրանցում ենք իրենց մոտ: Իսկ մեր հաճախորդներին տրամադրում ենք տեխնիկական ամբողջական ծառայություն և աջակցություն:
Կայքի տեղադրումը հոսթինգի վրա և դոմենի կցում:
Կորպորատիվ էլեկտրոնային հասցեների ստեղծում
Փոստային հաճախորդների կարգավորումներ
Կայքի պահուստային պատճենում
Կայքերի ինդեքսավորում վիրուսների դեմ և ինֆորմացիոն ապահովություն ապահովում
Սովորական հաճախորդը չպետք է սուզվի հոսթինգի տեխնիկական հնարավորությունների մեջ, ուսումնասիրի կարգավորումների նրբությունները: Դա մեր խնդիրն է: Դուք պարզապես պետք է իմանաք, որ մեր մասնագետները, իմանալով կայքերի ծավալները, փոստային հասցեների քանակը, կմշակեն ձեր հոսթինգի համար օպտիմալ սակագնային պլան, և կտեղադրեն բոլոր կարգավորումները: Տրամադրելով հոսթինգ՝ մենք մեր վրա ենք վերցնում կայքի և փոստային հաշիվների տեխնիկական սպասարկումը: Սեղծում ենք կորպորատիվ փոստային հասցեներ, օգնում ենք տեղադրել փոստային հաճախորդ (օրինակ Outlook-ի կարգավորումները), բացի ավտոմատ պահուստային պատճենումից, կատարում ենք նաև կայքերի և տվյալների բազայի մեխանիկական պատճենավորում:

Այլ հոդվածներ