Նոր վտանգ դոմենային տիրույթներում

    Օր օրի ավելի ու ավելի շատ ընկերություններ են հաստատվում ինտերնետում: Սակայն այս գործընթացը ոչ միայն նոր հաճախորդներ է բերում, այլ նաև հանգեցնում է դոմենների հետ կապված դատական քաշքշուկների:

   Ոլորտի զարգացման սկզբնական շրջանում ամենամեծ խնդիրը վերավաճառողներն էին, ովքեր հայտնի բրենդների անունները գրանցում էին դոմենային տիրույթում, հետո վաճառում իրական տերերի վրա: Միջազգային մակարդակում այս գործընթացից տուժել են Coca-cola-ն, Kodac-ը, Nike-ը, Մոսֆիլմը և այլն: Չնայած օրենսդրական մակարդակում խնդիրն աշխարհում վաղուց է կարգավորվել, Հայաստանում նման վերավաճառողներ դեռ առկա են: Խնդիրը հիմնականում օրենքի չիմացությունն է և դատական գործընթացներից խուսափելը:

   Սրա փոխարեն աշխարհն արդեն կանգնել է մեկ ուրիշ վտանգի առջև. միջազգային շուկայում խաբեբաներն արդեն գրանցում են ապրանքային նշաններ, որպեսզի կարողանան խլել առաջխաղացված և հայտնի դոմենների անունները:

   Օրինակ մի շատ հայտնի օնլայն խանութ, որն ունի շատ այցելություններ, մեծ հաջողություններ և լավ գովազդված է, չունենալով ապրանքանշանի գրանցում, կարող է կորցնել իրական տիրոջը: Որևէ անձ, իր անունով գրանցելով կայքի հասցեն ներառող ապրանքանշանը, կարող է տիրանալ դոմենին կամ ապրանքանշանի իրավունքը կլորիկ գումարով վաճառել դոմենի սեփականատիրոջը: Այնպես որ, եղեք ուշադիր:

Այլ հոդվածներ